Պարգեւատրվել են Կոնվերս Բանկի՝ Արցախում պատերազմին մասնակցած աշխատակիցները
02.03.2021

Հայաստանում պարոն Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների՝ Կոնվերս Բանկ, Արմենիա միջազգային օդանավակայաններ եւ Տիեռաս դե Արմենիա ընկերությունների ղեկավար անձնակազմը հանդիպել է Արցախում վերջին պատերազմական գործողություններին մասնակցած աշխատակիցների եւ նրանց ընտանիք անդամների հետ: Տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն:
Կոնվերս Բանկի խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանը բարձր է գնահատել Բանկի աշխատակիցների ակտիվ մասնակցությունը պատերազմական գործողություններին եւ ներկայացրել պարոն Էդուարդո Էռնեկյանի ողջույնի խոսքը, որում, մասնավորապես, ասված է. “Համախմբումն է մեր այսօրվա հրամայականը: Համախմբվել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Արցախի Հանրապետության հզորացման եւ ընդլայնման գաղափարի շուրջ: Մենք պետք է բարձրացնենք հայկական քաղաքակրթության արժեքները եւ համաքայլ լինենք աշխարհի առաջընթացին: Յուրաքանչյուրի անխոնջ աշխատանքը եւ նվիրումը պիտի լինի մեր հրաշալի ապագայի գրավականը”:
Բանկի Խորհրդի անդամ Տեր Հովել քահանան, իր հերթին , հորդորել է դասեր քաղել անցյալից, իմաստնանալ: “Պիտի ապրենք ու շենացնենք մեր երկիրը, պիտի ստեղծենք երջանիկ կյանք մեր պատմական հողերի վրա: Ապագայի նկատմամբ մեր հույսը եւ հավատքը երբեք չպիտի սասանվի: Այսօր մենք՝ առավել քան երբեւէ ,պարտավոր ենք միասնական լինել, միմյանց կողքին լինել”,- ասել է նա:
Պարգեւատրման արարողությունից հետո՝ ջերմ եւ անմիջական մթնոլորտում կայացել է աշխատակիցների հանդիպումը Բանկի ղեկավար անձնակազմի հետ, որի ընթացքում նրանք պատմել են դրվագներ պատերազմից, տեղի է ունեցել մտքերի փոխանակում:
Շնորհակալություն ենք հայտնում Կոնվերս Բանկի աշխատակիցներին պատերազմի օրերին ցուցաբերած անձնվիրության համար, մաղթում ենք խաղաղություն, նոր ձեռքբերումներ: