Թեժ գիծ +37410 511 211

Առարկայազուրկ մետաղական հաշիվների բացում և սպասարկում

 

Առարկայազուրկ մետաղական հաշիվների բացում և սպասարկում

Բանկում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար կարող են բացվել առարկայազուրկ մետաղական հաշիվներ:

Առարկայազուրկ մետաղական հաշիվներ

Առարկայազուրկ մետաղական հաշիվները նախատեսված են անկանխիկ ոսկու հաշվառման համար: Մետաղական հաշիվներում հաշվառվող անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է ՀՀ դրամով` ՀՀ ԿԲ կողմից ոսկու համար հայտարարած հաշվարկային գնով և կշռային արտահայտությամբ` արտահայտված գրամներով: Բանկում մետաղական հաշիվները ոսկու համար բացվում են 999.9 հարգի ոսկով:

Առարկայազուրկ մետաղական հաշիվներով իրականացվող գործառնություններն են՝

  1. մետաղական հաշվի համալրում` Բանկից անկանխիկ ոսկի գնելու և այն մետաղական հաշվին մուտքագրելու միջոցով,
  2. մետաղական հաշվի համալրում հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվից ոսկու անկանխիկ փոխանցման միջոցով,
  3. մետաղական հաշվի ելքագրում` մետաղական հաշվում առկա անկանխիկ ոսկին Բանկին վաճառելու միջոցով,
  4. մետաղական հաշվի ելքագրում` հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվին ոսկու անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Առարկայազուրկ մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

ԳՈՐԾԱՐՔԻ ՏԵՍԱԿ ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅՔՆԵՐ
1. Հաշվի բացում
1.1 Ֆիզիկական անձանց համար 500 ՀՀ դրամ /միանվագ/
1.2 Իրավաբանական անձանց համար 1,000 ՀՀ դրամ /միանվագ/
2. Ֆիզիկական և իրավաբանական անձանց առարկայազուրկ մետաղական /ոսկի/ հաշիվների վարում1 0.1%, նվազագույնը 5,000 ՀՀ դրամ, առավելագույնը 10,000 ՀՀ դրամ
3. Առարկայազուրկ մետաղական հաշիվների մնացորդի նկատմամբ կիրառվող տոկոսներ 0%
4. Առարկայազուրկ մետաղական հաշիվների համալրում՝ Բանկից անկանխիկ ոuկի գնելու և այն մետաղական հաշվին մուտքագրելու միջոցով 0
5. Առարկայազուրկ մետաղական հաշիվների ելքագրում՝ մետաղական հաշվում առկա անկանխիկ ոuկին Բանկին վաճառելու միջոցով 0
6. Առարկայազուրկ մետաղական հաշիվների համալրում՝ հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվից ոսկու անկանխիկ փոխանցման միջոցով 0
7. Առարկայազուրկ մետաղական հաշիվներից ներբանկային փոխանցումներ 0
8. Առարկայազուրկ մետաղական հաշիվներից միջբանկային փոխանցումներ
 
8.1 Փոխանցման իրականացում Գործարքը կատարելու պահի դրությամբ փոխանցվող մետաղի` ՀՀ ԿԲ կողմից սահմանված դրամային արժեքի 0.15%, բայց ոչ պակաս քան 15,000 ՀՀ դրամ
8.2 Փոխանցման փնտրման, պայմանների փոփոխման, hետ կանչման հանձնարարականի կատարում 30,000 ՀՀ դրամ
8.3 Փոխանցման հետ վերադարձ թղթակից բանկի կողմից 25,000 ՀՀ դրամ
9 Առարկայազուրկ մետաղական հաշվի փակում2
 
9.1 Ֆիզիկական անձանց համար 1,000 ՀՀ դրամ /միանվագ/
9.2 Իրավաբանական անձանց համար 2,000 ՀՀ դրամ /միանվագ/

 

Գանձումը կատարվում է հաշվի բացման օրվանից սկսված՝ տարին մեկ անգամ՝ տարեկան միջին մնացորդից, ընդ որում, եթե հաշիվը փակվում է տարվա ընթացքում, գանձումն իրականացվում է փակման պահին՝ տվյալ ժամանակահատվածի միջին մնացորդից:

2 Կիրառվում է այն դեպքում, երբ փակվում են նաև հաճախորդի բոլոր խնայողական կամ ընթացիկ հաշիվները: