Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Սեմինար՝ նվիրված ՓՄՁ ոլորտի զարգացմանը

05.11.2018

Նոյեմբերի 9-ին Երևանում կկայանա SME Banking Club-ի հերթական սեմինարը՝ նվիրված ՓՄՁ ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին և տնտեսության որոշ ոլորտներում գործող ՓՄՁ վարկավորման հնարավորություններին: Սեմինարը անցկացվում է Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և աջակցությամբ:

"SME Banking Club-ը բիզնես-բանկիրների միջազգային մասնագիտական ցանց է, որի նպատակը ՓՄՁ վարկավորում իրականացնող լոկալ, տարածաշրջանային, գլոբալ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների մասին տեղեկատվության, ինչպես նաև այդ ոլորտում ֆինանսավորման փորձի փոխանակումն է: SME Banking Club-ը համագործակցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ֆինանսական կառույցների՝ այդ թվում առևտրային բանկերի հետ, որոնք, ՓՄՁ-երին ֆինանսական և ոչ ֆինանսական տարաբնույթ ծառայությունների մատուցման միջոցով, փորձում են բարձրացնել իրենց ֆինանսական ծառայությունների արժեքը և հասնել որակական նոր բարձունքների",- ասաց SME Banking Club_ի հիմնադիր, Գլխավոր գործադիր տնօրեն Անդրեյ Գիդուլյանը:

2010թ ի վեր SME Banking Club-ը պարբերաբար տարածաշրջանային և միջազգային բանկային միջոցառումներ է իրականացրել Լեհաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և Եգիպտոսում:

"Սա SME Banking Club-ի հետ Կոնվերս Բանկի համագործակցության շրջանակներում առաջին սեմինարն է Հայաստանում, որի նպատակը ոչ միայն ՓՄՁ ոլորտի զարգացման միտումների մասին համապարփակ տեղեկատվության փոխանցումն է մասնակիցներին: Մենք ակնկալում են, որ արդյունքում կստեղծվի Հայաստանում հարթակ, որի շրջանակներում արդյունավետ համագործակցությունը հիանալի նախադրյալ կդառնա ՓՄՁ ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման համար",-ասաց Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը:

Երևանյան սեմինարին կմասնակցեն հյուրեր արտերկրից և ՀՀ բանկային համակարգից: Մասնավորապես, որպես բանախոսներ հանդես կգան SME Banking Club_ի հիմնադիր Անդրեյ Գիդուլյանը, ինչպես նաև ոլորտի փորձագետներ Ալեքսեյ Սայապինը, Իվան Երկոն և Միխայիլ Մեդկոն՝ զեկույցներ ներկայացնելով ՓՄՁ բանկինգի զարգացման միջազգային ամենաարդիական միտումների, ՓՄՁ ագրոսեկտորի վարկավորման,էներգաարդյունավետ և այլընտրանքային էներգետիկայի ֆինանսավորման վերաբերյալ:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ուղարկելով հայտ cis@smebanking.club էլեկտրոնային հասցեին կամ SME Banking Club-ի ֆեյսբուքյան էջին : Սեմինարին մասնակցությունը անվճար է:

 

← Վերադառնալ ցուցակին