Թեժ գիծ +37410 511 211

#ConverseShoppingCard

#ConverseShoppingCard

Վարկառուն պետք է լինի 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ, ով դիմում է Բանկին՝ վերջինիս հետ համագործակցող Վաճառակետերից ապառիկ եղանակով Ապրանքներ ձեռք բերելու նպատակով:

ConverseShopping վարկային քարտի միջոցով կարող եք անկանխիկ գնումներ կատարել միայն Կոնվերս Բանկի գործընկեր վաճառակետերից*:

Վարկի գումար AMD 50,000-2,000,000
Տոկոսադրույք  0%
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Ժամկետ 3-24 ամիս**
Վարկային քարտի տրամադրման վճար 0 ՀՀ դրամ
Վարկային քարտի ամսական սպասարկման վճար Վարկի վերջնական օգտագործված գումարի 1%

** Վարկային քարտը կարող է օգտագործվել համապատասխան վարկի կնքման ամսաթվից մեկ ամսվա ընթացքում:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Վարկունակության հանդեպ պահանջներ

  •  Կայուն եկամուտ,
  •  Դրական կամ չեզոք վարկային պատմություն:

Վարկային քարտի օգտագործման հետ կապված սահմանափակում

Վարկային քարտը կարող է օգտագործվել բացառապես "Կոնվերս շոփինգ" քարտի շրջանակներում համագործակցող Կազմակերպությունների վաճառակետերում տեղադրված՝ Բանկի POS-տերմինալներով գնում(ներ) կատարելու նպատակով:

Վարկի մարման եղանակ

Անուիտետային՝ ամսական հավասարաչափ մարումով, որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները:

Տույժեր և տուգանքներ

Գերազանցող գումարի 0.13%-ի չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար

Ապահովում

Դիմորդի վարկունակությունը և/կամ եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն:

Ապառիկ ֆինանսավորման եղանակով տրամադրված միջոցներով ձեռք բերված ապրանքը ձևակերպվում է որպես գրավ (ծառայության ձեռքբերման դեպքում կարող է պահանջվել ապահովման այլ միջոց, այդ թվում՝ երրորդ անձանց երաշխավորություն):

Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն

100%

Այլ պայմաններ

  •  Վաճառակետերը պետք է ընդգրկված լինեն Բանկի հետ համագործակցող Վաճառակետերի ցանկում:
  •  Վարկավորման պայմանների ապահովվածության և երաշխավորությունների պահանջի վերաբերյալ սահմանվում են Բանկի կողմից:
  •  Դիմելու պահին դիմորդի տարիքը չպետք է գերազանցի 60 տարին:

Վարկ ստանալու համար դիմելիս Կոնվերս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք Վարկի անհատական պայմանները:

Վաճառակետերի ցանկ*

       "Բիանկի"          "Էս Կահույք"         "Էլդորադո"          

                                              

 Ընդհանրական թերթիկ