Թեժ գիծ +37410 511 211

Քարտերի օնլայն պատվիրում

Ընտրեք քարտի տեսակը
Քարտի արժույթ


Տվյալներ աշխատանքի վերաբերյալ



Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ



Կցել փաստաթուղթը:




Քաղվածքի ստացման եղանակ

Մասնաճյուղերի ցանկից ընտրեք այն մեկը, որտեղից նախընտրում եք ստանալ քարտը
Ինտերնետով “Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ի վճարային պլաստիկ քարտերի պատվիրման պայմաններ

Ուղարկելով սույն դիմում – հայտը /այսուհետ` Հայտ/հավաստում եմ, որ.

1. ծանոթացել եմ իմ կողմից պատվիրված քարտի /այսուհետ` Քարտ/ տրամադրման և օգտագործման կանոններին, “Վճարային քարտի տրամադրման և օգտագործման” պայմանագրիտիպային ձևի դրույթներին և Քարտի տրամադրման և սպասարկման սակագներին, համաձայն եմ դրանց հետ և անվերապահորեն պարտավորվում եմ կատարել դրանցով ամրագրված պահանջները,

2. Հայտում իմ կողմից լրացված բոլոր տվյալներն իրական են և հավաստի, համապատասխանում են այն փաստաթղթերի բնօրինակներում նշված տվյալներին, որտեղից դրանք վերցվել են, իսկ նշված փաստաթղթերն էլ ստացված են օրինական կարգով և, վավեր են,

3. Հանդիսանում եմ ՀՀ ռեզիդենտ,

4. լրացել է իմ 14 (տասնչորս) տարին և ես դատարանի կողմից զրկված չեմ բանկում հաշիվ (այդ թվում` քարտային հաշիվ) բացելու իրավունքից,

5. ինձ համար հասկանալի է, որ.

5.1. Հայտն ուղարկելն ունի “Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ի հետ “Վճարային քարտի տրամադրման և օգտագործման պայմանագիր” կնքելու նախնական պայմանագրի ուժ` ՀՀ Քաղաքացիական օրենսգրքից բխող իր բոլոր հետևանքներով հանդերձ,
5.2. Հայտի հիման վրա “Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ում կպատրաստվի Քարտը և իմ անունով կբացվի քարտային հաշիվ, իսկ Քարտն ինձ կտրամադրվի ու քարտային հաշիվը կակտիվանա և ես Քարտի միջոցով գործարքներ կարող եմ կատարել բացառապես “Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ի հետ “Վճարային քարտի տրամադրման և օգտագործման պայմանագիր” կնքելու դեպքում,
5.3. Ինտերնետով վճարային քարտեր պատվիրելուց վարկային սահմանաչափ չի տրամադրվում: Վարկային սահմաչափով վճարային քարտեր ձեռք բերելու համար այցելեք բանկ:
5.4. Տեղեկացված եմ, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իմ բանկային/քարտային հաշվով գործարքների կատարումը սահմանափակված կամ դադարեցված լինելու, ինչպես նաև դրանցում առկա դրամական միջոցներն արգելադրված լինելու դեպքում “Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ն կարող է համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակի մերժել իմ կողմից գործարքների կատարումը:
5.5. Պարտավորվում եմ քարտը ստանալ Հայտն ուղարկելու օրվանից 30 /երեսուն/ օրվա ընթացքում` հետևյալ ճանապարհով`հայտի համապատասխան սյունակում իմ կողմից նշված “Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ի համապատասխան մասնաճյուղի/գլխավոր գրասենյակի տարածքում՝ առձեռն:

6. ես պատասխանատվություն եմ կրում.

6.1. Հայտում լրացված տվյալների և տեղեկությունների ոչ հավաստի և ոչ ամբողջական լինելու համար,
6.2. Քարտի սպասարկման վճարը ժամանակին չվճարելու համար,
6.3. Վերոնշյալ կետում նշված ժամկետում և վայրում Քարտը չստանալու և/կամ “Վճարային քարտի տրամադրման և օգտագործման պայմանագիրը” չստորագրելու համար` պարտավորվելով հատուցել դրա հետևանքով “Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ի կրած ծախսերն ամբողջ ծավալով: Նշված դեպքում` դադարում է Քարտը Ձեզ հանձնելու Բանկի պարտավորությունը:

7. Դեբետ քարտերի մանրամասների ծանոթացեք այստեղ՝ http://conversebank.am/hy/debit-cards/
Womans Card-ի/Կանանց քարտի մանրամասներին ծանոթացեք այստեղ՝ http://conversebank.am/hy/women-card/
Visa Virtual Account-ին/Visa Virtual հաշվին ծանոթանալու համար այցելեք այստեղ՝ http://conversebank.am/hy/visa-virtual/
Transfer Card-ի/Տրանսֆեր քարտի մանրամասներին ծանոթացեք այստեղ՝ http://conversebank.am/hy/transfer-card/

8. Հայտը լրացված է իմ կողմից` սեփական նախաձեռնությամբ, կամավոր, առանց որևէ կողմնակի ազդեցության, բռնության, հարկադրանքի կամ խաբեության: Չունեմ առողջության հետ կապված որևէ խնդիր, որը կարող էր խոչընդոտել Հայտի իմաստի լիարժեք ընկալմանը, մոլորության մեջ չեմ գտնվում, լիովին գիտակցում եմ իմ գործողությունների դերն ու նշանակությունը, գործունակության մեջ սահմանափակված չեմ:
Ստորև բերված ՈՒՂԱՐԿԵԼ կոճակին սեղմելուց հետո Ձեզ համար պարտադիր ուժ կստանան վերոնշյալ բոլոր պարտավորություններ և պատասխանատվություն նախատեսող դրույթները:

Վերոնշյալ պայմաններին համաձայն լինելու դեպքում կատարեք նշում ստորև բերված վանդակում և սեղմեք ՈՒՂԱՐԿԵԼ կոճակին:

-ով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար