Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Օգտվեք VISA քարտի առավելություններից ամբողջ աշխարհում

30.10.2018

VISA վճարահաշվարկային համակարգի կողմից առաջարկվող տարաբնույթ զեղչերի մասին տեղեկատվությունն այսուհետև հասանալի կլինի Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում: Ծառայությունը ներդրվել է VISA վճարահաշվարկային համակարգի հետ համագործակցության շրջանակներում:

Կոնվերս Բանկը Հայաստանում միակ բանկն է, որը հնարավորություն է տալիս օնլայն Բանկի կայքում ամբողջական, ամենաթարմ տեղեկատվությունը ստանալ աշխարհի տարբեր երկրներում Վիզա քարտապանների համար գործարկված զեղչային ակցիաների՝ այդ թվում լոկալ զեղչային առաջարկների մասին:

Կայքում տեղեկատվությունը սինխրոնացված է Վիզա վճարահաշվարկային համակարգի կողմից հրապարակվող ինֆորմացիայի հետ, ինչի շնորհիվ Կոնվերս Բանկի հաճախորդներն անմիջապես կարող են տեղեկանալ նոր առաջարկների մասին: Գործում է նաև նախընտրելի չափորոշիչների (տարածաշրջան, քարտի տեսակ, ծառայության տեսակ և այլն) մուտքագրմամբ որոնման գործառույթ:

Կոնվերս Բանկը պարբերաբար իրականացնում է լոյալության տարբեր ծրագրեր՝ հաճախորդներին առաջարկելով զեղչեր, կատարած անկանխիկ գնումների դիմաց Կոնվերս միավորներ, CashBack ակցիաներ և այլն: Այս առաջարկը հաճախորդների խրախուսմանն ուղղված հերթական նախաձեռնությունն է, որը կհետաքրքրի թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում անկանխիկ գործարքներ իրականացնողներին:

Մանրամասները այստեղ

← Վերադառնալ ցուցակին