Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

«Ապագայի թիմ» ծրագիրը մեկնարկեց Կոնվերս Բանկում

«Ապագայի թիմ» ծրագիրը մեկնարկեց Կոնվերս Բանկում

20.05.2014 - Կոնվերս Բանկում մեկնարկել է "Ապագայի թիմ" ուսումնական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 25 եռանդուն երիտասարդներ, ովքեր հաղթահարել են նախընտրական փուլերը, մասնակից են դարձել Կոնվերս Բանկի առաջատար մասնագետների կողմից մշակված հատուկ 1,5 ամիս տևողությամբ դասընթացներին:

Կոնվերս Բանկը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

Կոնվերս Բանկը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

14.05.2014 - Մայիսի 14-ին Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում Կոնվերս Բանկը կազմակերպեց տոնական միջոցառում` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձին նվրիված: Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Կոնվերս Բանկի աշխատակիցները շնորհավորեցին Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

Կոնվերս Բանկն աջակցում է Քեսաբի հայերին

Կոնվերս Բանկն  աջակցում է Քեսաբի հայերին

12.05.2014 - Կոնվերս Բանկը միանում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի դրամահավաքին՝ Քեսաբի հայրենակիցներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ երկու ամսով երկու ընտանիք Լաթաքիայում կապահովվեն վարձով բնակարանով և սննդամթերքով: Եթե նշյալ ժամանակահատվածում հակամարտության գոտում կրկին խաղաղություն չհաստատվի, Կոնվերս Բանկը կվերանայի ընտանիքների օժանդակության իր նախագիծը:

Տեղի է ունեցել «20 Շանս» ավանդի հերթական խաղարկությունը

Տեղի է ունեցել «20 Շանս» ավանդի հերթական խաղարկությունը

30.04.2014 - Ապրիլի 29-ին Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ 20 Շանս ավանդական դարձած ակցիայի խաղարկությունը:

Կոնվերս Բանկը վերաբացում է Կիլիկիա մասնաճյուղը

Կոնվերս Բանկը վերաբացում է Կիլիկիա մասնաճյուղը

09.04.2014 - Կոնվերս Բանկը բարելավում է իր մասնաճյուղային ցանցը: Ապրիլի 9-ին տեղի ունեցավ Բանկի "Կիլիկիա" մասնաճյուղի պաշտոնական վերաբացումը Քաջազնունի 4/1 հասցեում: Մասնաճյուղը նախկինում գործում էր Հրազդանի կիրճ 4/1 հասցեում:

Սմարթ մրցույթի և IBM մենթորության օր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Սմարթ մրցույթի և IBM մենթորության օր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

01.04.2014 - Կոնվերս Բանկը աջակցեց Հայաստանում առաջին անգամ կայացած Սմարթ մրցույթի և IBM մենթորության օրվա անցկացմանը: Բանկը մշտապես բարձր է գնահատում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող միջոցառումները և կարևորում է իր մասնակցությունը բնագավառի զարգացման գործընթացին: