Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Moody’s-ը հրապարակել է Կոնվերս Բանկի մասին վերլուծության արդյունքները

25.03.2020

 Սույն թվականի մարտի 25-ին Moody’s Investors Service միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալությունը հրապարակել է Կոնվերս բանկի վերաբերյալ կիսամյակային վերլուծության արդյունքները:

Ինչպես նշվում է Moody’s-ի հրապարակման մեջ, Կոնվերս բանկի հիմնական վարկային գնահատականն արտացոլում է բանկի՝ հնարավոր կորուստների կլանման կարողությունը՝ պայմանավորված կապիտալի ամուր բուֆերներով և շահութաբերությամբ, ինչպես նաև ներգրավման և իրացվելիության կայուն բնութագրերը:

Նշենք, որ Moody’s-ի կողմից Կոնվերս Բանկին շնորհվել է ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշները՝ "կայուն" հեռանկարով:

Moody’s-ի հրապարակումն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝

https://www.conversebank.am/hy/ratings/

← Վերադառնալ ցուցակին