Թեժ գիծ +37410 511 211

Apple Pay

Վճարեք անվտանգ և արագ Apple Pay-ով՝ օգտագործելով ձեր բանկային քարտը      

 

Վայելեք ձեր բանկային քարտի բոլոր առավելությունները՝ օգտագործելով Apple Pay-ը:

Դա վճարելու հեշտ, անվտանգ և ապահով եղանակն է:Apple Pay-ով վայելեք ձեր բանկային քարտի բոլոր առավելությունները iPhone-ում, Apple Watch-ում, iPad-ում և Mac-ում: Apple Pay-ը օգտագործելը հեշտ է՝ այն հասանելի է Ձեր կողմից ամեն օր օգտագործվող սարքերում:

Ձեր քարտի տվյալները պաշտպանված են, քանի որ դրանք չեն պահվում ձեր սարքում և չեն փոխանցվում վճարումների ժամանակ: Վճարումը հեշտ է, անվտանգ և ապահով խանութներում, հավելվածներում և համացանցում։

Apple Pay-ի հետ համատեղելի սարքերի ցանկը տես՝  support.apple.com/km207105 :

 

Պատվիրիր Կոնվերս Բանկի քարտ և օգտվիր Apple Pay-ի առավելություններից:

 

Պատվիրել

Ինչպես կցել Կոնվերս Բանկի քարտը 

  • Բացի՛ր, Կոնվերս Մոբայլ հավելվածը
  • "Քարտեր և հաշիվներ" բաժնից ընտրիր այն քարտը որն ուզում ես կցել, սեղմիր "Add to wallet" կոճակը
  • Կցի՛ր քո Կոնվերս Բանկի քարտը   Apple Pay -ին 

Apple Pay-ին քարտ կցելը հեշտ է։ Ահա թե ինչպես անել դա։

iPhone

  • Բացեք "Wallet" հավելվածը:
  • Սեղմեք "+" նշանը վերին աջ անկյունում:
  • Մուտքագրեք ձեր քարտի անվտանգության կոդը՝ ձեր iTunes հաշվի հետ փոխկապակցված վարկային կամ դեբետային քարտը ավելացնելու համար։ Կամ ընտրեք "Ավելացնել մեկ այլ քարտ" հնարավորությունը և օգտագործեք ձեր iPhone-ի տեսախցիկը քարտի տվյալները սկանավորելու համար:

Apple Watch

  • Ձեր iPhone-ում բացեք Apple Watch հավելվածը:
  • Սեղմեք "Դրամապանակ" և "Apple Pay" և ընտրեք 'Ավելացնել վարկային կամ դեբետային քարտ" հնարավորությունը:
  • Մուտքագրեք ձեր քարտի անվտանգության կոդը՝ iTunes հաշվի հետ փոխկապակցված վարկային կամ դեբետային քարտը ավելացնելու համար։ Կամ ընտրեք "Ավելացնել մեկ այլ քարտ" հնարավորությունը և օգտագործեք ձեր iPhone-ի տեսախցիկը քարտի տվյալները սկանավորելու համար:

iPad

  • Մուտք գործեք "Կարգավորումներ" բաժինը:
  • Սեղմեք "Դրամապանակ" և Apple Pay և ընտրեք "Ավելացնել վարկային կամ դեբետային քարտ" հնարավորությունը:
  • Մուտքագրեք ձեր քարտի անվտանգության կոդը՝ iTunes հաշվի հետ փոխկապակցված վարկային կամ դեբետային քարտը ավելացնելու համար։ Կամ ընտրեք "Ավելացնել այլ քարտ հնարավորությունը" և օգտագործեք ձեր iPad-ի տեսախցիկը քարտի տվյալները սկանավորելու համար:

MacBook Pro՝ Touch ID-ով

  • Մուտք գործեք "Համակարգի նախապատվություններ":
  • Ընտրեք "Դրամապանակ" և " Apple Pay" և ընտրեք "Ավելացնել քարտ":
  • Մուտքագրեք ձեր քարտի անվտանգության կոդը՝ iTunes հաշվի հետ փոխկապակցված վարկային կամ դեբետային քարտը ավելացնելու համար։ Կամ ընտրեք "Ավելացնել այլ քարտ" հնարավորությունը և օգտագործեք ձեր MacBook Pro-ի տեսախցիկը քարտի տվյալները սկանավորելու համար: