Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Ստացեք 25% CashBack՝ պատվիրելով Del Fin Del Mundo արգենտինական գինի

03.07.2018

Կոնվերս Բանկը՝ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ համագործակցության շրջանակներում, հայտարարում է "Արգենտինական գինու շաբաթ" հերթական ակցիան:

Գործարկված ակցիայի շրջանակներում՝ հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում , Բանկի գործընկեր ռեստորաններում գնելով արգենտինական Del Fin Del Mundo գինի, անկանխիկ վճարում կատարած հաճախորդները կստանան գումարի 25%-ի չափով CashBack:

Զուգահեռաբար, կկուտակվեն Կոնվերս միավորներ, որոնք հետագայում հնարավոր է բանկի գործընկերային ցանցում փոխանակել արժեքավոր նվերներով:

"Սա այս տարի թվով 4-րդ խոշոր CashBack ակցիան է, որի շրջանակներում՝ 25-ամյակի կապակցությամբ, Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում Հայաստանում աննախադեպ՝ 25 տոկոսի չափով գումարի հետվերադարձ: Գումարի հետվերադարձի ակցիաների շրջանակներում տարեկսզբից հաճախորդներին է վերադարձվել մոտ 10 մլն դրամ:",- ասացին Կոնվերս Բանկում:

Նշվեց նաև, որ առաջիկայում՝ հիմնադրման տարեդարձի կապակցությամբ, Բանկը հանդես կգա նոր շահավետ առաջարկներով: Խոսքը ոչ միայն հաճախորդների խրախուսման ակցիաների, այլև արտոնյալ պայմաններով նոր պրոդուկտների ներդրման մասին է :

25-ամյակի միջոցառումների շրջանակներում Բանկը աջակցում է նաև Երևանում ու մարզերում առողջ ապրելակերպի, նորարարությունների, կրթության խրախուսման տարբեր նախագծերի իրականմանը: Առաջիկա նախագծերից առանձնացվեցին հուլիսի 22-29-ը կայանալիք "Սևան Ստարտ-ափ"-ը, որտեղ Բանկը հանդես է գալիս որպես հովանավոր և մասնակից, ինչպես նաև Հայաստանի տարբեր բնակավայրերում և Արցախում մարզահրապարակների շինարարությունը:

Մանրամասն՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2018/07/02/argentine_wine_cashback/

 

← Վերադառնալ ցուցակին