Թեժ գիծ +37410 511 211

Սպառողական վարկերի վերաֆինանսավորում

Սպառողական վարկերի վերաֆինանսավորման հատուկ ծրագիր զինվորականների համար

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոչում ունեցող անձնակազմին տրամադրված սպառողական վարկերի վերաֆինանսավորման հատուկ ծրագրի պայմաններ

Ծրագրի շահառու
ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի (ներառյալ բոլոր զորամասերը) շարքային, ենթասպայական և սպայական կազմը (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների)
Վարկի նպատակ
Գործող սպառողական վարկ/եր/ի վերակառուցում
Վարկի արժույթ  ՀՀ դրամ
Վարկի գումարի առավելագույն մեծություն
  •  ՀՀ պաշտպանության նախարարության կրտսեր և ավագ սպայական կազմի (լեյտենանտի զինվորական կոչումից մինչև գնդապետի զինվորական կոչում ունեցողները ներառյալ) համար` 1,000,000 ՀՀ դրամ:
  •  ՀՀ պաշտպանության նախարարության շարքային և ենթասպայական կազմի (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայող¬ների) համար` 500,000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետ
7 տարի (հաճախորդի համաձայնությամբ կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով)
Տարեկան անվանական տոկոսադրույք
12%
Տարեկան փաստացի տոկոսադրույք 12.66% - 12.69%
Վարկի տրամադրման ձև
Միանվագ, անկանխիկ, ընդ որում վարկի գումարը պետք է անմիջապես ուղղվի այլ պարտավորության մարմանը
Վարկային հայտի ուսումնասիրության, վարկի տրամադրման և սպասարկման վճարներ
0 ՀՀ դրամ

1Եթե վարկառուն ունի ՀՀ Կառավարության 23.05.2013թ. թիվ 590-Ն Որոշմամբ հաստատված Ծրագրի շրջանակներում ստացված վարկ, ապա այդ վարկային պարտավորությունը ներառվում է սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված վարկի գումարի մեծության առավելագույն չափի մեջ, ընդ որում՝ հաշվարկում ներառվում է վարկի պայմանագրային գումարը:

Այլ պայմաններ

Վարկի մարման եղանակը

Անուիտետային (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները

Ապահովում

Ֆինանսական հոսքերը բնութագրող տեղեկատվություն

Տոկոսների հաշվարկման կարգը

Տոկոսները հաշվարկվում են վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ

Վարկային պատմության հանդեպ պահանջներ

Վերջին 12 ամիսների ընթացքում վարկառուի բոլոր վարկերի /գործող և մարված/ գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը

Տուժանք

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

Բանկ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  •   Վարկային հայտ-հարցաթերթիկ
  •   Անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայությունների համարանիշ /կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք/, ընդ որում վերջինս չի պահանջվում՝ եթե որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվում է նույնականացման քարտ
  •   Տեղեկանք աշխատանքի վայրից, որում պետք է նշվեն զինվորական կոչումը և աշխատավարձի չափը, և որի տրամադրման ժամկետը Բանկ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը
  •   Այլ ֆինանսական կազմակերպությունում գործող՝ վերակառուցման ենթակա վարկ/եր/ի մայր գումար/ներ/ի մնացորդների վերաբերյալ քաղվածք/ներ/ կամ տեղեկանք/ներ/ (ներկայացվում է վարկի հաստատումից հետո՝ մինչև վարկի գումարի փոխանցումը)
  •   Այլ ֆինանսական կազմակերպությունում վերակառուցված վարկ/եր/ի ամբողջական մարման մասին վկայող փաստաթուղթ (ներկայացվում է վարկի գումարի փոխանցումից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում)
  •   Այլ փաստաթղթեր՝ ըստ պահանջի

Այլ պահանջներ

  •  Վերակառուցման են ենթակա մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը տրամադրված վարկերը
  •  Վերակառուցման են ենթակա սպառողական վարկերի միայն մայր գումարների մնացորդները
  •  Սույն ծրագրից յուրաքանչյուր վարկառու կարող է օգտվել իրեն հասանելիք առավելագույն սահմանաչափի շրջանակներում միայն մեկ անգամ (նաև առավելագույն սահմանաչափի շրջանակներում երկու և ավելի վարկերի տեսքով):

Վարկ ստանալու համար դիմելիս Կոնվերս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք Վարկի անհատական պայմանները:

Ընդհանրական թերթիկ

Տեղեկատվական ամփոփագիր