Թեժ գիծ +37410 511 211

Converse Trusted

 

Converse Trusted

Արշավի պայմանները գործում են 2024թ. ապրիլի 18-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ

Արշավի շրջանակներում "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կիրականացնի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի` այլ բանկերում կամ ֆինանսական կազմակերպություններում գործող պարտավորությունների վերաֆինանսավորում:

Ֆինանսավորման պայմաններ

Գումար

Նվազագույնը` 10,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար/Եվրո

Առավելագույնը` տեղափոխվող վարկերի սահմանաչափերի հանրագումարի ավելացման հնարավորությամբ, բայց ոչ ավելի, քան գրավադրվող գույքի լիկվիդային արժեքի 100%-ը

Ժամկետ

Մինչև 120 ամիս

Վարկի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամանակահատված՝ առավելագույնը 6 ամիս:

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

Առաջին 60 ամիսների համար՝ հաստատուն՝ 12.5%, այնուհետև` լողացող՝ (ԼՏ* + 1.78)%

Առաջին 60 ամիսների համար՝ հաստատուն՝ 7.75%, այնուհետև` լողացող՝ (ԼՏ + 2.31)%

Առաջին 60 ամիսների համար՝ հաստատուն՝ 6.5%, այնուհետև` լողացող՝ (ԼՏ + 2.54)%

Հայտի ուսումնասիրության վճար

0 ՀՀ դրամ

Տրամադրման վճար

0 ՀՀ դրամ

* ԼՏ - Լողացող Տոկոսադրույք: Սահմանվում է Բանկի կողմից տարեկան երկու անգամ՝ հիմք ընդունելով հիմնական ցուցանիշները, իսկ վերջիններիս անհասանելիության կամ կիրառման անհնարինության դեպքում՝ երկրորդային ցուցանիշները: Փոփոխման դեպքում` գործող պայմանագրերի համար կիրառվում է ոչ շուտ, քան վարկառուին տեղեկացնելուց 7 աշխատանքային օր հետո կամ կնքված պայմանագրով սահմանված կարգի համաձայն (կախված վարկառուի իրավաբանական կարգավիճակից):

ü Հիմնական ցուցանիշներ.

-    ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ պետական զեղչատոկոսային պարտատոմսերի եկամտաբերության կորի 180-օրյա տոկոսադրույքը, որը հրապարակվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից` https://www.cba.am/am/SitePages/fmofinancialmarkets.aspx հղումով,

-    ԱՄՆ դոլարի դեպքում՝ ԱՄՆ դոլարով 6 ամիս ժամկետայնությամբ ժամկետային ապահովված օվերնայթ ֆոնդային տոկոսադրույքը (CME Term SOFR 6 Month), որը հրապարակվում է Term SOFR - CME Group (կամ Բլումբերգ համակարգով՝ TSFR6M, կամ Ռոյթերս համակարգով՝ SR6M) հղումով,

-    Եվրոյի դեպքում՝ 6-ամսյա ժամկետայնությամբ Եվրոպական Առաջարկի Տոկոսադրույքը՝ EURIBOR 6 month, որը հրապարակվում է 6 months Euribor rate (euribor-rates.eu) (կամ Բլումբերգ համակարգով՝ EUR006M, կամ Ռոյթերս համակարգով՝ EURIBOR6MD) հղումով:

ü Երկրորդային ցուցանիշներ.

-    ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ առևտրային բանկերի կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանցից ներգրավված 91 - 180 օր ժամկետայնության ՀՀ դրամով ավանդների միջին կշռված տոկոսադրույքը վերջին հասանելի ամսվա դրությամբ,

-    ԱՄՆ դոլարի դեպքում՝ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6-ամսյա ժամկետայնության եկամտաբերությունը,

-    Եվրոյի դեպքում՝ Գերմանիայի Եվրոյով պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6 ամիս ժամկետայնությամբ տոկոսադրույքը:

Հիմնականից երկրորդային ցուցանիշին անցման դեպքում ֆինանսավորման տոկոսադրույքի հաշվարկում հավելադիրը ճշգրտվում է հիմնական և երկրորդային ցուցանիշների տոկոսադրույքների վերջին 3 տարիների տարբերությունների միջինացված ցուցանիշի չափով:

