Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Նոր ակցիա Կանանց համար

09.04.2021

Կոնվերս Բանկում Գարնանային տոները շարունակվում են: Բանկը՝ առեւտրի ոլորտի իր գործընկեր Hermitage վաճառասրահի հետ գործակցության շրջանակում, հանդես է գալիս նոր անակնկալով:
Կոնվերս բանկի Մաստերքարդ կին քարտապանները՝ կատարելով անկանխիկ գնումներ Hermitage –ի՝ Երեւանում, Ստեփանակերտում ու մարզերում գտնվող 11 վաճառասրահներում, ինչպես նաեւ առցանց, կօգտվեն 10 տոկոս քեշբեքի հնարավորությունից:
Բանկի հաճախորդ չհանդիսացող կանայք, ցանկության դեպքում, կարող են ստանալ Woman’s Card վճարային քարտեր՝ քարտի գործողության ընթացքում հաշիվների տարեկան սպասարկման 0 ՀՀ դրամ վճարով, եւ օգտվել Բանկի առաջարկից:
300,001 ՀՀ դրամ և ավելի անկանխիկ գնումներ կատարած քարտապաններին, ակցիայի, շրջանակում, կտրամադրվեն Visa Pay Sticker կամ Visa mini FOB /իր աքսեսուարով/՝ առանց սպասարկման վճարի քարտի գործողության ամբողջ ընթացքում:
Ակցիան գործում է ապրիլի 8-12-ը ներառյալ:
Մանրամասները՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2021/03/30/MastercardWomans/
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին