Թեժ գիծ +37410 511 211

Unistream

Հարգելի Հաճախորդ,

Կոնվերս Բանկը սահմանում է տարադրամի փոխանակման արտոնյալ փոխարժեք՝ բոլոր նրանց համար, ովքեր Բանկի հետ համագործակցող արագ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացած արտարժույթը կփոխանակեն ՀՀ դրամով:

Կոնվերս Բանկ

"Unistream"-ը արագ դրամական փոխանցումների համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում առանց հաշվի բացման դրամական փոխանցումներ կատարել աշխարհի տարբեր երկրներ հետևյալ արժույթներով՝ ՌԴ ռուբլի, ԱՄՆ դոլար և ԵՎՐՈ: Փոխանցումը հնարավոր է կատարել հասցեով (կոնկրետ նշվում է ստացող բանկը) և անհասցե (նշվում է միայն ստացող երկիրը):

Փոխանցված գումարը հնարավոր է ստանալ փոխանցումն իրականացնելուց 5 րոպե անց: Փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1-1.5%` կախված գումարի չափից և ուղղությունից:

Unistream համակարգով կարելի է իրականացնել արագ դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստանի Դաշնություն, ԱՊՀ երկրներ և Վրաստան, Եվրոպա, Ասիա, ինչպես նաև աշխարհի այլ կետեր:

Սակագները՝

Փոխանցվող գումարի արժույթ ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի
Փոխանցման առավելագույն գումար 900 000 ՌԴ ռուբլու համարժեք գումար
Միջնորդավճար Փոխանցվող գումարի 1 - 1.5%
Փոխանցման տեսակ Անհասցե
Գաղտնագրի նիշերի քանակ 12 նիշ
Փոխանցման տևողություն 2-5 րոպե

Unistream դրամական փոխանցման համակարգն ունի սպասարկման լայն ցանց ամբողջ աշխարհով մեկ: Երկրների ցանկին հնարավոր է ծանոթանալ համակարգի www.unistream.ru կայքից: