Թեժ գիծ +37410 511 211

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս մարել օվերդրաֆտը

Օվերդրաֆտը մարելու համար Հաճախորդին տրամադրվում է 15 օր արտոնյալ ժամկետ` քաղվածքի ձևավորման օրվանից սկսած /քաղվածքի ձևավորման օր է հանդիսանում յուրաքանչյուր ամսվա 25-ը, իսկ աշխատավարձային նախագծերի դեպքում`յուրաքանչյուր ամսվա 10-ը կամ 25-ը`ըստ հաճախորդի ցանկության/: Այդ ընթացքում վարկային սահմանաչափի օգտագործած մասն ամբողջությամբ մարելու դեպքում տոկոսային վճար չի գանձվում: Քարտապանը կարող է մուտքագրել օգտագործած գումարը կամ մեկ թվով, կամ մաս-մաս իր քարտային հաշվին՝ ուշադիր լինելով, որ մուտքերը հղվեն օգտագործված մասի մարմանը, ապա կանխիկացնել կամ փոխանցել այդ դրամական միջոցները:

Հավելյալ ժամկետի ավարտին քաղվածքով ձևավորված պարտավորությունն ամբողջությամբ չմարելու դեպքում հաշվարկվում են տոկոսներ` համաձայն Բանկի հետ կնքված պայմանագրի:
 

Եթե հաճախորդը կորցրել է պլաստիկ քարտը, կամ մոռացել է PIN կոդը, ինչ պետք է անել

Պլաստիկ քարտը կորցնելու կամ PIN կոդը մոռանալու դեպքում հաճախորդը մոտենում է Կոնվերս Բանկ-ի ցանկանացած մասնաճյուղ և գրում է պլաստիկ քարտի վերաթողարկման դիմում:

Նաև քարտի կորստի դեպքում կարող եք զանգահարել Կոնվերս Բանկի թեժ գիծ 010 511 210 կամ  010 440380, 010 545514:

Օրվա ընթացքում քարտային հաշիվներին կատարված մուտքերը ի՞նչ հաճախականությամբ են ակտիվանում

Քարտային հաշվին մուտքագրվող գումարները քարտին ակտիվանում են հետևյալ հաճախականությամբ.

Աշխատանքային օրերին

  • Մինչև 9:30 մուտքագրվող գումարները նույն օրը ժամը 10:30-ից հետո,
  • 9:30-12:00 մուտքագրված գումարները քարտին ակտիվանում են նույն օրը ժամը 13:00-ից հետո,
  • 12:00-18:00 մուտքագրված գումարները քարտին ակտիվանում են մուտքագրման պահից սկսած մեկ ժամվա ընթացքում:

 

Առգրավված քարտեր /բանկոմատները ի՞նչ հաճախականությամբ են բացվում:

Բանկոմատների կողմից առգրավված քարտերը դուրս են բերվում առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում և հաճախորդը զանգահարելով + 374 10 511 211 հեռախոսահամարով տեղեկանում է արդյոք պլաստիկ քարտն արդեն գտնվում է Գլխամասային գրասենյակում, թե ոչ: Միայն դրական պատասխան սանալուց հետո անձնագրով մոտենում է Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակ /հասցե. Ք.Երևան, Հանրապետության Հրապարակ, Վ.Սարգսյան 26/1/

Բանկի մասնաճյուղերի աշխատաժամերը և հերթապահությունների գրաֆիկը

Կոնվերս Բանկ-ի Գլխամասային գրասենյակի և բոլոր մասնաճյուղերի աշխատանքային օրերին և ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ

Բանկային գաղտնաբառը իրենից ի՞նչ է ներկայացնում և, ինչպես կարելի է այն փոփոխել կամ ճշտել

Հեռախոսազանգերի միջոցով հնարավոր է ինֆորմացիա ստանալ հաճախորդի տվյալների վերաբերյալ, հաշիվներին առկա միջոցների վերաբերյալ միայն գաղտնաբառի իմացության դեպքում, որը PIN կոդը չէ:
Բանկային գաղտնաբառը չհիշելու կամ փոփոխել ցանկանալու դեպքում խնդրում ենք անձնագրով մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ: 

Ինչպե՞ս կարելի է փոփոխել կամ ճշտել գաղտնաբառը:

 Բանկային գաղտնաբառը չհիշելու կամ փոփոխել ցանկանալու դեպքում հարկավոր է անձնագրով մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Հեռախոսազանգերի միջոցով հաճախորդի տվյալների, ինչպես նաև հաշիվներին առկա միջոցների վերաբերյալ ինֆորմացիա ստանալ հնարավոր է՝ միայն գաղտնաբառի իմացության դեպքում, որը PIN կոդը չէ: