Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը "Sevan Startup Summit 2018"-ի հովանավոր

24.07.2018

Հուլիսի 22-ին Սևանում մեկնարկեց "Sevan Startup Summit 2018"-ը, որին Կոնվերս Բանկը մասնակցում է որպես հովանավոր և աջակից՝ միջոցառման մասնակիցներին ֆինանսական ծառայությունների մատուցման հարցում:

""Sevan Startup Summit"-ի օրերին դրամի կանխիկ շրջանառությունը տարածքում սահմանափակվելու է: Գործարքներ իրականացվելու են բացառապես վճարային քարտերով, ինչը ապահովելու համար տաղավարներում տեղադրվել են Կոնվերս Բանկի POS տերմինալներ։ Մասնակիցները, միաժամանակ, կարող են վճարային քարտեր ստանալ Բանկի տաղավարում, իսկ լիցքավորել կամ վճարում իրականացնել Բանկի վճարային տերմինալներով",- ասաց Կոնվերս Բանկի Հատուկ նախագծերի զարգացման ղեկավար Ստեփան Արզումանյանը:

Բացի այդ, Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ այս տարի կներկայացվեն նաև ֆինթեք ոլորտում startup-եր, որոնցից լավագույնը՝ մտահղացման իրականացման համար, ֆինանսական աջակցություն կստանա բանկից:
"Կոնվերս Բանկի մասնակցությունը "Sevan Startup Summit 2018"-ին պատահական չէ: Մենք կարևորում ենք նորարարական մտածելակերպը, նորարար լուծումների ներդրումը տնտեսության մեջ և վստահ ենք, որ նման մտածելակերպ ունեցող երիտասարդների շնորհիվ ունենալու ենք ավելի լավ ապագա: Այդ իսկ պատճառով էլ Բանկի աջակցությունը ստարտ ափ-երին այս նախաձեռնությանը մասնակցությամբ չի եզրափակվելու: Կոնվերս Բանկը նախատեսում է մոտ ապագայում ներդրումներ կատարել այդ ոլորտում",- ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը։

Մասնավորապես, նշվեց, որ Կոնվերս Բանկը պատրաստ է քննարկել ու իրականացնել առանձին նախագծեր ֆինթեք ընկերությունների հետ՝ ստեղծելով համատեղ պրոդուկտներ և ծառայություններ:

← Վերադառնալ ցուցակին