Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Ակցիայի ժամկետը երկարաձգվել է

05.02.2020

Կոնվերս Բանկը երկարաձգել է  Հիփոթեքային, անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի և չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտերի տրամադրման ակցիայի  գործողության ժամկետը: Ակցիան գործելու է մինչև  2020թ. փետրվարի 29-ը ներառյալ:

 Ակցիայի շրջանակում Բանկը ՀՀ ռեզիդենտ և/կամ ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ հաճախորդներին է առաջարկում վարկավորում՝  այլ բանկերից/ ֆինանսական կազմակերպություններից իրենց և/կամ փոխկապակցված անձանց վարկերի տեղափոխման  նպատակով:

 Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման հիփոթեքային վարկերի տեղափոխման նպատակով ֆինանսավորում է իրականացվում  երեք արժույթով՝ դրամով  տարեկան սկսած 13%, ԱՄՆ դոլարով՝ սկսած 9,5%, եվրոյով՝ սկսած 8% անվանական տոկոսադրույքով:

 Իսկ ոչ բնակելի անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման  վարկերի տեղափոխման նպատակով ֆինանսավորում է իրականացվում դրամով տարեկան սկսած 14% ,ԱՄՆ դոլարով՝ սկսած 10,5% և Եվրոյով՝ սկսած 9% անվանական տոկոսադրույքով: Նույնպիսի տոկոսադրույքներ են գործում նաև անշարժ գույքի գրավով վարկերի տեղափոխման նպատակով վարկավորման/ վարկային քարտերի տրամադրման համար:

 Վարկավորման նպատակով հայտի ուսումնասիրության վճար, վարկի տրամադրման և  կանխիկացման վճար չի գանձվում, իսկ գրավադրվող գույքի նախնական գնահատման վճար, նոտարական վավերացման վճարները կատարվում են Բանկի կողմից: 

Ակցիայի մանրամասները՝ այդ թվում տեղեկատվությունը փաստացի և արդյունավետ տոկոսադրույքների մասին, հասանելի է   https://www.conversebank.am/hy/housepromo/ հղումով: 

← Վերադառնալ ցուցակին