Հիմնական և երկրորդային ցուցանիշների անհասանելիության կամ կիրառման անհնարինության դեպքում հաջորդ ժամանակաշրջանի համար որպես ֆինանսավորման տոկոսադրույք հիմք է ընդունվում լողացող տոկոսադրույքի հրապարակված վերջին ցուցանիշը և ֆիքսվում վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար, եթե Բանկի և հաճախորդի միջև այլ պայմանավորվածություն առկա չէ:

Սահմանված ԼՏ տոկոսադրույքները հրապարակվում են Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում (https://conversebank.am/hy/kbht/) և հասանելի են Բանկի տարածքում:

Այս վարկի լողացող տոկոսադրույքը Բանկի կողմից կարող է փոփոխվել ոչ ավելի հաճախ, քան տարին երկու անգամ: Լողացող տոկոսադրույքի բարձրացման և իջեցման առավելագույն շեմը սահմանվում է +/- 2.5 տոկոսային կետ: ԼՏ-ները կլորացվում են հօգուտ վարկառուների` մինչև մեկ տասնորդական ճշտությամբ:

Ամփոփագրի թարմացման ամսաթվի դրությամբ գործող LՏ մեծություններ. ՀՀ դրամ՝ 10.72%, ԱՄՆ դոլար՝ 5.44%, Եվրո՝ 3.96%:

Արշավի շրջանակներում Ֆինանսավորման համար դիմած հաճախորդին կկցվի անհատական սպասարկման մենեջեր, որը կտրամադրի ֆինանսական խորհրդատվություն:

Վերաֆինանսավորմանը վերաբերող պահանջներ

  • Վարկառուն պետք է ապահովի.

- հաշիվների շրջանառության տեղափոխում Բանկ` ընդհանուր շրջանառության առնվազն 75%-ի չափով (տարեկան), կամ գործող վարկային բեռի զամբյուղին համամասն*:
- Բանկի կողմից առաջարկվող պայմաններին համապատասխան POS տերմինալի ծառայություններից օգտվելու նպատակով պայմանագրի կնքում (առկայության դեպքում):
- Բանկում հաշիվների համապատասխան միջին մնացորդի ապահովում*:

  • Վարկունակության գնահատման համար իրականացվում է ֆինանսական վերլուծություն:
  • Վարկային պատմության պահանջներ` հայտի դիտարկմանը նախորդող 12 ամիսների ընթացքում հայտատուն չպետք է ունենա.

- "ստանդարտ"-ից խիստ դասով պարտավորություն,
- հանրագումարային 30 և ավելի օր ուշացում:

* Հաշիվների շրջանառության և միջին մնացորդի չափը սահմանվում է վարկի տրամադրման հաստատման որոշմամբ:

Վարկառուներին արտոնյալ պայմաններով տրամադրվող այլ ծառայություններ

Ծառայության տեսակ

Սակագին

Ընթացիկ հաշիվների բացում և տարեկան սպասարկման վճար

0 ՀՀ դրամ

ՀԾ «Ինտերնետ Բանկ» համակարգի 1 օգտագործողի տրամարդում (google authenticator-ի միջոցով)

0 ՀՀ դրամ

Մեկ Visa Businees վճարային քարտի1 տրամադրման և սպասարկման վճար

0 ՀՀ դրամ

ՀՀ դրամով փոխանցումների միջնորդավճար

0 ՀՀ դրամ

Հաշվի մնացորդի դիմաց հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք2

Միայն ցպահանջ դրամային հաշվին օրական 500,000 ՀՀ դրամ և ավելի մնացորդ ապահովելու դեպքում` 4%

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

4.04%

«Converse Markets» արտարժույթի փոխարկման առցանց հարթակ

«Converse Markets» արտարժույթի փոխարկման առցանց հարթակի օգտագործման հնարավորության տրամադրում:

1 Բանկի որոշմամբ վճարային քարտին կարող է տրամադրվել առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային սահմանաչափ` 500,000-15,000,000 ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան 13% անվանական տոկոսադրույքով, 60 ամիս մարման ժամկետով:

(նշված պայմանները կգործեն մինչև քարտի գործողության ժամկետի ավարտը):

2 Տոկոսը հաշվարկվում է օրվա ավարտին` դրական մնացորդի դիմաց և վճարվում կիսամյակային կտրվածքով:

Այլ պայմաններ և սակագներ՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության դրույթների

(տես` տրամադրվող ծառայությունների անվանումներին կից հղումներում)

 Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափ

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են պարզ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ ԿԲ ««Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը» Կանոնակարգ 8/02»-ով սահմանված բանաձևը.


