Անձնական տվյալներ



+374

Տրամադրվող ծառայություն






Համաձայնություն


Սույնով տալիս եմ իմ համաձայնությունն առ այն, որ

• «Կոնվերս Բանկ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կողմից փոփոխվի/լրացվի Բանկում առկա/բացակայող ինձ պատկանող էլ. փոստի հասցեն/բջջային/հավելյալ/ հեռախոսահամարը ՝ ըստ իմ կողմից լրացված սույն էլ. փոստի / բջջային հեռախոսահամարի տվյալների: Գիտակցում եմ, որ այսուհետ ինձ հասցեագրված Բանկի հաղորդագրությունները, որոնք ուղարկվում են/էին էլեկտրոնային եղանակով, համարվելու են ինձ տրամադրված դրանք սույն/նշված էլ. փոստի հասցեով Բանկի կողմից ուղարկվելու դեպքում: Սույնով նաև հայտարարում եմ, որ վերոնշյալ տվյալների փոփոխության և նոր տվյալներով հաղորդակցությունը շարունակելու կապակցությամբ որևէ վեճ Բանկի հետ չեմ ունենա:

• Բանկի կողմից հարցումներ կատարվեն ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին և վերջինիս խնդրում եմ Բանկին տրամադրել իմ վերաբերյալ տեղեկություններ, ֆինանսական տվյալներ, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք կարող են առնչվել ինձ հետ վարկային (փոխառություն և այլն) և այլ պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշում կայացնելիս, ինչպես նաև վարկային (փոխառության և այլն) և այլ պայմանագիր կնքելու դեպքում տվյալ պայմանագրի գործողության ողջ ընթացքում ցանկացած պահին վերջինս Բանկին տրամադրի իմ վերաբերյալ տեղեկություններ, ֆինանսական տվյալներ, ինչպես նաև այլ տվյալներ։

• Բանկը ցանկացած պահին հարցումներ կատարի ՀՀ օրենսդրությամբ սահմանված հանրային բազաներին, և բանկային սպասարկման ոլորտում հաճախորդների վերաբերյալ տվյալներ մշակող այլ անձանց, և ստանա իմ վերաբերյալ տեղեկատվություն (այդ թվում՝ անձնական տվյալներ), իսկ վերոնշյալ իրավասու մարմիններին խնդրում եմ, հարցմանն ի պատասխան, ցանկացած հարցվող տվյալ (այդ թվում՝ անձնական) փոխանցել Բանկին, որոնք Բանկի կողմից մշակվելու են ինձ հասցեագրված ծանուցմամբ (այսուհետ՝ Ծանուցում) նկարագրված կարգով և ժամկետներում, որը հասանելի է Բանկի տարածքում և www.conversebank.am (https://www.conversebank.am/hy/customer-rights/) կայքում։

• Իմ անձնական տվյալները Բանկի կողմից փոխանցվեն ՀՀ Կենտրոնական բանկ, Բանկի հետ համագործակցող այլ վարկային բյուրոների և բանկային սպասարկման ոլորտում հաճախորդների վերաբերյալ տվյալներ մշակող այլ անձանց: