Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս բանկը արժեկտրոններ է վճարել

26.04.2019

Կոնվերս Բանկը դրամային, դոլարային և Եվրո արժույթով պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել:

Հաճախորդներին վճարված գումարի չափը կազմել է 312,6 մլն դրամ, որից 45%-ը բաժին է ընկել դրամային, 38%-ը` դոլարային, իսկ 17%-ը` եվրոյով պարտատոմսերին:

2018թ ապրիլին իրականացված պարտատոմսերի թողարկման արդյունքում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային, 10 մլն դոլարային և 5 մլն եվրո ընդհանուր ծավալով պարտատոմսեր, որոնք ցուցակվել և շրջանառվում են Հայաստանի Ֆոնդային Բորսայում՝ նախորդող տասներկու ամիսների ընթացքում գրանցելով ընդհանուր 2.2 մլրդ դրամին համարժեք առևտրային գործարք:

Բանկից նաև հայտնեցին, որ այս տարվա ապրիլի 15-ից սկսվել են 10 մլն ԱՄՆ դոլար և 1 մլրդ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերի նոր թողարկումներ, որոնց մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://conversebank.am/hy/2019issue/:

← Վերադառնալ ցուցակին