ՀԾ-Ինտերնետ Բանկ
"ՀԾ-Ինտերնետ Բանկ" համակարգը (այսուհետ՝ Համակարգ) նախատեսված է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) հաշվետեր հաճախորդների* համար (այսուհետ՝ Հաճախորդ):
* Հաշվետեր են համարվում ընթացիկ, հաշվարկային, կուտակային և/կամ քարտային հաշիվներ ունեցող հաճախորդները:
Համակարգը հասանելի է նաև Converse Mobile բջջային հավելվածի տեսքով:
Համակարգի հնարավորություններ
Հետևյալ գործարքները կարող են կատարվել շուրջօրյա՝ այդ թվում նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին.
- Նույն արժույթով ներբանկային փոխանցում հաճախորդի հաշիվների միջև (բացառությամբ քարտից քարտ փոխանցումների), ընդ որում՝ մեկ գործարքի առավելագույն սահմանաչափը՝ 5,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:
- Տարբերվող արժույթով ներբանկային փոխանցում (արտարժույթի փոխանակում) հաճախորդի հաշիվների միջև, ընդ որում՝ մեկ գործարքի առավելագույն սահմանաչափը՝ 300,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, գործարքների օրական առավելագույն քանակը՝ 5, գործարքների օրական հանրագումարային առավելագույն սահմանաչափը՝ 1,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:
- Նույն արժույթով ներբանկային փոխանցում հաճախորդի հաշվից այլ հաճախորդի հաշվին (բացառությամբ քարտից քարտ փոխանցումների), ընդ որում՝ մեկ գործարքի առավելագույն սահմանաչափը՝ 500,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, գործարքների օրական առավելագույն քանակը՝ 10, գործարքների օրական հանրագումարային առավելագույն սահմանաչափը՝ 2,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:
- Կոմունալ վճարումներ:
Համակարգով ոչ աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերից դուրս Հաճախորդի կատարված այլ գործարքները Բանկը կատարում է հաջորդող աշխատանքային օրը:
Համակարգը հնարավորություն է տալիս դիտել հետևյալ տեղեկատվությունը՝
- բանկային հաշիվների մնացորդներն ու գործառնությունները
- հաշիվների, բանկային քարտերի, վարկերի, ավանդների քաղվածքները
- բանկային քարտերի օնլայն մնացորդները
- վարկերի վերաբերյալ տեղեկատվությունն ու մարման ժամանակացույցը
- ավանդների վերաբերյալ տեղեկատվությունը
- արտարժույթի փոխարժեքները
- ստացված և ուղարկված նամակները
- կատարված վճարումների և փոխանցումների ցանկը
Համակարգը հնարավորություն է տալիս կատարել հետևյալ գործարքները՝
- փոխանցում՝ միջբանկային, միջազգային և ՀՀ տարածքում (նաև խմբային), այդ թվում՝ պետական բյուջե
- գույքահարկի և ՃՈ տուգանքի վճարում
- արտարժույթի փոխանակում
- վարկի մարում (քարտային հաշիվներից մարումներ չեն կատարվում)
- ավանդի բացում, համալրում
- լրացուցիչ հաշվարկային հաշվի բացում
- կոմունալ/խմբային կոմունալ վճարում
- փաստաթղթերի խմբագրում, պատճենում և չեղարկում
Համակարգը հնարավորություն է տալիս ներկայացնել հետևյալ հայտերը՝
- ավանդի բացման հայտ
- կանխիկացման հայտ
- Տրանսֆեր Քարտին մուտքագրման հայտ
- անձնական տվյալների փոփոխման հայտ
- SMS ծառայության հայտ
- սահմանաչափերի փոփոխման հայտ
Համակարգը հնարավորություն է տալիս նաև՝
- ուղարկել և ստանալ ազատ ֆորմատի նամակներ կցված ֆայլերով (MS Word, Excel և այլն)
- ներմուծել տվյալներ .xml ֆորմատով ֆայլից
- ստեղծել փաստաթղթերի ձևանմուշներ (շաբլոններ)
Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Ծառայության սպասարկման սակագներ
Ֆիզիկական անձանց դեպքում` առանց անվտանգության սարքի
Ծրագրի սպասարկման վճար |
0 ՀՀ դրամ |
Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձ չհանդիսացող/իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունների համար
Համակարգի սպասարկման վճար |
0 ՀՀ դրամ |
Յուրաքանչյուր օգտագործողի վճար |
600 ՀՀ դրամ ամսական |
Անվտանգության սարքի արժեք |
8,000 ՀՀ դրամ միանվագ /ներառյալ ԱԱՀ/ |
Կրկնակի ապահովմամբ անվտանգության սարքի արժեք |
12,000 ՀՀ դրամ միանվագ /ներառյալ ԱԱՀ/ |
Առանց անվտանգության սարքի կիրառման միայն դիտման իրավասությամբ համակարգի տրամադրում |
0 ՀՀ դրամ |
Յուրաքանչյուր հաջորդ օգտագործողի վճար |
600 ՀՀ դրամ ամսական |
|
|
Միջնորդավճարը հաճախորդի հաշվին համապատասխան ժամանակահատվածին հաջորդող 6 ամսվա ընթացքում չապահովվելու / գանձումը չկատարվելու դեպքում` ծառայությունը ենթակա է կասեցման, որից հետո ևս 6 ամիս չապահովելու դեպքում՝ դադարեցման: |
Համակարգի միջոցով կատարվող գործառնությունների սակագներ1,2
- Ներբանկային փոխանցումներ ՀՀ դրամով` 0
- Աշխատավարձային փաթեթի կատարում
- Ցանկով վճարման հանձնարարականի նույն օրը կատարում` մինչև ժ. 16:00-ն ներկայացնելու դեպքում՝ 0
- Ցանկով վճարման հանձնարարականի նույն օրը կատարում` ժ. 16:00-ից 18:00-ին ներկայացնելու դեպքում՝ 30,000 ՀՀ դրամ (միանվագ)
- ՀՀ այլ բանկեր փոխանցումներ ՀՀ դրամով
- Հանձնարարականը հեռակառավարման համակարգերով ներկայացնելու դեպքում ` 0
- "Շտապ" պայմանով` 0.1%, նվազագույնը՝ 1,000 ՀՀ դրամ
- Ֆինանսական կազմակերպությունների, մասնավորապես՝ ներդրումային ընկերություններ, վարկային կազմակերպություններ և այլն, փոխանցումներ՝ 3,000 ՀՀ դրամ՝ անկախ փոխանցման ծավալից
- Ներբանկային փոխանցումներ արտարժույթով՝ 0
- ՀՀ այլ բանկեր փոխանցումներ Կենտրոնական բանկի թղթակցային հաշիվների միջոցով
- Մինչև 10,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 2,000 ՀՀ դրամ
- 10,001 - 40,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 4,000 ՀՀ դրամ
- 40,001 - 100,000 ԱՄՆ դոլար/Եվրո՝ 6,000 ՀՀ դրամ
- 100,001 և ավելի ԱՄՆ դոլար/Եվրո՝ 8,000 ՀՀ դրամ
- Վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին (OUR)3
- ԱՄՆ դոլար և եվրո՝ 0.1%, նվազագույնը՝ 7,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 45,000 ՀՀ դրամ
- ՌԴ ռուբլի՝ 0.08%, նվազագույնը՝ 4,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 25,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթով՝ 0.13%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
- Guaranted OUR (գումարը շահառուին է հասնում ամբողջական)3
- ԱՄՆ դոլար՝ "OUR" տարբերակի ԱՄՆ դոլարի սակագին՝ գումարած 15,000 ՀՀ դրամ
- Մինչև 12,500 եվրո գումարի դեպքում` 10,000 ՀՀ դրամ
- 12,500-ից ավելի եվրո գումարի դեպքում` 0.1%, նվազագույնը՝ 13,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 50,000 ՀՀ դրամ
- Վճարման հանձնարարականի կատարում` ստացողի հաշվին (BEN)3
- ԱՄՆ դոլար և եվրո՝ 4,000 ՀՀ դրամ
- Այլ արժույթ՝ 0.13%, նվազագույնը՝ 4,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 45,000 ՀՀ դրամ
- "Շտապ" պայմանով փոխանցումների դեպքում ի հավելումն համապատասխան սակագնի գանձվում է 10,000 ՀՀ դրամ
- ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված օֆշորային տարածքներում գրանցված ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից/օգտին ԱՄՆ դոլարով վճարման հանձնարարականի կատարում` փոխանցող հաճախորդի հաշվին (OUR)3, 4` 0.3%, նվազագույնը՝ 15,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 145,000 ՀՀ դրամ
1 ՀՀ դրամով փոխանցումները կատարվում են նույն բանկային օրը վճարման հանձնարարականը մինչև Ժ. 15:00-ն: Նշված ժամերից հետո ներկայացված հանձնարարականները կարող են կատարվել հաջորդ բանկային օրը:
50 մլն ՀՀ դրամ և ավելի գումարի փոխանցման դեպքում Բանկը կարող է չկատարել «Շտապ» պայմանով փոխանցումը: Ամսվա վերջին աշխատանքային օրը ներկայացված ՀՀ պետական բյուջե «Շտապ» պայմանով փոխանցումները կատարվում են առանց համապատասխան միջնորդավճարի գանձման:
Արտարժույթով փոխանցումները կատարվում են հետևյալ ռեժիմներով.
ԱՄՆ դոլարով և եվրոյով մինչև ժ. 15:00-ն վճարման հանձնարարականները ներկայացնելու դեպքում փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև ժ. 17:00-ն ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
ՌԴ ռուբլիով մինչև ժ. 12:00-ն ներկայացված վճարման հանձնարարականները փոխանցվում են նույն բանկային օրը, դրանից հետո ներկայացվածները` հաջորդ բանկային օրը: «Շտապ» պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև ժ. 14:00-ն ներկայացնելու դեպքում` համապատասխան միջնորդավճարի գանձման դեպքում:
Այլ արժույթներով փոխանցումները կատարվում են 3 բանկային օրվա ընթացքում:
2 Բանկը՝ համաձայն առկա տեղեկագրերի, կարող է ինքնուրույն, առանց հաճախորդի նախնական համաձայնության, ընտրել միջոցների փոխանցման ճանապարհը (միջնորդ բանկին) այն դեպքում, երբ փոխանցման ամբողջական ճանապարհը (միջնորդ բանկը) նշված չէ հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականում:
3 Սակագինը ներառում է թղթակից բանկերի միջնորդավճարները, իսկ երրորդ բանկերի ծախսերը, առկայության դեպքում, գանձվում են լրացուցիչ՝ ըստ փաստացի մեծության:
4 Ուշադրություն՝ 2019 թվականի հունվարի 1-ից Արաբական Միացյալ Էմիրություններ ցանկացած արժույթով իրականացվող միջազգային վճարման հանձնարարականների մանրամասներում լրացվող տվյալներից բացի, ելնելով փոխանցման նպատակից՝ հաճախորդը պետք է նշի նաև փոխանցման նպատակին համապատասխան կոդ՝ ըստ ներկայացվող ցանկի։ Եթե հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականում բացակայում է համապատասխան կոդի նշումը, Բանկը կարող է ինքնուրույն և իր հայեցողությամբ, առանց հաճախորդի նախնական համաձայնության, ընտրել ցանկում ներկայացված կոդերից մեկը:
Այլ փոխանցումներ
- Քարտային հաշվից այլ հաշվի փոխանցումներ5
- Արտոնյալ ժամանակահատվածով հաշվարկային քարտերից՝ 2%6
- Չվերականգնվող սահմանաչափով գրավով չապահովված վարկային քարտերից՝ 3%
- Չվերականգնվող սահմանաչափով գրավով ապահովված վարկային քարտերից՝ 0.3
- "Վիզա Վիրտուալ" հաշիվներից (Visa Virtual Account)՝ 0%
- Քարտից քարտ փոխանցումներ Կոնվերս Բանկի և ՀՀ այլ բանկերի ArCa, Visa և Mastercard քարտին7
Դեբետայիքն քարտերից՝ 0.5%
Հաշվարկային քարտերից՝ 1%6
Չվերականգնվող սահմանաչափով գրավով չապահովված վարկային քարտերից` 3%
"Վիզա Վիրտուալ" հաշիվներից (Visa Virtual Account)՝ 0.5%
ԱրՔա-Միր քարտերից
- Ռեզիդենտ հաճախորդների համար՝ 0.5%
- Ոչ ռեզիդենտ հաճախորդների համար՝ 1%
- Քարտից քարտ փոխանցումներ արտերկրի բանկերի Visa, Mastercard և MIR քարտին` նախորդ կետի սակագին8 + 1% նվազագույնը 500 ՀՀ դրամ9
- Հաշվարկային հաշվից քարտին փոխանցումներ
- Կոնվերս Բանկի ArCa, Visa և Mastercard քարտին՝ 0.1%
- ՀՀ այլ բանկերի ArCa, Visa և Mastercard քարտին՝ 0.5%
- Արտերկրի բանկերի Visa, Mastercard և MIR քարտին՝ 1.5% նվազագույնը 500 ՀՀ դրամ
5 Սակագինը կիրառվում է ի հավելումն տվյալ փոխանցման համար սահմանված սակագնի:
6 Աշխատավարձային քարտերի դեպքում՝ համաձայն գործատուի հետ կնքված պայմանագրի:
7 Նշված սակագինը կգանձվի ցանկցացած քարտից քարտ փոխանցման դեպքում: Արտերկրի բանկերի քարտերին կատարվող փոխանցումների ժամանակ այս միջնորդավճարից բացի կգանձվի տվյալ գործարքի համար սահմանված միջնորդավճարը: Հնարավոր է նաև սպասարկող բանկի կողմից կիրառվեն լրացուցիչ միջնորդավճարներ:
8 Միջնորդավճարի գանձումը կկատարվի գործարքի հաշվեգրման ժամանակ:
9 Միջնորդավճարը կգումարվի գործարքի գումարին և կգանձվի անմիջապես գործարքի ժամանակ:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
