Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկն ավելի քան 1200 վարկային պայմանագրի մասով զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ տուգանք

10.10.2018

Հոկտեմբերի 1-ի դրությամբ, Կոնվերս Բանկն ավելի քան 1200 վարկային պայմանագրի մասով զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ տուգանք: Համաներման գործընթացում ներառված են այս տարվա մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց, անհուսալի դասակարգված վարկեր ունեցող ֆիզիկական անձ վարկառուները:

Մենք պատրաստակամ են քննարկել Կոնվերս Բանկի մասնաճյուղեր մինչև 31.12.2018թ. ներկայացված բոլոր դիմումները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հաճախորդների հետ կնքել մինչև 7 տարի ժամկետով վերավարկավորման պայմանագիր:

Թեև ամիսներ առաջ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները վերաբերում են միայն ֆիզիկական անձանց վարկերին, Կոնվերս Բանկը պատրաստակամություն է հայտնում քննարկել նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ մինչև 20 մլն դրամ պայմանագրային գումարով ժամկետանց վարկերի համար կուտակված տույժ-տուգանքների ներման հնարավորությունը:

Ակնկալում ենք, որ առաջիկայում հաճախորդների հոսքը կակտիվանա, իսկ Բանկի նախաձեռնած համաներման ծրագիրը խթան կհանդիսանա հաճախորդների հետ համագործակցության նոր եզրեր գտնելու և հաճախորդների վարկային պատմության վերականգնման համար:

← Վերադառնալ ցուցակին