Թեժ գիծ +37410 511 211

Ակցիա "Երիտասարդական"

Ակցիա "Երիտասարդական" մասնաճյուղի հաճախորդներին

2018թ. մարտի 1-ից մայիսի 31-ը ներառյալ դարձիր նորաբաց Երիտասարդական մասնաճյուղի հաճախորդ և օգտվիր բանկային ծառայություններից արտոնյալ պայմաններով: 

Ֆիզիկական անձ հաճախոդներին

Ծառայության տեսակ Սակագին
Խնայողական հաշիվների բացում 0 ՀՀ դրամ
Խնայողական հաշիվների վարում Առաջին հաշվի համար՝ 0 ՀՀ դրամ, առաջին տարվա համար
Մեկ VISA Classic կամ MasterCard Standard (ներառյալ՝ Woman’s) վճարային քարտի սպասարկում 0 ՀՀ դրամ՝ առաջին տարվա համար
Մեկ Visa Gold կամ MasterCard Gold վճարային քարտի սպասարկում Դիմելու պահին գործող միջնորդավճարի 50%-ով նվազեցված չափով ՝ քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար
VISA ISIC քարտի սպասարկում ուսանողների համար2  0 ՀՀ դրամ՝ քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար

2Ուսանողի նույնականացումը կատարվում է ԲՈՒՀ-ից ներկայացված տեղեկանքի հիման վրա՝ քարտը ստանալուց առաջ:

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին

Ծառայության տեսակ Սակագին
Ընթացիկ հաշիվների բացում 0 ՀՀ դրամ
Ընթացիկ հաշիվների վարում Առաջին հաշվի համար՝ 0 ՀՀ դրամ առաջին տարվա համար
Ինտերնետ Բանկ ծրագրի սպասարկման վճար Դիմելու պահին գործող միջնորդավճարի 50%-ով նվազեցված չափով՝ ամբողջ ժամանակահատվածի համար

ֆիզիկական անձ այն հաճախորդները, որոնք կբավարարեն ստորև նշված պայմաններին, կստանան Ակցիայի ընթացքում կատարված գործարքների գումարի հետվերադարձ:

Վերադարձվող գումարի մեծությունը որոշվում է՝ հիմք ընդունելով մեկ քարտով կատարված անկանխիկ գործարքների հանրագումարի մեծությունն ըստ հետևյալի.

Մեկ ամսվա ընթացքում քարտով կատարված անկանխիկ գործարքների հանրագումար ՀՀ դրամ4 Վերադարձվող գումար, ՀՀ դրամ /առանց հարկերի/5
10,000 - 59,999.99 2,000 ՀՀ դրամ
60,000 - 99,999.99 4,000 ՀՀ դրամ
100,000 - 199,999.99 8,000 ՀՀ դրամ
200,000 և ավելի 15,000 ՀՀ դրամ

Գումարի վերադարձը կատարվում է մինչև հաշվետու մեկամսյա ժամանակահատվածին հաջորդող համապատասխան ամսի 20-րդ օրը ներառյալ:

  • Հաճախորդին վերադարձվում է Բանկի VISA համակարգի քարտով (ներառյալ՝ VISA ISIC, ինչպես նաև կից և հավելյալ VISA քարտեր, բացառությամբ VISA Business քարտերի) հաշվետու ամսվա ընթացքում3 կատարված անկանխիկ գործարքների հանրագումարի մի մասը (անկանխիկ գործարքների հաշվարկին չեն մասնակցում քարտից քարտ, քարտից այլ հաշիվ փոխանցումները և Բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնությունները), եթե բավարարվում են հետևյալ բոլոր պայմանները տվյալ հաճախորդի6 համար.
    •  VISA քարտը ստացվել է Մասնաճյուղից , և
    •  Հաճախորդը Մասնաճյուղից ստանում է ՀԾ Ինտերնետ Բանկ ծառայություն (ներառյալ՝ մոբայլ հավելված), և
    •  Հաճախորդը Ծառայության միջոցով կատարում է առնվազն 10 գործարք/գործառնություն նույն հաշվետու ամսվա ընթացքում՝ ցանկացած գումարի, որի արդյունքում Հաճախորդի որևէ հաշվից ելքագրվում է գումար, և
    •  Հաճախորդը անկանխիկ գործարք/ներ/ է կատարում Մասնաճյուղից ստացված VISA քարտով` հաշվետու ամսվա ընթացքում նվազագույնը 10,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ ընդհանուր գումարի չափով:
  • Ակցիայի գործողության ընթացքում Մասնաճյուղի անհատական պահատուփերը կտրամադրվեն դիմելու պահին գործող սակագնից 50%-ով նվազեցված սակագնով, իսկ Բանկի հաշվետեր հաճախորդների համար պահատուփերը կտրամադրվեն նաև առանց սահմանված ապահովագրական դեպոզիտի պայմանի ապահովման:
  • Ակցիայի գործողության ընթացքում Բանկի սեփական ռեսուրսներով տրամադրվող՝ ուսանողական, ինչպես նաև անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման, վերանորոգման, ավտոմեքենայի ձեռքբերման նպատակային վարկերը, վարկային քարտերը ("Նորամուտ", "Մոդեռն", "Նորույթ", "Կապիտալ", "Մոբիլ", "Ուսանողական", "Ուսանողական էքսպրեսս", VISA ISIC ուսանողական հաշվարկային քարտ)՝ բացառությամբ այլ ակցիաների շրջանակներում տրամադրվող վարկերի, Մասնաճյուղի հաճախորդներին7  կարող են տրամադրվել դիմելու պահին գործող տոկոսադրույքից 1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով:
  • Ակցիայի գործողության ընթացքում Մասնաճյուղի ավանդատուների համար գործում են հետևյալ արտոնյալ տոկոսադրույքները՝ առնվազն 12 ամիս ժամկետով ներդրված "Պրոգրես" և "Կարաս" ավանդատեսակների համար.
    •  ՀՀ դրամով ավանդների համար՝ ավանդի ներդրման պահին Բանկում գործող համապատասխան ավանդի տոկոսադրույք՝ գումարած 0.5 տոկոսային կետ,
    •  ԱՄՆ դոլարով ավանդի ներդրման պահին Բանկում գործող համապատասխան ավանդի տոկոսադրույք՝ գումարած 0.25 տոկոսային կետ:

Հաշվետու ամիս է համարվում 2018թ. մարտի 01-31, ապրիլի 01-30 և մայիսի 01-31 երեք ժամանակահատվածներից որևէ մեկը:
Անկանխիկ գործարքների ծավալի հաշվարկը կկատարվի հետևյալ սկզբունքով՝ ՀՀ դրամով քարտերի դեպքում հաշվարկին կմասնակցի հաշվեգրված գումարի դրամային արտահայտությունը, իսկ արտարժույթային քարտերի դեպքում՝ քարտի արժույթով հաշվեգրված գումարը՝ փոխակերպված հաշվեգրման օրվա համար սահմանված ՀՀ ԿԲ փոխարժեքով:
5  Արտարժութային քարտերին գումարը հաշվեգրվում է վերադարձի օրվա դրությամբ ՀՀ ԿԲ փոխարժեքով հաշվարկված արտարժույթ:
Բանկում խնայողական և/կամ քարտային հաշիվ ունեցող հաճախորդներ, ինչպես նաև Բանկի հաշվետեր իրավաբանական անձ հաճախորդների իրական շահառուներ, ղեկավարներ
Մասնաճյուղում խնայողական և/կամ քարտային հաշիվ ունեցող հաճախորդներ, ինչպես նաև Մասնաճյուղի հաշվետեր իրավաբանական անձ հաճախորդների իրական շահառուներ, ղեկավարներ

Տեղեկատվական ամփոփագիր

Ընդհանրական թերթիկ