"ՀԾ - ԻնտերնետԲանկ" ծառայության ստացման հայտ
Ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) դեպքում`
- Անձը հաստատող փաստաթուղթ
Իրավաբանական անձանց դեպքում`
- Իրավաբանական անձի տնօրենի, եթե վերջինիս լիազորությունները իրավաբանական անձի կանոնադրությամբ որևէ կերպ սահմանափակված չեն
կամ - այլ անձի, ով ունի իրավաբանական անձի անունից գործելու լիազորագիր, անձը հաստատող փաստաթուղթը
Ուշադրություն |
Բանկի նկատմամբ հաճախորդի պարտքի առկայության դեպքում վերջինիս կողմից հանձնարարված գործարքը կարող է չկատարվել: |
Հաշիվներով գործառնությունները կատարվում են համապատասխան հաշվի արժույթով` բացառությամբ արտարժութի փոխարկման գործառնությունների: Վերջիններս կատարվում են այդ պահին Բանկում գործող համապատասխան փոխարժեքով: |
«Սակագներ և դրույքներով» նախատեսված վճարները գանձվում են ՀՀ դրամով հաշիվներից, իսկ դրանց բացակայության դեպքում գանձումները կատարվում են այլ արժույթով հաշիվներից` գանձման օրվա դրությամբ համապատասխան արժույթի համար նախատեսված ՀՀ ԿԲ փոխարժեքով: |
Արտարժույթով գումարի նկատմամբ տոկոսներով արտահայտված միջնորդավճարները հաշվարկվում և գանձվում են ՀՀ դրամով՝ գանձման օրվա դրությամբ համապատասխան արժույթի համար նախատեսված ՀՀ ԿԲ փոխարժեքով: |
Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել «Սակագներ և դրույքները»՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է հաճախորդի պատշաճ իրազեկում: |
Բանկը պատասխանատվություն չի կրում. - Հաճախորդի կողմից տրված թերի կամ սխալ տվյալներով հանձնարարականների հետևանքով առաջացած ուշացումների, սխալների և վնասների համար: - Բանկից դուրս տեղի ունեցած հաղորդակցման ուղիների աշխատանքի խափանման պատճառով առաջացած ուշացումների և վնասների համար: - Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ազդեցության, այդ թվում՝ տարերային աղետների, համաճարակների, գործադուլների, շրջափակումների, հեղաշրջումների, ռազմական գործողությունների, հեղափոխությունների, օրենսդրության մեջ փոփոխությունների, պետական մարմինների որոշումների հետևանքով առաջացած ուշացումների, վնասների, կորուստների համար: |
Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին: Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: |
Անվտանգուտյան նկատառումներից ելնելով անհրաժեշտ է պահպանել գաղտնաբանալու, գաղտնաբառի գաղտնիությունը և երրորդ անձանց հասանելի չդարձնել: Ցանկացած դեպքում Համակարգի միջոցով գաղտնաբառի օգտագործմամբ կատարված ցանկացած գործողություն համարվում է կատարված հաճախորդի անունից և ստորագրված հաճախորդի կողմից, անգամ եթե վերջինս ապացուցում է, որ տվյալ գործողության կատարման համար կատարողը չի ունեցել համապատասխան իրավասություններ կամ լիազորություններ: |
Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ
Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):
Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21
Կապ Բանկի հետ
Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
- այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
- այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
- զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
- WhatsApp ՝ +374 95 511211
- Skype ՝ conversebank-callcenter
Թարմացվել է 14.07.2024թ.
Պայմանները մինչ 20․01․2023
Պայմանները մինչ 01.09.2022
Converse Bank Ինտերնետ Բանկ ծառայության ստացման հայտ