Թեժ գիծ +37410 511 211

Ակցիա

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ միջոցով պետական գրանցում/հաշվառում ստացած իրավաբանական անձանց եվ անհատ ձեռնարկատերերի համար Ակցիա

2017թ.-ի մարտի 1-ից օգոստոսի 31-ը ներառյալ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Պետական մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներում սահմանված ծառայություններից օգտվող, մասնավորապես՝ պետական գրանցում/հաշվառում իրականացնող նոր իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների, ինչպես նաև վերջիններիս ղեկավար հանդիսացող ֆիզիկական անձանց համար իրականացվում է ակցիա (այսուհետ՝ Ակցիա)՝ հետևյալ պայմաններով1

1. Բանկի միջոցով պետական գրանցում ստացած առևտրային իրավաբանական անձանց, համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև պետական հաշվառում ստացող անհատ ձեռնարկատերերի համար սահմանել բանկային պրոդուկտներից օգտվելու հետևյալ արտոնյալ պայմանները.

Ծառայության տեսակ  Սակագին 
 Ընթացիկ հաշիվների բացում  0 ՀՀ դրամ
 Ընթացիկ հաշիվների վարում  Գործող սպասարկման վճարի 50%
 Աշխատավարձային քարտեր  Արտոնյալ պայմաններով

2. Նշված իրավաբանական անձանց տնօրենի և գլխավոր հաշվապահի համար սահմանվում է բանկային պրոդուկտներից օգտվելու հետևյալ արտոնյալ պայմանները.

Ծառայության տեսակ  Սակագին 
 Խնայողական հաշիվների բացում  0 ՀՀ դրամ
 Խնայողական հաշիվների վարում  Սահմանված սպասարկման վճարի 50%
 Ինտերնետ Բանկ համակարգ  0 ՀՀ դրամ
VISA Electron, VISA Classic, MasterCard Standard (ներառյալ՝ Woman’s), Visa Gold, MasterCard Gold վճարային քարտեր Գործող սպասարկման վճարի 50%

 1Այլ պայմանները՝ համաձայն Բանկի գործող սակագների

Վերոնշյալ պայմանները կիրառելի են անձի Բանկի միջոցով պետական իշխանության մարմինների գրանցման/հաշվառման օրվանից 1 ամսվա ընթացքում` Բանկի ցանկացած մասնաճյուղում:

Նշված իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների կողմից Բանկում առաջին հաշիվը բացելուց 3 ամիս անց վերջիններիս դիտարկել վարկավորման հնարավորություն հետևյալ պայմաններով.
Առանց գրավադրման առևտրային վարկ/վարկային գիծ/օվերդրաֆտ՝ օգտագործված մասի համար սահմանված գործող տոկոսադրույքից 1 (մեկ) տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով՝ հիմք ընդունելով տվյալ անձի՝ Բանկում բացված բոլոր ընթացիկ հաշիվների վերջին 3 ամսվա կտրվածքով միջին օրական մնացորդը, առավելագույնը՝ միջին օրական մնացորդի եռապատիկի չափով՝ պայմանով, որ նշված միջին մնացորդը կազմում է առնվազն 500 հազ. ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ (մնացած պայմանները և ընթացակարգը՝ համաձայն ""Կոնվերս Բանկ" ՓԲԸ Առևտրային ֆինանսավորման կարգի"

Տեղեկատվական ամփոփագիր*

Առևտրային ֆինանսավորման տեղեկատվական ամփոփագիր*

Հեռակառավարման համակարգի տեղեկատվական ամփոփագիր*

Բանկային հաշիվներ տեղեկատվական ամփոփագիրր*

MasterCard Gold տեղեկատվական ամփոփագիր*

Visa Gold տեղեկատվական ամփոփագիր*

Visa Classic տեղեկատվական ամփոփագիր*

MasterCard Standard տեղեկատվական ամփոփագիր*

Woman’s Card տեղեկատվական ամփոփագիր*

*Ակցիայի շրջանակներում