Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկում որոշ հիփոթեքային վարկատեսակներ դարձել են առավել գրավիչ

06.03.2020

Կոնվերս Բանկը, արձագանքելով ֆինանսական շուկայում միտումներին, վերանայել է Ազգային հիփոթեքային ընկերության հետ գործակցությամբ իրականացվող հիփոթեքային վարկավորման պայմանները՝ սահմանելով առավել մրցունակ տոկոսադրույքներ մի շարք վարկատեսակների համար:

Արդեն մի քանի տարի շարունակ ծրագրային հիփոթեքային վարկավորման թե ծավալով, թե քանակով Կոնվերս Բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարերից է: 2017թ ի վեր պորտֆելի եռապատկումը հնարավոր է դարձել Բանկի ճկուն վարկային քաղաքականության, ֆինանսական շուկայում զարգացումներին արագ արձագանքման շնորհիվ:

Այսուհետ ԱՀԸ վերաֆինանսավորվող ծրագրի շրջանակում բնակելի անշարժ գույքի կառուցապատման, ձեռքբերման և վերանորոգման վարկավորում է իրականացվելու տարեկան սկսած 10,5% անվանական տոկոսադրույքով:

Էներգաարդյունավետ , ինչպես նաև մարզերում բնակելի անշարժ գույքի կառուցապատման, ձեռքբերման և վերանորոգման վարկերի անվանական տոկոսադրույքը կազմելու է տարեկան 9 % :

Իսկ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ գործակցության շրջանակում հիփոթեքային վարկավորում է իրականացվելու 11,5 % անվանական տոկոսադրույքով:

Բոլոր վարկատեսակները տրամադրվում են առավելագույնը 20 տարի մարման ժամկետով; Վարկի առավելագույն գումարը, կախված վարկատեսակից, 35 մլն- 60 մլն դրամ է: Մանրամասն՝ այդ թվում փաստացի տոկոսադրույք...

 


 

← Վերադառնալ ցուցակին