Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկն այսուհետ կիրականացնի դրամական փոխանցումները նաև իր սեփական “Կոնվերս Տրանսֆեր” համակարգով

02.12.2013 - ՀՀ Կենտրոնական Բանկի թույլտվությամբ Կոնվերս Բանկն ու Հայփոստ ը այսուհետ հնարավորություն են ստացել իրականացնել դրամական փոխանցումներ նոր “Կոնվերս Տրանսֆեր” համակարգով: Համակարգը նախատեսված է ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային փոխանցումների համար և հնարավորություն է տալիս փոխանցումներն իրականացնել առանց հաշվի բացման: Այն հատկապես հարմար է այն անձանց համար, ովքեր ցանկանում են արագ գումարներ փոխանցել իրենց հարազատներին և մտերիմներին ՀՀ մարզերի, քաղաքների և նույնիսկ ամենահեռավոր գյուղերի միջև: Մոտ ապագայում “Կոնվերս Տրանսֆեր” համակարգով դրամական փոխանցումներ կիրականացվեն նաև արտերկրից:

Կոնվերս Բանկի աշխատակիցները բարձրացնում են իրենց մասնագիտական հմտությունները

05.11.2013 - Բանկի աշխատակիցների մասնագիտական հմտությունների ու կարողությունների շարունակական բարելավումն ու արդիականացումը Կոնվերս Բանկի ռազմավարական կարևոր ուղղություններից է, որի շնորհիվ Բանկը ձգտում է հնարավորինս արագ արձագանքել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին և հաճախորդներին պարբերաբար առաջարկել նոր հարմար ու հետաքրքիր հնարավորություններ:

Վճարե′ք MasterCard քարտերով և շահե′ք

04.11.2013 - Կոնվերս Բանկը Արմենիան Քարդ ՓԲԸ և MasterCard Ընկերությունների հետ համատեղ իրականացնում է խրախուսական ծրագիր իր Maestro, MasterCard Standard և MasterCard Gold քարտապանների համար:

Կոնվերս Բանկն անցկացրեց «20 Շանս» նոր ավանդային ակցիայի անդրանիկ խաղարկությունը

30.10.2013 - «20 Շանս» ավանդի առաջին խաղարկությունը տեղի ունեցավ ս.թ. հոկտեմբերի 30-ին՝ Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում:

Կոնվերս Բանկը վերագործարկեց "Չարենցավան" մասնաճյուղը

15.10.2013 - Ս.թ. հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Կոնվերս Բանկի ՛՛Չարենցավան՛՛ մասնաճյուղի վերագործարկման պաշտոնական արարողությունը:

Կոնվերս Բանկի "Աբովյան" մասնաճյուղը գործում է նոր բարելավված պայմաններում

01.10.2013 - Օրերս շահագործման հանձնվեց Կոնվերս Բանկի "Աբովյան" մասնաճյուղի նոր վերանորոգված շենքը: Այսօր տեղի ունեցավ մասնաճյուղի վերագործարկման պաշտոնական արարողությունը: