Թեժ գիծ +37410 511 211

EBRD օնլայն դասընթաց

EBRD օնլայն դասընթաց

Կոնվերս Բանկը սկսել է նոր ակցիա "Ամենաակտիվ հաճախորդը միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտում": Ակցիայի ընթացքում բանկը կընտրի առավել ակտիվ հաճախորդներին, որոնք հաճախ օգտագործում են միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքները` փաստաթղթային և պահուստային ակրեդիտիվները, երաշխիքները և օգտվում են Կոնվերս Բանկի համապատասխան ծառայություններից:

Այն հաճախորդներին, որոնք ավելի հաճախ օգտագործում են վերը նշված գործիքները, Կոնվերս Բանկը կտրամադրի անվճար հասանելիություն հատուկ ուսուցողական ծրագրին միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտում: Այդ ծրագիրը մշակվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) Առևտրի Խթանման ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նախատեսված է միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների ինքնուրույն ուսումնասիրության համար՝ ինտերնետի միջոցով օնլայն ռեժիմում: Ծրագիրը հատուկ մշակված է փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ գործարարների համար: Կարճաժամկետ ուսուցման դասընթացի ընթացքում օգտագործողները կարող են ծանոթանալ միջազգային հաշվարկների հիմնական ձևերի հետ, հասկանալ փաստաթղթային ակրեդիտիվների կիրառման առավելությունները և հարմարավետությունը, կարող են տեղեկություններ ստանալ երաշխիքների օգտագործման մանրամասների մասին, ծանոթանալ հիմնական փաստաթղթերին, ինչպես նաև Incoterms 2010 կանոններին:

Կոնվերս Բանկն առաջարկում է իր առկա, ինչպես նաև նոր հաճախորդներին օգտվել այս ակցիային մասնակցելու առավելությունից:

Նշված ակցիայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել.

Նելլի Քոչարյան
Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի պետ
Հեռ. +374 10 511 250

Օնլայն դասընթացի բովանդակությունը

ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 Այս դասընթացն իրենից ներկայացնում է 2 ժամ տևողությամբ համակարգված օնլայն ուսուցում միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտում: Դասընթացի նպատակն է զարգացնել առևտրի ֆինանսավորման պրոդուկտների և սկզբունքների, առկա ռիսկերի կառավարման վերաբերյալ գիտելիքները:

Դասընթացի բովանդակությունը

Դասընթացը կազմված է 4 մոդուլներից.

Մոդուլ 1 - Միջազգային առևտրի ֆինանսավորում

Այս բաժնում դիտարկվում են այն հիմնական նկատառումները, որոնք ամհրաժեշտ է հաշվի առնել միջազգային առևտրում ներգրավված կազմակերպություններին, և թե ինչպես բանկի առևտրի ֆինանսավորման ծառայությունները կարող են օգտակար լինել նրանց համար:

  • Բանկերի դերը միջազգային առևտրի խթանման գործում
  • Միջազգային առևտրի մարտահրավերները
  • Միջազգային առևտրի ռիսկերը և ծախսերը
  • Միջազգային առևտրում դասական բանկային վարկավորման և առևտրի ֆինանսավորման պրոդուկտների կիրառման տարբերությունը

Մոդուլ 2 - Առևտրի ֆինանսավորման պրոդուկտներ

Միջազգային առևտրում օգտագործվող առևտրի ֆինանսավորման պրոդուկտներից ամենատարածվածներն են փաստաթղթային ինկասոն, փաստաթղթային ակրեդիտիվները, երաշխիքները կամ պահուստային ակրեդիտիվները, ինչպես նաև առևտրային վարկերը:
Այս բաժինը առավել մանրամասն է ուսումնասիրում յուրաքանչյուր պրոդուկտ, բացահայտելով առավելությունները և ռիսկերը՝ ինչպես արտահանողի, այնպես էլ ներմուծողի համար, ինչպես նաև պրոդուկտի ցիկլը՝ սկսած դիմումից մինչև վերջնական վճարումը:

Մոդուլ 3 - Փաստաթղթերը միջազգային առևտրում

Այս բաժնում նկարագրվում է փաստաթղթերի դերը միջազգային առևտրի և ֆինանսավորման խթանման մեջ:

Ուսումնասիրվում են.

  • Առևտրային և տրանսպորտային փաստաթղթերի դերը միջազգային առևտրի և ֆինանսավորման գործընթացում
  • Առավել հաճախ օգտագործվող առևտրային և տրանսպորտային փաստաթղթերը
  • Ֆինանսական փաստաթղթերի հիմնական դերը
  • Ինչպես փաստաթղթերը կարող են երբեմն օգտագործվել ապրանքները վերահսկելու նպատակով

Մոդուլ 4 - Գնահատում

Գնահատման մոդուլը հնարավորություն է ընձեռում ստուգել առևտրի ֆինանսավորման պրոդուկտների ըմբռնումը և պրակտիկ կիրառումը՝ անվտանգ միջազգային բիզնեսի նախաձեռման նպատակով: