Թեժ գիծ +37410 511 211

SMS-Converse ծառայություն

SMS-CONVERSE ծառայություն

Օգտվեք SMS-CONVERSE ծառայությունից և եղեք ամենուր տեղեկացված.

  • Ձեր խնայողական և քարտային հաշիվների մնացորդների մասին
  • Ավանդի մնացորդի մասին
  • Վարկերի մնացորդների մասին
  • Կոնվերս Բանկում գործող օրվա փոխարժեքների մասին
  • Ծանոթացեք SMS-CONVERSE ծառայությունների ցանկին
  • Անվճար ստացեք 3D Secure մեկանգամյա օգտագործման կոդեր

Դուք կարող եք ավտոմատ՝ առանց հարցման, ստանալ տեղեկատվություն խնայողական կամ ընթացիկ հաշիվներով, ինչպես նաև պլաստիկ քարտերով կատարվող ցանկացած գործարքների, մնացորդների և 3D Secure մեկանգամյա օգտագործման կոդերի վերաբերյալ:

SMS Converse ծառայությունը Ձեզ հնարավորություն է ընձեռում է օգտվել բանկային ծառայության հետևյալ հարմարավետ տարբերակներից.

1. Տեղեկատվության ստացում հարցման հիման վրա.

Այս ծառայությունը Ձեզ հնարավորություն է տալիս ցանկացած պահի կատարել SMS հարցում և ստանալ Ձեզ համար անհրաժեշտ տեղեկատվությունը:
Ուղարկեք հաղորդագրություն 5112 կարճ համարին և շնորհիվ այս ծառայության` Դուք կարող եք կատարել.

  • Խնայողական և քարտային հաշիվների հասանելի մնացորդների ստուգում:

Bal (AMD, USD, EUR, RUR)

Խնայողական և քարտային հաշիվների հասանելի մնացորդները ստուգելու համար ուղարկեք Bal հաղորդագրությունը 5112 կարճ համարին և ստացեք պատասխան Ձեր բոլոր խնայողական և քարտային հաշիվների մնացորդների վերաբերյալ: Եթե անհրաժեշտ է ստանալ կոնկրետ Ձեր խնայողական կամ քարտային հաշիվներից որևէ մեկի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն, ապա հաղորդագրությունը ուղարկելիս նշեք արժույթը, օրինակ` Bal USD (AMD, RUR, EUR): Եթե տվյալ արժույթով քարտային/խնայողական հաշիվ չունեք, ապա կստանաք հաղորդագրություն, որը կտեղեկացնի Ձեզ այդ մասին:

  • Ավանդի մնացորդի ճշտում

Dep Bal

Ավանդի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ուղարկեք Dep Bal հաղորդագրությունը Բանկի 5112 կարճ համարին: Եթե Դուք չունեք Կոնվերս Բանկում ներդրված ավանդ, ապա կստանաք հաղորդագրություն, որը կտեղեկացնի Ձեզ այդ մասին:

  • Վարկի մնացորդի ճշտում

Loan Bal

Վարկի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ուղարկեք Loan Bal հաղորդագրությունը Բանկի 5112 կարճ համարին: Եթե Դուք չունեք Կոնվերս Բանկում գործող վարկ, ապա կստանաք հաղորդագրություն, որը կտեղեկացնի Ձեզ այդ մասին:

  • Բանկում գործող փոխարժեքների ճշտում

Rates (USD, EUR, RUR)

Բանկում գործող փոխարժեքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար պատրաստեք հետևյալ հաղորդագրությունը, նշելով Ձեզ հետաքրքրող արժույթի տեսակը. Rates (USD, EUR, RUR), որից հետո այն ուղարկեք 5112 կարճ համարին: Այնուհետև Դուք կստանաք ընտրված արժույթով փոխարժեքի տվյալ օրվա համար սահմանված Կենտրոնական բանկի, ինչպես նաև Կոնվերս Բանկի կողմից սահմանված կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի փոխարժեքները: Եթե արժույթը Ձեր կողմից սխալմամբ չի նշվում կամ նշվում է սխալ, ապա Դուք ստանում եք այդ մասին հաղորդագրություն:

  • SMS-Converse ծառայությունների ցանկի ստացման պահանջ

SMS List

SMS-Converse ծառայությունների ցանկը ստանալու համար ուղարկեք SMS List հաղորդագրությունը 5112 կարճ համարին, որից հետո համակարգի կողմից կստանաք նշված ծառայության ամբողջական ցանկը պարունակող հաղորդագրություն:
Ծառայության սակագին. Յուրաքանչյուր SMS հաղորդագրության համար Ձեր բջջային հեռախոսահամարից (առայժմ` VivaCell և Beeline) կգանձվի 70 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ:

2. Տեղեկատվության ստացումն` ավտոմատ, առանց հարցման:

  • Քարտային հաշվի մուտքերի և ելքերի ակնթարթային վերահսկում

Վերահսկեք Ձեր քարտային հաշվի մուտքերը և ելքերը` յուրաքանչյուր գործարքից անմիջապես հետո Ձեր բջջային հեռախոսահամարներին ստանալով SMS հաղորդագրություն կատարված գործարքների մանրամասների, ինչպես նաև մնացորդի վերաբերյալ: Նշենք, որ մայր քարտը, այսպիսով, կարող է վերահսկել նաև կից քարտերի շարժը:

Ծառայության սակագին. Ծառայության համար գանձվում է 20 ՀՀ դրամ ՀՀ բջջային օպերատորների հեռախոսահամարներից և 40 ՀՀ դրամ` արտերկրյա բջջային օպերատորների հեռախոսահամարներից` ներառյալ ԱԱՀ:

  • Խնայողական /ընթացիկ/ հաշիվներով կատարվող գործարքների վերահսկում

Այսուհետ Դուք հնարավորություն ունեք Ձեր բջջային հեռախոսահամարին ավտոմատ կերպով ստանալ SMS հաղորդագրություն` Ձեր խնայողական /ընթացիկ/ հաշիվներով` գործարքի կատարման պահին կատարվող ցանկացած գործարքի մասին, որը Ձեզ հնարավորություն կտա տեղեկանալու Ձեր հաշվով կատարվող գործարքների կատարման և մնացորդների մասին:

Ծառայության սակագին. Յուրաքանչյուր SMS հաղորդագրության համար Ձեր խնայողական /ընթացիկ/ հաշվից կգանձվի 12 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ:

SMS-CONVERSE ծառայությունից օգտվելու համար Ձեզ պարզապես անհրաժեշտ է լրացնել դիմում հայտ և ներկայացնել "Կոնվերս բանկ" ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ կամ ներկայացնել Ինտերնետ բանկ համակարգով:

SMS-CONVERSE բանկային ծառայության դիմում հայտ

Տեղեկատվական ամփոփագիր

Հարգելի հաճախորդներ,
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Բանկի Գլխամասային գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցեով կամ զանգահարել 010 511 211 հեռախոսահամարներով, ինչպես նաև կարող եք դիմել Բանկի բոլոր մասնաճյուղերին: