Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Ամփոփվել են "Կերտիր քո վարկային պատմությունը" ակցիայի արդյունքները

19.11.2018

Նոյեմբերի 16-ին Կոնվերս Բանկի "Երիտասարդական" մասնաճյուղում ամփոփվել են ուսանողների համար գործարկված "Կերտիր քո վարկային պատմությունը" ակցիայի արդյունքները: Դրա շրջանակներում՝ Բանկի քարտերով 100 հազար և ավելի դրամ գումարի չափով անկանխիկ գնումներ կատարած ուսանողները ստացել են նվերներ, ինչպես նաև Բանկի հիփոթեքային վարկավորումից արտոնյալ պայմաններով օգտվելու ու Կոնվերս Բանկում պրակտիկա անցնելու հնարավորություն:

Նշենք, որ "Կերտիր քո վարկային պատմությունը" ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել Ուսանողական վարկավորման ծրագրում ներառված ԲՈՒՀ-երի ուսանողներ, "Այբ" և "Շիրակացի ճեմարան" կրթահամալիրների 12-րդ դասարանի չափահաս աշակերտները և շրջանավարտները: Ակցիայի շրջանակներում՝ մինչև դեկտեմբերի 30-ը, շահառուներին 36 ամիս մարման ժամկետով և 15 տոկոս տարեկան դրույքաչափով վարկային սահմանաչափով Mastercard:

 

← Վերադառնալ ցուցակին