Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի աջակցությամբ բացվեց Արգենտինական կենտրոնը

19.12.2018

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել Արգենտինական կենտրոնի բացման արարողությունը:

Արգենտինական կենտրոնի բացումը նախաձեռնել է Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը: Որպես նախագծի աջակից հանդես է եկել Կոնվերս Բանկը, որը ֆինանսավորել է Կենտրոնի բացման նպատակով դասասենյակի նորոգումը, տեխնիկական համալրումը և կահավորումը:

"Կոնվերս Բանկը կարևորում է կրթության որակի, կրթական միջավայրի բարելավման ծրագրերին մասնակցությունը և երկարամյա հաջողված համագործակցության փորձ ունի մի շարք կրթօջախների հետ: Սա կրթության խրախուսման ոլորտում մեր հերթական հաջողված նախագիծն է, որն ուշագրավ է հատկապես հայ-արգենտինական մշակութային կապերի ամրապնդման տեսանկյունից",- իր խոսքում ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

"Վերջին շրջանում մենք ամենօրյա շփման մեջ էինք Կոնվերս Բանկի հետ: Շնորհակալություն եմ հայտնում Բանկին՝ մեր բոլոր առաջարկներին արագ արձագանքելու, պատրաստակամ և հոգատար վերաբերմունքի համար: Կրթական պայմանների բարելավումը ուսանողներին մոտիվացնելու հիանալի եղանակ է. վստահ եմ, որ այս դասասենյակում ուսանողների պակաս չի զգացվի",-ասել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը:

Նշենք, որ 2018թ Կոնվերս Բանկի աջակցությամբ անցկացվել է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը, "Սևան ստարտ ափ 2018"-ը, Գյումրիում բարելավվել են երկու դպրոցների կրթական պայմանները: Զուգահեռաբար, Կոնվերս Բանկը երկարաժամկետ համագործակցության փորձ ունի Էջմիածնում գործող Էօրնեկեան դպրոցի հետ, որի հիմնադիրը Բանկի հիմնական բաժնետեր, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է:

← Վերադառնալ ցուցակին