Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկն ու Cityzen-ը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին

13.06.2022

 Կոնվերս Բանկն ու Cityzen մասնագիտությունների մանկական քաղաքը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում Բանկը ստանձնել է մանկական քաղաքում փոքրիկներին Z արժույթ տրամադրելու և բանկային ծառայություններ մատուցելու բարդ ու պատասխանատու գործը:

"Մենք կարևորում ենք Կոնվերս Բանկի ներկայացվածությունը տարբեր՝ այդ թվում մանկական հարթակներում: Cityzen-ը ժամանցի ամենահայտնի վայրերից է, որը երեխաներին նաև տարբեր մասնագիտությունների ծանոթանալու հնարավորություն է ընձեռում: Վստահ ենք, որ Cityzen-ում Կոնվերս Բանկի մասնաճյուղը կդառնա երեխաների՝ բանկային գործին ծանոթանալու, ինչպես նաև ֆինանսապես կրթվելու նախընտրելի վայրերից մեկը: Նախատեսում ենք նաև այս հարթակում տարբեր միջոցառումներ, հանդիպումներ կազմակերպել",-ասել են Բանկում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

← Վերադառնալ ցուցակին