Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը երկու ակցիա է գործարկել Սիրահարների տոներին ընդառաջ

13.02.2019

Սիրահարների տոների կապակցությամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս երկու ակցիայով՝ քարտապան հաճախորդներին առաջարկելով սիրելիների համար գնել նվերներ, ինչպես նաև առցանց պատվիրել վճարային քարտ՝ արտոնյալ պայմաններով:

Բանկում նշել են, որ մինչև 2019թ. փետրվարի 28-ը ներառյալ հաճախորդները կարող են www.conversebank.am կայքի միջոցով առցանց պատվիրել Visa Classic քարտեր և դրանց գործողության ամբողջ ընթացքում չվճարել սպասարկման դիմաց:

Միաժամանակ, մինչև փետրվարի 14-ը ներառյալ կատարելով անկանխիկ գնումներ բանկի գործընկերների ցանցում՝ հաճախորդները կստանան գնման/գնումների գումարի 10%-ի չափով CashBack:

"Կոնվերս Բանկի կողմից հերթական այս լոյալության ակցիայի շրջանակում հնարավորինս շատ քարտապան հաճախորդներ ներգրավելու և նրանց տոնական տրամադրություն պարգևելու նպատակով ընդլայնել է գործընկերների ցանցը՝ դրանում ներառելով օծանելիքի, տարաբնույթ նվերների, սուրճի, շոկոլադի, զարդերի վաճառքի մասնագիտացված խանութ-սրահներ",- ասել են Կոնվերս Բանկում:

Անկանխիկ գնումներից կկուտակվեն Կոնվերս Միավորներ, որոնք հաճախորդները կարող են փոխանակել արժեքավոր նվերներով բանկի գործընկերների ցանցում:

"Սիրահարների տոներին նվիրված ակցիայի իրականացմամբ բանկը չի սահմանափակվելու: Առաջիկայում՝ Կանանց տոների կապակցությամբ, քարտապան հաճախորդների համար Կոնվերս Բանկը հանդես է գալու շահավետ և հետաքրքրիր առաջարկներով",- ամփոփել են Կոնվերս Բանկում:

CashBack ակցիայի մանրամասները հասանելի են այստեղ:

Visa Classic քարտերի առցանց պատվիրման ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղումով:

← Վերադառնալ ցուցակին