Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Փոխանցումների լայն հնարավորություններ՝ Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածում

11.05.2020

Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածը հնարավորություն է տալիս տեղական և միջազգային փոխանցումներ կատարել ընդամենը մի քանի հպումով: Այդ թվում հասանելի են փոխանցումները հեռախոսահամարով, անձնագրային տվյալներով, Card2Card փոխանցումները արտասահմանյան բանկերի վճարային քարտերին, SWIFT փոխանցումները և այլն: Այսպիսով, փոխանցման հնարավորություններից հեշտությամբ կարելի է օգտվել անգամ ստացող կողմի մասին սահմանափակ տեղեկատվության պարագայում:

“Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածում առաջարկվող փոխանցումների տարբերակները շատ են: Ցանկը պարբերաբար համալրվում է ։ Շուտով մեր օգտատերերի համար հասանելի կդառնա նաև Converse Transfer, Money Gram և Unistream համակարգերով արագ դրամական փոխանցումների ֆունկցիան: Ձգտում ենք մեր հաճախորդների համար ստեղծել ֆինանսական այնպիսի էկոհամակարգ, որտեղ բոլոր փոխանցումները հնարավոր կլինի կատարել մեկ հարթակից՝ հաճախորդին հարմար եղանակով”,- նշել է Կոնվերս Բանկի Թվային բանկինգի կենտրոնի ղեկավար Մարինե Բլեյանը:

Նոր Մոբայլ հավելվածով փոխանցումները պարզ են և արագ, լրացվող դաշտերի քանակը հնարավորինս կրճատվել է: Օրինակ, Ձեր՝ Կոնվերս Բանկի հաճախորդ հանդիսացող ընկերոջը փոխանցում կատարելու համար, անհրաժեշտ է լրացնել ընդամենը ընկերոջ այն հեռախոսահամարը, որը գրանցված է Կոնվերս բանկում, ընտրել, թե որ հաշվից եք փոխանցումը կատարելու, լրացնել գումարի չափը և հաստատել։ Վայրկյանների ընթացքում գումարը հասանելի կլինի ստացողի հաշվին:

Իդեպ, Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածով՝ Դուք, բացի փոխանցումներից, հնարավորություն ունեք՝

• Ոչ միայն կառավարել Ձեր հաշիվները ցանկացած վայրից, այլև պատվիրել նոր կամ կից քարտ և բացել հաշիվ առանց բանկ այցելելու,
• Պատվիրել VISA pay sticker կամ VISA mini fob՝ անհպում վճարումներ իրականացնելու համար,
• Կառավարել Ձեր քարտի կարգավորումները անմիջապես հավելվածից՝ անհրաժեշտության դեպքում բլոկավորել քարտը, փոփոխել գործարքների սահմանաչափերը, ակտիվացնել ծանուցումների մի շարք եղանակներ,
• Կատարել տարաբնույթ վճարումներ՝ օգտագործելով նաև ձևանմուշներ,
• Կատարել արտարժույթի փոխարկում,
• Իրականացնել վարկի/երի մարում/ներ,
• Ներդնել ավանդ, համալրել այն և կասեցնել ցանկացած պահի,
• Կատարել ավտոմեքենայի հետ կապված տարատեսակ վճարումներ՝ տուգանքներ, ավտոկայանատեղի, կնքել ԱՊՊԱ պայմանագիր,
• Կառավարել հավելվածի կարգավորումները մի քանի վայրկյանում՝ փոխել և վերականգնել գաղտնաբառը և PIN-ը, ակտիվացնել Face ID / Touch ID, փոխել հավելվածի լեզուն,
• Քարտային գործարքներից կուտակել Կոնվերս միավորները, հետագայում նաև օգտագործել դրանք,
• Խմբագրել Բանկում գրանցված անձնական տվյալները , այդ թվում և Բանկային գաղտնաբառը, որը կիրառվում է հաճախորդին հեռախոսազանգով նույնականացման ժամանակ,
• Հետևել Բանկի նորություններին և առաջարկներին։

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին