Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկում ամփոփել են Լոռվա գույներ մրցույթի արդյունքները

31.05.2019

Կոնվերս Բանկում ամփոփել են Լոռվա գույներ մրցույթի արդյունքները


Կոնվերս Բանկում ամփոփել են Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ հայտարարված Լոռվա գույներ մրցույթի արդյունքները: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է մինչև 12 տարեկան մոտ 250 երեխա:

Մրցանակներ են ստացել ֆեսյբուքյան հարթակում մրցույթի արդյունքներով առավելագույն քանակի քվեներ ստացած կամ «Բանկի ընտրություն»-ը դարձած 10-ը մասնակիցները: Խրախուսական նվերներ են հանձնվել բոլոր մասնակիցներին, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործությանը նվիրված վիկտորինայի հաղթողներին:

«Մրցույթին ներկայացված բոլոր նկարները արժանի էին մրցանակի՝ ոգևորում էր թե երեխաների ու ծնողների ակտիվությունը, թե Թումանյանի ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը, թե նկարների ընդգրկուն թեմատիկան: Շնորհակալություն ենք հայտնում մասնակիցներին մրցույթի նկատմամբ հետաքրքրվածության և մասնակցության համար»,- ասել են Կոնվերս Բանկում՝ հավելելով, որ որոշ նկարներ առաջիկայում կցուցադրվեն Բանկում:

Նշենք, որ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին էր նվիրված նաև Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Կոնվերս Բանկի աշխատակիցների երեխաների համար կազմակերպված միջոցառումը: Դրա շրջանակներում երեխաները դիտել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ներկայացում և մասնակցել են թեմատիկ մրցույթի :

 

← Վերադառնալ ցուցակին