Թեժ գիծ +37410 511 211

"Converse-Fast"

 

 

Դիմել առցանց

 

"Converse-Fast"

Վարկը տրամադրվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ նաև Բանկ) կողմից Բանկի գործող վարկառու իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդներին (այսուհետ՝ Հաճախորդ)՝ հետևյալ պայմաններով.

Տարեկան շրջանառություն /ՀՀ դրամ/

Ֆինանսավորման առավելագույն չափ

2,000,000 - 5,000,000

տարեկան շրջանառության 20%

5,000,001 - 7,000,000

1.000.000 ՀՀ դրամ

7,000,001 - 10,000,000

տարեկան շրջանառության 15%

10,000,001 - 15,000,000

1.500.000 ՀՀ դրամ

15,000,001 -200,000,000

տարեկան շրջանառության 10%

200,000,001 - 400,000,000

20.000.000 ՀՀ դրամ

400,000,001 և ավելի

տարեկան շրջանառության 5%, սակայն ոչ ավելի, քան 50.000.000 ՀՀ դրամը

Ֆինանսավորման եղանակ

Վճարային քարտով օվերդրաֆտներ

Առանց վճարային քարտի օվերդրաֆտներ

Անուիտետային գրաֆիկով վարկեր

Ժամկետ

36 ամիս

Մինչև 36 ամիս

Տարեկան տոկոսադրույքներ

օգտագործված մասի համար

չօգտագործված մասի համար

օգտագործված մասի համար

չօգտագործված մասի համար

-

Անվանական

17%

0%

16%

3%

14%

Փաստացի

19.05 - 23.04%

17.35 - 21.13%

15.16- 20.18%

Հայտի ուսումնասիրության վճար

0 ՀՀ դրամ

Տրամադրման միանվագ վճար

Վարկի գումարի 0.25%

Պլաստիկ քարտի այլ պայմաններ՝ համաձայն Visa Business հաշվարկային քարտի դրույթների

Երաշխիքների դեպքում տոկոսադրույքը, տրամադրման միջնորդավճարը և ժամկետները՝ համաձայն հղման պայմանների

 

  Ընդհանուր դրույթներ և պայմաններ

 Պայմաններ և սահմանափակումներ

Որպես շահառու կարող են հանդիսանալ Հաճախորդներ, ում՝

  • վերջին 12 ամսվա ընթացքում Բանկում առկա հաշիվների շրջանառությունը կազմում է առնվազն 2.000.000 ՀՀ դրամ իսկ վերջին եռամսյակում առկա չէ զրոյական շարժ,
  • վերջին մեկ տարվա ընթացքում ժամկետանց օրերի քանակը չի գերազանցում 12-ը, անընդհատ ժամկետանց օրերի քանակը չի գերազանցում 5-ը և առկա չէ դասակարգում,
  • դիմելու պահին գործող բոլոր ֆինանսավորումների գծով (այդ թվում այլ բանկերից) ամսական վճարումները չեն գերազանցում վերջին 12 ամիսների միջին շրջանառության 30%-ը (ամսական վճարումների հաշվարկը կատարելիս հիմք է ընդունվում մինչև ֆինանսական պարտավորությունների մարման ժամկետի ավարտը հաշվարկվող համախառն վարկային դիրքի նկատմամբ մարումների հավասարաչափ (անուիտետային) գրաֆիկը, ընդ որում՝ հաշվի շրջանառությունը հաշվարկելիս հաշվի չեն առնվում հաճախորդի հաշվին մուտքագրված վարկերի, փոխառությունների, հաշվետիրոջ հաշիվների միջև ներքին փոխանցումների (այդ թվում այլ բանկերից, և տարադրամի փոխարկումները), փոխկապակցված անձանցից կատարվող փոխանցումների, վճարային տերմինալների միջոցով հաշվի համալրումների և կանխիկ մուտքերի (բացառությամբ, եթե հաճախորդի կողմից ներկայացված ֆիսկալ հասույթով հիմնավորվում է տվյալ ժամանակահատվածում կանխիկ դրամական միջոցների մուտքը դրամարկղ), դրամաշնորհների, անհատույց նվիրատվությունների, արտարժույթի փոխանակումից կատարվող մուտքերի և համարժեք ոչ գործառնական (եկամուտ չգեներացնող) ներհոսքերը:

Տույժեր և տուգանքներ

  1. Ժամկետանց վարկի և/կամ ժամկետանց տոկոսագումարի դեպքում՝ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար: Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` տույժ/տուգանք, տոկոսագումար, մայր գումար:
  2. Գյուղատնտեսական նշանակության և "Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին" ՀՀ օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մինչև 5.000.000 ՀՀ դրամը/համարժեք արտարժույթը ներառյալ տրամադրված ֆինանսավորման, նաև օվերդրաֆտների դեպքում վաղաժամկետ մարման տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
  3. Անուիտետային գրաֆիկով վարկերի համար մնացած դեպքերում՝ մինչև գործողության ժամկետի կեսը վարկի վաղաժամկետ մարման դեպքում կիրառվում է տուգանք վաղաժամկետ մարվող գումարի 5%-ի չափով:

Ապահովում

Հաշիվների շրջանառություն և 1 երաշխավոր, սակայն եթե ֆինանսավորումը կատարվում է առավելագույն սահմանաչափերի ոչ ավելի քան 50%-ի չափով, ապա երաշխավորի առկայությունը պարտադիր չէ:

Երաշխավորը վերջին մեկ տարվա ընթացքում՝ չպետք է ունենա դասակարգված վարկեր և ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 12-ը:

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը՝

  • Երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • Հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի՝

  • Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

 Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

10,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

11%

Մարման ժամկետ

12 ամիս

Մարման տեսակ

Տոկոսագումարը՝ ամսական, մայր գումարը՝ ժամկետի վերջում

 Տոկոսագումարները կկազմեն՝

Ամսական մարում (միայն տոկոսագումար)

84,384-ից 93,425 ՀՀ դրամ՝ կախված ամսվա օրերի քանակից

Ընդհանուր տոկոսագումար

1,100,000 ՀՀ դրամ

Մարումների հանրագումար

11,100,000 ՀՀ դրամ

 Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքի տրամադրում մեկ անգամ (անկախ պարբերականությունից)` 0,
  • Կրկնօրինակի դեպքում1.

- Մինչև 1 ամիս վաղեմության ՝ 1,800 ՀՀ դրամ
- Երկու ամսից մինչև 1 տարի վաղեմության ՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց մինչև 3 տարի վաղեմության` 12,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)` 24,000 ՀՀ դրամ

  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տեղեկանքներ/գրություններ Կատարված գործարքների վերաբերյալ

    - Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
    - Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

 - Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

 Ներհանրապետական և ԱՀ՝ 500 ՀՀ դրամ

 Միջազգային

- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին

- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ

- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ

  • Վարկի պայմանների վերանայում3` 0.5%, նվազագույնը՝ 6,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Վարկային հայտ-հարցաթերթիկ
  • ԱՔՌԱ հարցման, երաշխավորության համաձայնություններ
  • Հայտատու անհատ ձեռնարկատիրոջ, իրավաբանական անձի գործադիր մարմնի, լիազորված անձի, մասնակցի, իրական շահառուի, երաշխավորի անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում՝ հիմնադիր փաստաթղթեր), հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)
  • Կանոնադրություն, պետական գրանցման վկայական բոլոր ներդիրներով և ՀՎՀՀ
  • Բաժնետիրական ընկերության դեպքում՝ տեղեկանք դեպոզիտարիայից բաժնետերերի վերաբերյալ
  • Վերջին մեկ տարվա հարկային հաշվետվություններ
  • Տեղեկանք հարկային պարտավորությունների վերաբերյալ
  • Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղվածք՝ ֆինանսավորում ստանալու, երաշխավորության տրամադրման վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության
     

Ուշադրություն

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

 

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

 

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոնները

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն բանկի պահանջով իր վարկային պարտավորությունը ապահովում է գրավով,
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերն արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, 
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

 Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ

  • Որոշման կայացումը տևում է առավելագույնը 3 բանկային օր:
  • Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում:
  • Վարկային պայմանագրերը կնքվում են Հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 - 5 բանկային օրվա ընթացքում:
  • Վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է պայմանագրի կնքման օրը:

Վարկի ձևակերպման վայրը և տրամադրման եղանակը

  • Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում
  • Վարկի գումարը տրամադրվում է վարկառուին՝ հաշվին մուտքագրման եղանակով:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

 

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

          Թարմացվել է 15.09.2021թ. 10:00       

Տեղեկատվական ամփոփագիր

Վարկի տրամադրման պայմանները մինչ 15.09.2021

Ֆինանսներ բոլորի համար