Թեժ գիծ +37410 511 211

Աշխատավարձային պրոյեկտներ

Աշխատավարձային պրոյեկտներ

Ստանալով Ձեր աշխատավարձը Կոնվերս Բանկից կունենաք Ձեր անհատական մենեջերը, ով կկորդինացնի Ձեր բոլոր բանկային գործարքները, ինչպես նաև կունենաք առանձնահատուկ պայմաններ բանկային ծառայություններից օգտվելու համար:

Անհատական մենեջեր

Կոնվերս Բանկի անհատական մենեջերի ծառայությունը հաճախորդների սպասարկման ամենաբարձր մակարդակն է, որն ապահովում է անհատական մոտեցում, կապիտալի կառավարման անսահմանափակ հնարավորություն և առանձնահատուկ պայմաններ բանկային ծառայություններից օգտվելու համար: Բանկում Դուք կունենաք Ձեր անհատական մենեջերը, ով կկորդինացնի Ձեր բոլոր բանկային գործարքները, կկատարի Ձեր ազատ ֆինանսական միջոցների ճիշտ տեղաբաշխումը` այսպիսով խնայելով Ձեր ժամանակը, ազատելով Ձեզ Բանկ հաճախելու անհրաժեշտությունից և բանկային ծառայությունների հետ կապված այլ հոգսերից:

Անհատական մենեջերի ծառայության սակագինն է` ամսական 25 000 ՀՀ դրամ:

Աշխատավարձային քարտեր

ArCa Classic / Visa Electron / Cirrus Maestro

Աշխատավարձային քարտը հնարավորություն է ընձեռում ՀՀ տարածքում (ArCa) և նրա սահմաններից դուրս(VISA, CIRRUS MAESTRO) օգտվել Ձեր քարտային հաշվին առկա գումարներից, ստանալ կանխիկ գումարներ բանկոմատներից, կատարել անկանխիկ վճարումներ`ArCa, Visa, Maestro նշանների առկայությամբ առևտրի և սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետային միջավայրում:

Տրամադրման և սպասարկման սակագներ՝

N Ծառայության տեսակը Աշխատավարձային քարտեր 3/4/10
1 Քարտի տրամադրում 0
2 Հավելյալ*/կից** քարտի տրամադրում 1 500 ՀՀ դրամ
3 Քարտային հաշվի ամսական սպասարկման վճար Պայմանագրային
4 Տարեկան միանվագ վճարման դեպքում Պայմանագրային
5 Գործարքներ առևտրային կետերում 0
6 Կանխիկի տրամադրում բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում Պայմանագրային
7 Կանխիկի տրամադրում ԱՐՔԱ համակարգի այլ բանկերի կանխիկացման կետերում և բանկոմատներում Պայմանագրային
8 Կանխիկի տրամադրում ԱՐՔԱ համակարգից դուրս գործող կանխիկացման կետերում և բանկոմատներում*** 1%, նվազագույնը` 1 500 ՀՀ դրամ
9 Կանխիկացման գործարքի օրական սահմանաչափ Ըստ քարտատեսակի
10 Կանխիկացման գործարքների օրական առավելագույն քանակ 10
11 Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաշվարկվող % /տարեկան/5 պայմանագրային
12 Քարտային հաշվից ամսական քաղվածքի տրամադրում 0
13 Քարտային հաշվից լրացուցիչ քաղվածքի տրամադրում 1 000 ՀՀ դրամ
14 Վճարային սահմանաչափի գերազանցման դեպքում գերազանցող գումարի նկատմամբ կիրառվող տույժ 20%, առավելագույնը` 5 000 ՀՀ դրամ
15 Կորցրած /գողացված/ վնասված քարտի և ծածկագրի կրկնօրինակի տրամադրում 2 000 ՀՀ դրամ
16 Կորցրած /գողացված/ վնասված քարտի և ծածկագրի կրկնօրինակի տրամադրում նույն օրվա ընթացքում 3 000 ՀՀ դրամ
17 Արտերկրում քարտի կորստի դեպքում քարտային հաշվից կանխիկ դրամի տրամադրում գումարի 5%
18 Հետգանձման անհիմն հայտի ներկայացում 5 000 ՀՀ դրամ
19 www.arca.am կայքի միջոցով և քարտային հաշիվներով քարտից քարտ փոխանցումներ 0.5%
20 Նվազագույն վճարը չկատարելու դեպքում ժամկետանց գումարի վրա հաշվարկվող տուգանք 1%, առավելագույնը` 5 000 ՀՀ դրամ
21 Արտոնյալ ժամկետի ավարտին պարտադիր նվազագույն վճար մնացորդի 10%, բայց ոչ պակաս, քան 5 000 ՀՀ դրամ
22 Քարտին կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում
Գումարների մեջ ներառված են ԱԱՀ-ն
- 20 ՀՀ դրամ` ՀՀ բջջային օպերատորների հեռախոսահամարներին
- 40 ՀՀ դրամ` արտերկրյա բջջային օպերատորների հեռախոսահամարներին
23 Քարտի ապաբլոկավորման վճար 500 ՀՀ դրամ
24 Քարտի սահմանաչափի նվազեցում հաճախորդի դիմումի համաձայն 0
25 Քարտի սահմանաչափի ավելացում հաճախորդի դիմումի համաձայն 500 ՀՀ դրամ
26 Արտասահմանյան ուղևորությունների ընթացքում բժշկական ապահովագրության տրամադրում ըստ ապահովագրական ընկերության սակագների

1Վարկային սահմանաչափի օգտագործման դիմաց տոկոսների հաշվարկման ժամանակ տրվում է արտոնյալ ժամանակահատված` 44-ից մինչև 15 օր` կախված Վարկային սահմանաչափն օգտագործելու օրից:

2Նշված պայմանները բանակցային են` կախված կազմակերպության աշխատակիցների քանակից և համագործակցության հետ կապված այլ հանգամանքներից:

3Աշխատավարձային փաթեթի կատարումը` քարտային հաշիվներին համալրումը կատարվում է նույն օրը` միայն կազմակերպության կողմից վճարման հանձնարարականը մինչև 16:00 ներկայացնելու դեպքում, բացառությամբ շաբաթ օրերի `ընդ որում կից ներկայացված տեղեկատվության մեջ անհամապատասխանություններ չլինելու դեպքում: Այլ դեպքերում կիրառվում է միանվագ 30,000 ՀՀ դրամ սակագին:

4Հաճախորդին տրվում է հնարավորություն` ընտրելու քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարի վճարման եղանակը` ամսական կամ տարեկան կտրվածքով: Համապատասխան նշումը կատարվում է քարտի բացման հայտում, իսկ գործող քարտերի դեպքում` դիմումի միջոցով:

5Տոկոսը հաշվարկվում է օրվա վերջի դրական մնացորդի նկատմամբ և վճարվում եռամսյակային կտրվածքով` յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի ավարտից հետո` 5 /հինգ/ բանկային օրվա ընթացքում: 

*Հավելյալ քարտ - նույն հաշվի ներքո, նույն վճարահաշվարկային համակարգի ներքո բացված լրացուցիչ քարտ /VISA-VISA, ArCa-ArCa, MasterCard-MasterCard/
**Կից քարտ - նույն հաշվի ներքո, տարբեր վճարահաշվարկային համակարգերի ներքո բացված լրացուցիչ քարտ /VISA-ArCa, MasterCard; ArCa-VISA, MasterCard; MasterCard-VISA, ArCa/
*** Սակագինը գործում է միայն VISA և CIRRUS MAESTRO քարտերի դեպքում:

Աշխատավարձային քարտի նկարագիրը

ArCa, Visa Electron, Cirrus/Maestro

Հարմարավետություն

  • Կոմունալ ծառայությունների, կանխավճարային և ինտերնետային լիցքավորման քարտերի գաղտնաբառերի ձեռքբերում` համակարգին միացված սպասարկման և կանխիկացման կետերից, ինտերնետային միջավայրից:
  • Ինտերնետային միջավայրում վիրտուալ առևտրի, վճարումների իրականացման հնարավորություն:
  • Քարտից քարտ գումարների արագ փոխանցում:
  • Քարտապանի նախընտրած եղանակով քաղվածքի անվճար տրամադրում:
  • Գործարքի պահին գործարքի վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում քարտապաններին:
  • Աշխատավարձի փոխանցում անմիջապես քարտային հաշվին:
  • Բանկի LAN HELLO (+37410) 511 200, 545514 /շուրջօրյա/ հեռախոսային տեղեկատվական համակարգի, ինչպես նաև ArCa վճարային համակարգի (+37410) 59 22 22 հեռախոսահամարի միջոցով շուրջօրյա անվճար տեղեկատվության տրամադրում` Ձեր քարտային հաշվի մնացորդի վերաբերյալ:

Հասանելիություն

  • Հնարավորություն է ընձեռում ՀՀ տարածքում ամենուրեք օգտվել քարտային հաշվին առկա գումարներից, ստանալ կանխիկ գումարներ բանկոմատներից, կատարել անկանխիկ վճարումներ ArCa, Visa Electron և Cirrus/Maestro նշանների առկայությամբ առևտրի և սպասարկման կետերում, ինտերնետային միջավայրում:

Շահավետություն

  • Աշխատավարձային նախագծերի դեպքում կանխիկացումը բանկի բանկոմատներում և կանխիկացման կետերում ` անվճար:
  • Քարտային հաշվի ներքո հավելյալ քարտի տրամադրում ընտանիքի անդամներին:
  • Ի տարբերություն կանխիկ գումարով առևտրային կետերում կատարված գնումների` վճարային քարտերով գնումներ կատարելիս Ձեզ կտրամադրվեն 3-30% զեղչեր թվով 250 տեղական առևտրային կետերում:

Անվտանգություն

  • Ստորագրության միջոցով քարտապանի արագ նույնականացման հնարավորություն:
  • Վիրտուալ /ինտերնետ/ միջավայրում միջազգային չափանիշներին համահունչ անվտանգության 3D Secure արդի համակարգի ապահովում

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Աշխատավարձային քարտերը կարող են օգտագործվել քարտապանի կողմից քարտային հաշվին մուտքագրված աշխատավարձի, սեփական գումարների և բանկի կողմից տրամադրված վարկային սահմանաչափի սահմաններում:

Քարտի տեսակը
Arca, Visa Electron, Cirrus/Maestro

Սահմանափակումներ

Աշխատավարձային քարտերը տրամադրվում են միայն "Կոնվերս բանկ" ՓԲԸ հաճախորդ հանդիսացող գործատու կազմակերպությունների աշխատակիցներին, որոնց հետ կնքվել է Աշխատավարձային վճարային քարտերի տրամադրման կորպորատիվ պայմանագիր` ըստ որի աշխատակիցների աշխատավարձները վճարվում են քարտային հաշիվներին:

Արժույթը` ՀՀ դրամ
Ժամկետը` 36 ամիս

Պատրաստման և տրամադրման ժամկետը` առավելագույնը 10 աշխատանքային օր
Վարկային սահմանաչափի գումարը` սահմանվում է համաձայն գործատուի հետ կնքված համագործակցության պայմանագրի
Վարկային սահմանաչափի տրամադրման ժամկետը`մինչև հաճախորդի կողմից քարտի փակման դիմումի ներկայացումը, կամ բանկի հիմնավոր կարծիքով սահմանաչափի փակումը

Տոկոսադրույքը` ըստ պայմանագրի
Սահմանաչափի սահմանումը`
Սահմանաչափը որոշվում է ելնելով հաճախորդի վարկունակությունից, բայց չի կարող գերազանցել գործատուի հետ կնքված պայմանագրով հաստատված սահմանաչափը

Մարման և տոկոսի հաշվարկման կարգ

  • Յուրաքանչյուր ամսվա ընթացքում հաճախորդի կատարած գործարքներն արտացոլվում են ամսական քաղվածքում:Քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 1-ը,10 կամ 25-ը /ոչ աշխատանքային օր լինելու դեպքում հաջորդող աշխատանքային օրը/:
  • Աշխատավարձային քարտերի դեպքում քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 25-ը կամ 10-ը` կախված հաճախորդի ցանկությունից: /ոչ աշխատանքային օր լինելու դեպքում հաջորդող աշխատանքային օրը/:
  • Վարկային սահմանաչափը կարող է մարվել 2 տարբերակով՝

