Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկն ամփոփեց Խնայողությունների օրվան նվիրված մրցույթի արդյունքները

01.11.2018

Կոնվերս Բանկն ամփոփել է "Խնայողությունների իմ տարբերակը" գաղափարների մրցույթի արդյունքները՝ կիրառելի 5 լավագույն գաղափարների հեղինակներին պարգևատրելով 100.000-ական դրամի չափով ավանդի սերտիֆիկատներով:

Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ հայտարարված մրցույթին մասնակցել են մի քանի տասնյակ ուսանողներ և ավագ դպրոցների սաներ:

Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Կոնվերս Բանկը մասնակցել է նաև Խնայողությունների օրվան նվիրված ցուցահանդեսին՝ ներկայացնելով Բանկի 25-ամյակի կապակցությամբ վերջերս ներդրված "Կոնվերս 25" ավանդը:

Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ ցուցահանդեսի այցելուներին ներկայացված "Կոնվերս-25" ավանդի հիմնական առավելություններն են ավանդադրման ողջ ընթացքում մայր գումարից մասնակի ելքագրումների հնարավորությունը, ինչպես նաև շուկայում առկա նմանատիպ առաջարկների հետ համեմատ ավելի բարձր տոկոսադրույքը:

Ներկայում Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում ավանդատեսակներ (պլաստիկ քարտի անվճար տրամադրման հնարավորությամբ)՝ նախատեսված տարբեր խմբերի համար: Իսկ Բանկի՝ Հաճախորդներից ներգրավված միջոցների պորտֆելը սեպտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ավելի քան 175 մլրդ դրամ:

← Վերադառնալ ցուցակին