APY=(1+r/ո)ո-1

որտեղ`

  • APY - տարեկան տոկոսային եկամտաբերություն
  • r - տարեկան պարզ տոկոսադրույք
  • ո - մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականություն

Վարկառուի կողմից իրականացվող վճարների ցանկ


Գրավի առարկայի գնահատման ծախսեր

Անշարժ գույքի դեպքում՝ 18,000 - 360,000 ՀՀ դրամ (կախված տեսակից և մակերեսից)

Շարժական գույքի դեպքում՝ 10,000 - 50,000 ՀՀ դրամ (կախված տեսակից)

Միասնական տեղեկանք

Անշարժ գույքի դեպքում՝ 10,000 ՀՀ դրամ

Շարժական գույքի դեպքում՝ 0

Նոտարական վավերացում

20,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի գրանցում

Անշարժ գույքի դեպքում՝ 27,000 ՀՀ դրամ

Շարժական գույքի դեպքում՝ 2,000 ՀՀ դրամ

Գրավադրվող գույքի ապահովագրություն

- Անշարժ գույք՝ 0.12 - 0.25 (պահանջի առկայության դեպքում)

- Մարդատար մեքենա (Կասկո)՝ 2 - 2.5% (որպես տաքսի օգտագործվող՝ 6%)

- Այլ շարժական գույք՝ 0.185 - 0.5%

- Հատուկ նշանակության շարժական գույք՝ ըստ ապահովագրական ընկերության գնանշման

 Տույժեր և տուգանքներ

1. Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում վարկառուն Բանկին վճարում է տույժ՝ ժամկետանց գումարի 0.13%-ի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ` տույժ/տուգանք, տոկոսագումար, մայր գումար:
2. Մինչև գործողության ժամկետի կեսը վարկի վաղաժամկետ մարման դեպքում կիրառվում է տուգանք վաղաժամկետ մարվող գումարի 5%-ի չափով:
3. 6 ամսվա ընթացքում հաշիվների սահմանված շրջանառությունը և/կամ միջին մնացորդը չապահովելու դեպքում վարկի տոկոսադրույքը կբարձրացվի 2%-ային կետով, իսկ Արշավի շրջանակներում տրամադրված արտոնյալ պայմաններով ծառայությունները կշարունակեն գործել Բանկի կողմից տվյալ ծառայությունների համար սահմանված ստանդարտ պայմաններով/սակագներով:

Մայր գումարի և տոկոսագումարների մարման հաճախականություն և եղանակ

Կատարվում է հետևյալ եղանակներից մեկով.

1. "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:
2. "Զսպանակաձև" (նվազող ամսական մարում), որում մայր գումարը ներառված է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:
3. "Ճկուն", որի դեպքում վարկի մայր գումարի մարումներն իրականացվում են գործունեության առանձնահատկություններից ելնելով, իսկ տոկոսագումարները` ամսական:

Վարկային արձակուրդի տրամադրում

Վարկի տրամադրումից հետո` 24-րդ ամսից մինչև 48-րդ ամիսն ընկած ժամանակահատվածում վարկառուի դիմումի համաձայն կարող է տրամադրվել վարկային արձակուրդ` տարեկան առավելագույնը 1 անգամ, 1 ամսվա համար, եթե վերջին 24 ամսվա ընթացքում առկա չեն «ստանդարտ»-ից խիստ դասակարգում և Բանկում ունեցած բոլոր ֆինանսավորումների գծով մարման ուշացումներ:
Վարկային արձակուրդի ընթացքում մայր գումարի մարում չի իրականացնում, այդ վճարումը կատարվում է ժամկետի վերջում:

Ապահովում

Շարժական և անշարժ գույքի, ՀՀ օրենսդրությամբ չարգելված նյութական և ոչ նյութական արժեքների գրավ, անհրաժեշտության դեպքում՝ նաև երաշխավորություն:

Վարկ/գրավ հարաբերակցություն

Մինչև գրավի գնահատված իրացվելի արժեքի 100%՝ կախված գրավադրվող գույքի տեսակից, նշանակությունից, գտնվելու վայրից, կառուցման/արտադրության տարեթվից, ընդհանուր գրավի կազմում տվյալ գրավի առարկայի մասնաբաժնից և ֆինանսավորման առանձնահատկություններից:

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը՝
• երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
• հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
• առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
• 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
• վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի՝
• ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
• վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Գրավի գնահատում

Գրավադրվող գույքը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի արժեքի գնահատման տեղեկատվական նամակը և հաշվետվությունը վավեր են տրման օրվանից 3 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ շուկայում գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:
Ոսկու գրավադրման դեպքում գնահատումն իրականացվում է Բանկի աշխատակցի կողմից:

 Գնահատող ընկերությունների ցանկ

Գնահատող ընկերություն

Հասցե

Հեռախոսահամար

''Ամինտաս Գրուպ''ՍՊԸ

ք. Երևան, Արցախի պող., 23/6 շ., «Տուն Դեպո» համալիր

(010) 432 276, (094) 432 276, (096) 432 276

''Ար Վի Էմ Քոնսալտ'' ՍՊԸ

ք. Երևան, Տպագրիչների փող., 9 շ., 114 տարածք

(010) 546 490, (098) 944 449, (077) 944 449, (093) 944 449

''Աբիտ'' ՍՊԸ

ք. Երևան, Բյուզանդի փող., 1/3 շ., 4-րդ հարկ

(033) 999 880, (096) 999 888

''Վի Էմ - Ար Փի'' ՍՊԸ

ք. Երևան, Վարդանանց փկղ., 8/3 շ., 209 սենյակ

(010) 588 797, (043) 588 797

Գրավադրվող գույքի ապահովագրություն

Բանկը կարող է պահանջել գրավադրվող գույքի ապահովագրություն` ելնելով ֆինանսավորման նպատակից, գործարքից կամ գրավադրվող գույքի առանձնահատկություններից և վարկառուի վարկունակության աստիճանից:
Ապահովագրությունն իրականացվում է առնվազն մնացորդային գումարի չափով` ֆինանսավորման ամբողջ ժամանակահատվածի համար (եթե Բանկի որոշմամբ այլ բան նախատեսված չէ), Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկի միջոցով:
 

Ապահովագրական ընկերությունների ցանկ

Ապահովագրական ընկերություն

Հասցե

Հեռախոսահամար

''Ինգո Արմենիա'' ԱՓԲԸ

ք. Երևան, Հանրապետության փող., 51, 53, տարածքներ 47, 48, 50

(010) 592 121

''ՌԵԳՈ''ԱՓԲԸ

ք. Երևան, Կոմիտասի պող., 62 շ.

(060) 275 757, (098) 560 797

''Լիգա Ինշուրանս'' ԱՓԲԸ

ք. Երևան, Հյուսիսային պող. 1

(010) 591 010 

''Նաիրի Ինշուրանս'' ԱՍՊԸ

ՀՀ, ք. Երևան 0033, Ավետ Ավետիսյան 116/1 և 116/5 տարածք

(060) 500 060, (010) 543 594

''ԷՖԵՍ'' ԱՓԲԸ

ՀՀ, ք. Երևան 0033, Հր. Քոչար 35/1

(010) 700 800

 Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

Քաղվածքի տրամադրում մեկ անգամ (անկախ պարբերականությունից)` 0
• Կրկնօրինակի դեպքում1

- Մինչև 1 ամիս վաղեմության՝ 1,800 ՀՀ դրամ
- Երկու ամսից մինչև 1 տարի վաղեմության՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց մինչև 3 տարի վաղեմության` 12,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)` 24,000 ՀՀ դրամ
• Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1
- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
• Տեղեկանքներ/գրություններ
- Կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
- Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար
• Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)
- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

• Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում
- Ներհանրապետական՝ 500 ՀՀ դրամ
- Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ
• Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում
- Ներհանրապետական՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ
• Գրավադրված անշարժ գույքի հասցեում անձի հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
• Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար համաձայնության տրամադրում3` 20,000 ՀՀ դրամ
• Գրավադրված անշարժ գույքը վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
• Գրավադրված ավտոմեքենայի հաշվառման վկայագրում փոփոխություն կատարելու համաձայնության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
• Գրավադրված մեքենան վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 8,000 ՀՀ դրամ
• Բանկում գրավադրված շարժական գույքի երկրից դուրս հանելու համաձայնության տրամադրում՝ 12,000 ՀՀ դրամ (գրավադրված յուրաքանչյուր գույքի համար)
• Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
• Վարկի պայմանների վերանայում4` 0.5%, նվազագույնը՝ 6,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Կիրառվում է միայն ֆիզիկական անձանց համար:
4 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

• Ֆինանսավորման դիմում-հայտ:
• Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթեր` կանոնադրություն, պետ. ռեգիստրի վկայական:
• Բաց բաժնետիրական ընկերության դեպքում՝ տեղեկանք դեպոզիտարիայից բաժնետերերի վերաբերյալ:
• Ընկերության հիմնադիրների, տնօրենի, երաշխավորների, գրավատուների և այլ փոխկապակցված անձանց անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ):
• Հարցումներ կատարելու համաձայնություններ` հայտատուի, երաշխավորների, գրավատուների և այլ փոխկապակցված անձանց:
• Գրավի սեփականության վկայական, գրանցման հիմքեր:
• Գրավի նախնական գնահատման տեղեկատվական նամակ՝ ներկայացվում է մինչև վարկի հաստատումը:
• Գրավի գնահատման հաշվետվություն՝ ներկայացվում է վարկի հաստատումից հետո:
• Հարկային հաշվետվություններ՝ նախորդ տարվա հունվարի 1-ից մինչև ընթացիկ ժամանակահատվածի համար:
• Հարկային միասնական հաշվի քաղվածք` վերը նշված ժամանակահատվածի համար:
• Հարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածք (էլեկտրոնային):
• Համագործակցության պայմանագրեր, լիցենզիաներ, թույլտվություններ (առկայության դեպքում)` կախված գործունեության ոլորտից:
• Գործունեության վայրի վերաբերյալ հիմքեր՝ վարձակալության պայմանագիր, սեփականության վկայական:
• Ֆինանսական տեղեկատվություն`
- նախորդ տարվա սկզբից մինչև ընթացիկ վերլուծության ժամանակահատվածը դրամական հոսքեր,
- նախորդ տարվա սկզբի, վերջի և վերլուծության ժամանակահատվածի դրությամբ
- հաշվեկշիռ,
- դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների բացվածքներ,
- հիմնական միջոցների բացվածքներ:
• Բանկերում գործող հաշիվների քաղվածքներ՝ վերլուծության նախորդ տարվա հունվարի 1-ից մինչև ընթացիկ ժամանակահատվածը:
• Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղվածք՝ ֆինանսավորում ստանալու, գույքի գրավադրման, երաշխավորության տրամադրման վերաբերյալ:
• Գրավի ապահովագրության վկայագրեր (ապահովագրության պահանջի դեպքում` վարկի հաստատումից հետո):
• Տեղեկանք գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (վարկի հաստատումից հետո):
• Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության:

Վարկային պատմություն

Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը: Այն կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:

Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`
• անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝
- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
• վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
• այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
• ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
• չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի ''Վեճերի լուծման ընթացակարգ''-ով:

Մանրամասները՝ www.abcfinance.am և www.acra.am հղումներում:

Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`
• թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը,
• մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
• նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում, ապահովելով այդ մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
• բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
• խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:

Ուշադրություն

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված կարող է փոխվել տարեկան փաստացի տոկոսադրույքը և վարկի մարումների մեծությունը:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Եթե հայցվող վարկային միջոցները տրամադրվելու են նաև կամ բացառապես Ձեր՝ այլ կազմակերպություններում (բանկեր, վարկային կազմակերպություններ և այլն) գտնվող վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման նպատակով, ապա սույնով զգուշացնում ենք, որ Դուք պարտավոր եք մարել վերաֆինանսավորումից հետո այդ կազմակերպություններում չմարված տոկոսագումարները, տուժանքը, սպասարկման և այլ վճարները ինքնուրույն, որոնց չկատարման դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում:

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե
• Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
• Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային պարտավորությունն ապահովում է գրավով,
• Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
• Հայտատուի ներկայացրած փաստաթղթերն արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները,
• Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:
Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ

 •Որոշման կայացումը տևում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի և վերլուծության ապահովումից հետո առավելագույնը 10 բանկային օր:
• Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում:
• Վարկային պայմանագրերը կնքվում են Հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 - 5 բանկային օրվա ընթացքում:
•Վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է համապատասխան պետական մարմիններից գրավի իրավունքի վկայականը ստանալուն պես:

Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում:
Վարկի գումարը տրամադրվում է վարկառուին՝ հաշվին մուտքագրման եղանակով:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:


Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21


Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
• այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
• այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
• զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
WhatsApp՝ +374 95 511211
Skype՝ conversebank-callcenter


 Տեղեկատվական ամփոփագիր