Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը ներդրել է Կանաչ ֆինանսավորման ConverseGreen պրոդուկտը

17.02.2020

 

Կոնվերս Բանկը սկսել է կորպորատիվ եւ ՓՄՁ ֆինանսավորումը ConverseGreen վարկատեսակի շրջանակում: Այն նախատեսված է փոքր, միջին և խոշոր ձեռնարկատերերի, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող անձանց և կազմակերպությունների, կառուցապատող կազմակերպությունների համար:

«ConverseGreen-ը ՓՄՁ ոլորտում էներգաարդյունավետության բարձրացմանն ու այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մրցունակ առաջարկ է: Դրա շրջանակում ֆինանսավորման շնորհիվ ձեռնարկությունները հնարավորություն կստանան ձեռքբերել ժամանակակից բարձր չափանիշներին համապատասխանող սարքավորումներ և տեխնոլոգիաներ, արդիականացնել ենթակառույցները», -ասել են Կոնվերս Բանկում:

Ֆինանսավորման հիմնական ուղղություններն են՝ ջեռուցման և օդափոխության, լուսավորության, հովացման համակարգերի ձեռքբերում, կառուցված շինության բարելավում /վերանորոգում/, սննդի պատրաստման սարքավորումների, տրանսպորտային միջոցների, գյուղտեխնիկայի ձեռքբերում, արևային վահանակների տեղադրում և այլն:

Պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5 մլն-ից 1 մլրդ դրամն է: Վարկավորում իրականացվում է մինչև 60 ամիս մարման ժամկետով, մրցունակ տոկոսադրույքով:

Նշենք, որ ConverseGreen վարկատեսակը ներդրվել է KFW «Էներգաարդյունավետություն ՓՄՁ համար» ծրագրի շրջանակում :

Ավելին...

← Վերադառնալ ցուցակին