Թեժ գիծ +37410 511 211

Հաճախորդների իրավունքները

"Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներկանոնակարգ 8/04"

"Կոնվերս բանկ ՓԲԸ" հաճախորդներից ստացված բողոքների ուսումնասիրման և արձագանքման ընթացակարգ PR 82-01

Տվյալներ մշակելու համաձայնություն ստանալու նպատակով հաճախորդին ներկայացվող ծանուցում

"Ինչ անել, եթե բողոք ունեք"

Հայտարարություն 

Ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներն իրավունք ունեն "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին: "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կնքել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը, և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հարգելի՛ Հաճախորդ,

Ձեր պահանջով Կոնվերս Բանկը կտրամադրի "Բանկերի և բանկային գործունեության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված, ինչպես նաև "Բանկերի և բանկային գործունեության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով պարտադիր չհամարվող և/կամ բանկային ու առևտրային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի պատճենները:

Նշված օրենքը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ www.arlis.am
Տեղեկությունները Ձեզ կտրամադրվեն Ձեր գրավոր պահանջը ստանալուց հետո 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում:

Յուրաքանչյուր տպագիր էջի առձեռն տրամադրման համար Բանկը կարող է պահանջել 25 ՀՀ դրամ, իսկ էլեկտրոնային առաքումը անվճար է:

Ձեզ հուզող ցանկացած հարցերի, բողոք-պահանջի, ինչպես նաև առաջարկությունների դեպքում կարող եք դիմել հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով.

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ Գլխավոր գրասենյակ
ՀՀ 0010, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Վ. Սարգսյան 26/1
Հեռախոս` (374 10) 511211
Ֆաքս` (374 10) 511212
Էլ. հասցե` [email protected]

Մասնաճյուղեր
   Ֆինանսական համակարգի հաշտարար

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ը պատասխանատվություն չի կրում ներկայացված այլ ընկերությունների կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: 

Թարմացվել է 06.09.2021