Մեր հաջողության գրավականը Բանկի պրոֆեսիոնալ անձնակազմն է, որը աշխատում է միասնական թիմային ոգու, փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում:
Առաջադեմ և արհեստավարժ աշխատակիցները մեր ընկերության մրցակցային առավելությունն են:
Այսօր Կոնվերս Բանկի թիմը ընդգրկում է շուրջ 700 պրոֆեսիոնալ: Բանկն ունի 35 մասնաճյուղ, որոնց շնորհիվ Բանկի ծառայությունները մատչելի են ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂՀ-ում:
Մենք ողջունում ենք փորձառու դիմորդների, որոնք`
- նախաձեռնող և նպատակաուղղված են,
- լի են եռանդով,
- օժտված են նորարարական գաղափարներով
- ունեն աճի և զարգացման շարունակական ձգտում
Մենք գնահատում ենք աշխատակիցների արդյունավետ որոշումներ կայացնելու, ինչպես նաև թիմում աշխատելու կարողությունը:
Մենք հնարավորություն ենք ստեղծում նաև համարձակ, նպատակասլաց և հետաքրքրասեր ուսանողների համար, որոնցից լավագույները ուսումնական պրակտիկայի հաջող ավարտից հետո ընդգրկվում են Բանկի կադրային ռեզերվում:
Մաղթում ենք Ձեզ վստահ և կայուն քայլերով կառուցել Ձեր աշխատանքային ապագան: