Թեժ գիծ +37410 511 211

Վարկեր

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն տրամադրում է վարկեր ֆիզիկական անձանց` ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:

Անհատական վարկերի մասին ընդհանուր դրույթներ և պայմաններ

  • Անհատական վարկերը տրամադրվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով:
  • Վարկերի գծով մարումները կատարվում են այն արժույթով, որով տրամադրվել են, իսկ վարկերի գծով տոկոսները մարվում են ՀՀ դրամով /արտարժութային վարկերի դեպքում` հաշվարկված մարման օրվա դրությամբ բանկի կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքով/:
  • Օժանդակ ծառայություններից օգտվելու դեպքում ծառայությունների գինը /գնի միջակայքը/ սահմանում է ծառայությունը մատուցող կազմակերպությունը: Եթե բանկը հրաժարվում է հաճախորդին վարկ տրամադրել, ապա այդ մասին հաճախորդին տեղեկացնելիս բանկը պարտավորվում է տեղեկացնել նաև մերժման հիմքերը:
  • Բանկը միակողմանի տոկոսադրույքի փոփոխություն չի կարող իրականացնել, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
  • Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
  • Բոլոր այն վարկերի համար, որոնք համապատասխանում են "Սպառողական կրեդիտավորման մասին" ՀՀ օրենքի պահանջներին, վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո և նախքան վարկային պայմանագրի կնքումը, Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ՝ վարկի պայմանների և Ձեր կողմից տրամադրած փաստաթղթերի հիման վրա:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝

  • Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:
  • Ձեր պարտավորությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու դեպքում Ձեր մասին տեղեկությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կուղարկվեն վարկային ռեգիստր և վարկային բյուրո:

Ծանոթացեք նաև՝

 Վարկային փաթեթներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` վատ վարկային պատմություն ունենալը Ձեզ համար հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ ֆինանսական գործիքներից օգտվելիս:
Գրավադրված գույքի իրացումից հետո բանկի պահանջները լրիվ ծավալով չբավարարելու դեպքում, բանկն իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագանձում տարածել հաճախորդի այլ գույքի վրա:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել բանկի Գլխամասային գրասենյակ`
Հանրապետության հրապարակ,
Վազգեն Սարգսյան 26/1
Հեռ` +374 10511200, +374 10511211

ինչպես նաև բանկի մյուս մասնաճյուղեր 

Ֆինանսներ բոլորի համար