Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի 2017թ. թողարկված պարտատոմսերը ամբողջությամբ մարվել են

08.05.2019

Մայիսի 6-ին Կոնվերս Բանկն ամբողջությամբ մարել է 2017թ.-ի մայիսի 5-ին թողարկված պարտատոմսերը:

Ընդհանուր մարված պարտատոմսերի անվանական արժեքը կազմել է 6 մլն ԱՄՆ դոլար: Վերջիններս լայն տարածում էին ստացել ֆիզիկական անձանց շրջանում, ովքեր ձեռք էին բերել ընդհանուր ծավալի մոտ 87%-ը: Իրենց շրջանառության ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայում տվյալ պարտատոմսերով (բորսայական հապավում՝ COVSB2) գրանցվել է մոտ 2.1 մլն դոլարի՝ թվով 99 գործարք:

Բանկը հետևողականորեն առաջարկում է պարտատոմսերի նոր թողարկումներ՝ հնարավորություն ընձեռելով իր հաճախորդներին շարունակաբար օգտվել տվյալ պրոդուկտից: Այսպես, ապրիլի 15-ից սկսվել է այս տարվա տեղաբաշխման գործընթացը, որով հաճախորդներին առաջարկվելու 10 մլն դոլարային և 1 մլրդ դրամային պարտատոմսեր երեք տարի մարման ժամկետով: Դրամային պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 9.75%, իսկ դոլարայինը՝ 5.5%:

Թողարկման մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://conversebank.am/hy/2019issue/:

← Վերադառնալ ցուցակին