Թեժ գիծ +37410 511 211

Կոմունալ վճարումներ

Կոնվերս Բանկը հնարավորություն է ընձեռում բոլոր տեսակի կոմունալ վարձավճարները կատարել.

  • Բանկի բոլոր մասնաճյուղերում,
  • բանկոմատների միջոցով,
  • առանց Բանկ հաճախելու` նախապես լրացրած հայտի հիման վրա, խնայողական և քարտային հաշիվներից ավտոմատ գանձումների միջոցով` վարձավճարների կատարման հոգսը հանձնելով Բանկին:

Կոմունալ վարձավճարների կատարում Բանկում

Հաշված րոպեների ընթացքում Բանկում կարելի է կատարել բոլոր տեսակի կոմունալ վարձերի վճարում: Բացի այդ, Կոնվերս Բանկը եզակի հնարավորություն է ստեղծել Բանկ հաճախողների համար. Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում տեղեկատու կրպակ սարքի վրա հավաքելով հեռախոսահամարը կամ աբոնենտային քարտի համարը, կարելի է միանգամից իմանալ կոմունալ վարձավճարների գծով պարտքը:

Կոմունալ վարձավճարների կատարում` բանկոմատների միջոցով

Կոնվերս Բանկի բանկոմատների միջոցով, առանց Բանկ հաճախելու, օրվա ցանկացած ժամին VISA, ARCA և MasterCard վճարահաշվարկային քարտերի միջոցով կարելի է կատարել կոմունալ վարձավճարեր, բացառությամբ ջրի վարձավճարի:

Կոմունալ վարձավճարների կատարում` առանց Բանկ հաճախելու

Կոնվերս Բանկն առաջարկում է հայտերի հիման վրա կոմունալ վարձավճարների ընդունման եզակի տարբերակ, որը ժամանակի խնայման լավագույն միջոց է` կոմունալ վարձավճարների կատարման ավելորդ հոգսերից և հերթերից զերծ մնալու համար: Ունենալով Կոնվերս Բանկում ընթացիկ կամ քարտային հաշիվ, կոմունալ վարձավճարներ կատարելու համար հարկավոր չէ հաճախել Բանկ կամ փոստային բաժանմունք, այլ պարզապես անհրաժեշտ է մի անգամ առցանց լրացնել "Հաշիվներից կոմունալ վարձավճարների գանձման" հայտը բերել Կոնվերս Բանկի որևէ մասնաճյուղ և Ձեր կոմունալ վճարումները կկատարվեն ավտոմատ: Իսկ Հաշիվներից կոմունալ վճարումների ավտոմատ գանձման հայտում լրացումներ և փոփոխություններ կատարելու համար հայտը այստեղ է:

Հայտում նշվում է.

  • յուրաքանչյուր ամսվա վարձավճարների կատարման նախընտրելի օրը /ամսվա 12-25-ը ընկած ժամանակահատվածում/,
  • ըստ առանձին կոմունալ ծառայության տեսակի գումարի առավելագույն չափը, որի սահմաններում Բանկը կարող է կատարել ավտոմատ գանձումը /դրանից ավելիի դեպքում գանձումը կկատարվի հաճախորդի հետ համաձայնեցնելուց հետո/,
  • հասցեն կամ էլեկտրոնային հասցեն կամ ֆաքսի համարը` կատարված վարձավճարների գանձման մասին հաճախորդին տեղեկացնելու համար:

Լրացրած հայտի հիման վրա Կոնվերս Բանկը ավտոմատ կերպով կատարում է`

  • էլեկտրաէներգիայի
  • գազի
  • խմելու ջրի
  • շարժական և ոչ շարժական հեռախոսների

կոմունալ վարձավճարների գանձումներ և յուրաքանչյուր վճարման մասին տեղեկացնում է հաճախորդին:

Վարձավճարների գանձման ավտոմատ համակարգը հնարավորություն է տալիս կատարել մի քանի բաժանորդների վճարներ, այսինքն` կարող եք կատարել նաև Ձեր հարազատների կոմունալ վարձավճարները:

ALO կանխավճարային քարտերի լիցքավորման վճարների ընդունում Բանկում

Այսուհետ քաղաքացիները կարող են բջջային հեռախոսների ALO կանխավճարային քարտերը լիցքավորել առանց լիցքավորման քարտ գնելու` Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղում կատարելով ALO կանխավճարային քարտերի լիցքավորման վճարներ` ցանկացած գումարով, բայց ոչ ավել, քան 90,000 ՀՀ դրամը:

Հարգելի հաճախորդներ,

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Բանկի գլխամասային գրասենյակ` Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1 հասցեով կամ զանգահարել 511211 հեռախոսահամարներով, ինչպես նաև Բանկի բոլոր մասնաճյուղերին` հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով: