Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Moody’s-ը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը B1-ի

10.09.2019

 

Moody’s-ը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը B1-ի

Moody’s վարկանշավորման միջազգային հեղինակավոր կազմակերպությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշները: Մասնավորապես, ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշները բարձրացվել են B1-ի "կայուն" հեռանկարով՝ B2-ից, իսկ գործընկերոջ ռիսկի վարկանիշը՝ Ba3-ի՝ B1-ից:

Բանկի հիմնական վարկային գնահատականին շարունակում են նպաստել կապիտալի ամուր բուֆերները՝ 12%-ից բարձր կապիտալի TCE համարժեքության ցուցանիշով, և առողջ շահութաբերությունը, ներգրավման և իրացվելիության դիվերսիֆիկացված բնութագրերը, ինչպես նաև բաժնետիրոջ կողմից ուժեղ ֆինանսական և բիզնես աջակցությունը:


 

 

← Վերադառնալ ցուցակին