Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը հայտարարում է մրցույթ՝ նվիրված Հովհ. Թումանյանի 150-ամյակին

29.03.2019

Կոնվերս Բանկը սկսում է մրցույթների շարք՝ նվիրված հայ մեծերին, ում հոբելյանն ենք նշում այս տարի: Սա Կոնվերս Բանկի հերթական մշակութային նախաձեռնությունն է, որի նպատակն է հայ մեծանուն գրողների մշակութային ժառանգության հանրայնացումը, նրանց ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանումը:

Մրցույթներից առաջինը կիրականացվի ապրիլի 1-ից մայիսի 15-ը և նվիրված կլինի հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:

Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա #Լոռվագույներ խորագրով գեղանկարչական աշխատանքների մրցույթը նախատեսված է մինչև 12 տարեկանների համար: Դրա շրջանակներում Կոնվերս Բանկն առաջարկում է .

  •  Նկարել Թումանյանի ստեղծագործությունների՝ Ձեր սիրելի հերոսներին, ստեղծել գեղանկարչական աշխատանքներ՝ մեծ հայ գրողի ստեղծագործությունների հիման վրա կամ թղթին հանձնել ձեր պատկերացումները Թումանյանի արվեստի շուրջ,
  • Լուսանկարը ուղարկել Կոնվերս Բանկի ֆեյսբուքյան էջին, իսկ բնօրինակը, հնարավորության դեպքում, հանձնել Բանկի մոտակա մասնաճյուղ կամ ուղարկել Երևան, Վազգեն Սարգսյան 26/1 հասցեով,
  • Հավաքել առավելագույն քանակով լայքեր,
  • Ստանալ նվերներ Կոնվերս Բանկի կողմից:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ ապրիլի 1-ից ապրիլի 30-ը կընթանա գեղանկարչական աշխատանքների հավաքագրումը: Մայիս 1-ին գեղանկարչական աշխատանքները կհրապարակվեն Կոնվերս Բանկի ֆեյսբուքյան էջում, ինչով կազդարարվի ընտրական փուլի մեկնարկը:

Աշխատանքներից մի քանիսը կցուցադրվեն հունիսի 1-ի կապակցությամբ Բանկում կազմակերպվելիք գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունում, որի բացմանը ակնկալում ենք նաև մրցույթի մասնակիցների մասնակցությունը:

← Վերադառնալ ցուցակին