       Տարբերակ 1. Արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտեր

  • Հաճախորդին տրամադրվում է 15 օր տևողությամբ արտոնյալ ժամկետ` քաղվածքի ձևավորման օրվանից սկսած, որի ընթացքում վարկային սահմանաչափի օգտագործած մասը ամբողջությամբ մարելու դեպքում տոկոսային վճար չի գանձվում
  • Հաճախորդը պարտավոր է մինչև արտոնյալ ժամկետի ավարտը մարել քաղվածքով նշված պարտքը Բանկի Սակագներ և դրույքներով սահմանված չափով
  • Հաճախորդի օգտագործած վարկային սահմանաչափը վերականգնվում է մարված գումարների չափով
  • Արտոնյալ ժամկետի ավարտին ձևավորված պարտավորությունը ամբողջապես չմարելու դեպքում հաշվարկվում են տոկոսներ` ըստ տվյալ պահին Բանկի սակագներով սահմանված տոկոսադրույքների: Հաճախորդը պարտավոր է քաղվածքը ձևավորվելուց հետո մուտքագրել հաշվին վարկային սահմանաչափի օգտագործած մասի առնվազն 10 % գումար գումարած տվյալ ամսվա համար հաշվարկված տոկոսները, որից նվազեցվելու են յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված տոկոսները ,իսկ մուտքագրված գումարի մնացած մասով վերականգնվելու է հաճախորդի օգտագործված վարկային սահմանաչափը: Վարկային սահմանաչափի համար նախատեսված 10% նվազագույն վճարը չկատարելու դեպքում օգտագործված սահմանաչափը այդքան մասով համարվում է ժամկետանց, և հաշվարկվում է ժամկետանց գումարի տույժ օրական 0.15%-ի չափով

       Տարբերակ 2. Առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային քարտեր

  • Վարկային սահմանաչափը տրամադրվում է առանց մարման արտոնյալ ժամանակահատվածի, տոկոսների հաշվեգրումը կատարվում է օգտագործված վարկային սահմանաչափի վրա օրական կտրվածքով
  • Հաճախորդը պարտավորվում է յուրաքանչյուր ամսվա իր նախընտրած օրը կատարել վարկային սահմանաչափի օգտագործված մասի վրա տվյալ օրվա դրությամբ կուտակված տոկոսների / և /կամ տուժանքի /մարում: Տվյալ ժամկետում տոկոսների չվճարման դեպքում հաշվարկվում է տույժ՝ ժամկետանց տոկոսագումարի 0.4 տոկոսի չափով
  • Հաճախորդին տրվում է հնարավորություն նախօրոք՝ տոկոսների մարման ժամկետից 15 օր առաջ, կատարել կուտակված տոկոսների մարում
  • Հաշվարկված տոկոսը գործարքը հաշվեգրվելու օրվանից մինչև այդ գործարքի գումարի մարման օրը ընկած ժամանակահատվածի համար առանձին գործարքների գծով կուտակված տոկոսների հանրագումարն է
  • Հաճախորդի կողմից կատարված պարբերական մուտքագրումները հաշիվներին ուղղվում են օգտագործված սահմանաչափի մարմանը, որից հետո սահմանաչափը վերականգնվում է նույն գումարի չափով

 Տուգանքներ

  • Առանձին դեպքերում կախված Քարտի օգտագործման վայրից և գործարքի բնույթից քարտի վարկային սահմանաչափը մեկ կամ մի քանի գործարքների արդյունքում կարող է գերազանցվել, որի դեպքում հաշվարկվում է տուգանք Բանկի Սակագներ և դրույքներով սահմանված չափով

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  • Դիմում- հայտ
  • Անձնագիր
  • հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք
  • Գործատուի ձևաթղթի վրա` տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ պետք է նշված լինի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի ստաժը և զուտ աշխատավարձի չափը: Հաճախորդից կարող է պահանջվել նաև տվյալ հաճախորդի գործատուի կողմից հաճախորդի համար ՀՀ Սոց. ապ. հիմնադրամ ներկայացվող վերջինի հասանելի տարեկան անհատական հաշվետվության պատճենը (սույն փաստաթղթերի ցանկը չի վերաբերվում դրամական միջոցներով ապահովված կամ կորպորատիվ վարկային քարտերին)
  • Անհատ Ձեռնարկատերերին վարկային քարտերի տրամադրման դեպքում՝
  • ԱՁ վկայական
  • ՀՎՀՀ
  • ԱՖՎ կողմից հաստատված բիզնես վերլուծության արդյունքները համաձայն "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Անհատական վարկերի տրամադրման կարգի
  • Այլ եկամուտները հիմնավորող փաստաթղթեր
  • Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության

* աշխատավարձի տեղեկանքի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 15 օրացուցային օրը

Հայաստանի Հանրապետություն, 0010, ք. Երևան,
Վազգեն Սարգսյան 26/1
Հեռախոս` (37410) 511210, 511213, 545514 /շուրջօրյա/
Ֆաքս` (37410) 511212
Էլ. փոստ` card@conversebank.am

Աշխատավարձային նախագծերի հաճախորդներին տրամարվում են չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտեր հետևյալ պայմաններով

 Տեղեկատվական ամփոփոգիր