Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի և Մաստերքարդի համատեղ ակցիայի հաղթողները հանգստի սերտիֆիկատներ են ստացել

Կոնվերս Բանկի և Մաստերքարդի համատեղ ակցիայի հաղթողները հանգստի սերտիֆիկատներ են ստացել

20.04.2022 -  Կոնվերս Բանկում ամփոփել են Մաստերքարդ միջազգային վճարային համակարգի հետ իրականացված ակցիայի արդյունքները: Ակցիայի շրջանակում Բանկն իր Մաստերքարդ քարտապաններին էր առաջարկել սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ կատարել անկանխիկ գնումներ և ստանալ նվերներ: Ամենաակտիվ 20 քարտապանների համար որպես խրախուսում նախատեսվել էր Հայաստանում ընտանեկան (2 մեծահասակ և 2 երեխա) 3-օրյա հանգստի սերտիֆիկատ, իսկ մյուս մասնակիցների համար՝ մինչեւ 30.000 դրամի cashback-ը: Cashback-ի գումարները...

Կոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

18.04.2022 -  Կոնվերս Բանկը տեղաբաշխում է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10% և 4% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ https://www.conversebank.am/hy/2022issue/ հղմամբ: Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն "Հայաստանի ֆոնդային...

Apple Pay-ը այսուհետ հասանելի է Կոնվերս Բանկի հաճախորդներին

Apple Pay-ը այսուհետ հասանելի է Կոնվերս Բանկի հաճախորդներին

18.01.2022 - Կոնվերս Բանկի հաճախորդներն այսօրվանից կարող են օգտվել վճարման առավել ապահով, անվտանգ և վստահելի գործիքից՝ Apple Pay-ից՝ ազատվելով վճարային քարտն այլ անձի փոխանցելու, վճարային տերմինալների կոճակներին հպվելու եւ կանխիկ գումարով վճարումը կատարելու անհրաժեշտությունից: Apple Pay-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի պաշտպանությունն իրականացվում է IPhone-ի նորարարական տեխնոլոգիաների միջոցով: Այն ապահովված է հուսալի պաշտպանությամբ և վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով: Անհպում վճարում կատարելու համար բավարար է Apple–ի սարքը մոտեցնել վճարային տերմինալին: Apple Pay-ով վճարումներ կարելի է կատարել խանութ-վաճառասրահներում, առեւտրի եւ սպասարկման ցանցում, ինտերնետ խանութներում և այլն: Apple Pay-ը կարելի է օգտագործել նաև AppleWatch-ի հավելվածներում վճարումների, ինչպես նաեւ ինտերնետ միջավայրում iPhone-ով, iPad-ով և Mac-ով ավելի արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար:

Անդրանիկ Գրիգորյանը՝ Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ

Անդրանիկ Գրիգորյանը՝ Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ

05.01.2022 - Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը: Նա ծնվել է 1977թ.: Մասնագիտական կրթություն է ստացել նախ ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում, ապա ՌԴ կառավարությանը կից ժողտնտեսության ակադեմիայի Ասպիրանտուրայում՝ ստանալով Տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Կրթություն է ստացել նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Դիվանագիտության և իրավագիտության Ֆլետչերի դպրոցում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 2001թ.-ին ՀՀ ԿԲ-ում: 2001-2009թթ. տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի կենտրոնական բանկում և առևտրային բանկերում:

Կոնվերս Բանկը Առևտրի ֆինանսավորող լավագույն Բանկն է Հայաստանում ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկը  Առևտրի ֆինանսավորող լավագույն Բանկն է Հայաստանում ըստ Global Finance-ի

29.12.2021 -   Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից Կոնվերս Բանկն արժանացել է հերթական պատվավոր մրցանակին: "Ուրախ ենք հայտնելու, որ երրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկն արժանանում է Global Finance ամսագրի "Առևտրի ֆինանսավորող Լավագույն բանկը Հայաստանում" մրցանակին՝ պահպանելով առաջատարի դիրքը և հանդես գալով որպես այս ոլորտում լավագույն գործընկեր-բանկ: Առևտրի ֆինանսավորման ոլորտում մեր նվաճումները բարձր են գնահատվել նաեւ հեղինակավոր այլ միջազգային...

Բանկային համակարգի առաջամարտիկները

Բանկային համակարգի առաջամարտիկները

24.11.2021 - Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի և Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ Հայաստանի բանկերի միությունը սկսում է նոր նախագիծ՝ նվիրված պատերազմին մասնակցած բանկային համակարգի աշխատողներին: Տեսանյութի հերոս Գնունի Առաքելյանը ռազմաճակատ է մեկնել պատերազմի առաջին իսկ օրից, իսկ հետո իր մեջ ուժ գտել պայքարելու, ապրելու և արարելու...