Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի և Մաստերքարդի ակցիայի հաղթողը կմեկնի Փարիզ՝ Դիսնեյլենդ

24.01.2020

Կոնվերս Բանկում ամփոփել են Մաստերքարդ վճարային համակարգի հետ իրականացված ակցիայի արդյունքները:


Ակցիայի շրջանակում՝ սեպտեմբերի 15-ը դեկտեմբերի 15-ը, անկանխիկ գործարքների շնորհիվ ամենաշատ "Կախարդական" միավորներ կուտակած Մաստերքարդ քարտապանը ընտանիքի հետ գարնանը կմեկնի Փարիզ՝ Դիսնեյլենդում Star Wars Experience –ին մասնակցելու համար:

Ակցիայի ամենաակտիվ ևս 4 մասնակից՝ ընտանիքի հետ, հանգիստը կանցկացնի Հայաստանում:

"Ընդհանուր առմամբ, 2019թ Կոնվերս Բանկն իրականացրել է մեկ տասնյակից ավելի խրախուսման՝ այդ թվում քեշբեք ակցիաներ: Դրանց արդյունքում հաճախորդները որոշ բանկային ծառայություններից օգտվել են արտոնյալ պայմաններով: Իսկ բանկի մոտ երկու տասնյակ հաճախորդ՝ ընտանիքի հետ/ 2-4 անձ/ հանգիստն է անցկացրել Հայաստանում ու արտերկրում՝ Շրի Լանկա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Հունաստան, Չեխիա, Լեհաստան, Հունգարիա, Ավստրիա",-ասել են Բանկում:

Ակցիայի ամփոփման մասին տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=bZNW3Gh__HI

 

  

 

← Վերադառնալ ցուցակին