Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս բանկի աշխատակիցները մասնակցել են Համապետական շաբաթօրյակին

26.03.2019

Կոնվերս Բանկի աշխատակազմը մասնակցել է Համապետական շաբաթօրյակին՝ մասնաճյուղերին հարող տարածքներում իրականացնելով մաքրման, ծառատնկման, բարեկարգման աշխատանքներ:

Շրջակա միջավայրի պաշտպանության նկատմամբ ստանձնած պատասխանատվությունը Կոնվերս Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է: Դրա շրջանակներում նախորդ տարի ծառատնկման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Բանկի որոշ մասնաճյուղերին հարող տարածքներում: Մարդկանց հանգստի կազմակերպման համար տեղադրվել են նստարաններ: Իսկ համայնքներում առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով 2018թ Երևանում, Հրազդանում, Մեծամորում, Գյումրիում և Արցախում սկսվել են մարզահրապարակների շինարարական աշխատանքներ:

Մարզահրապարակների բացումը նախատեսվում է առաջիկա ամիսներին:

Աշխատանքները լինելու են շարունակական և առաջիկա տարիներին՝ աստիճանաբար, բարեկարգվելու են Բանկի բոլոր մասնաճյուղերին հարող տարածքները:

← Վերադառնալ ցուցակին