"Արժեթղթերի շուկայի մասին " ՀՀ օրենքի և Կենտրոնական բանկի 2008թ. մարտի 11-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված "Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ" կանոնակարգ 4/04-ի համաձայն բացահայտման ենթակա տեղեկատվություն:
Էական փաստերի վերաբերյալ հայտարարություն
Էական փաստեր և տեղեկություններ (5) (2024)
Էական փաստեր և տեղեկություններ (4) (2024)
Էական փաստեր և տեղեկություններ (3)(2024)
Էական փաստեր և տեղեկություններ (2)(2024)
Էական փաստեր և տեղեկություններ (1)(2024)
2023թ. ընթացքում հրապարակված տեղեկությունների մասին հաշվետվություն
Էական փաստեր և տեղեկություններ (3) (2023)
Էական փաստեր և տեղեկություններ (1)(2023)
2022թ. ընթացքում հրապարակված տեղեկությունների մասին հաշվետվություն
Էական փաստեր և տեղեկություններ (7)(2022)
Էական փաստեր և տեղեկություններ (6)(2022)
Էական փաստեր և տեղեկություններ (5)(2022)
Էական փաստեր և տեղեկություններ (4)(2022)
Էական փաստեր և տեղեկություններ (3)(2022)
Էական փաստեր և տեղեկություններ (2)(2022)
Էական փաստեր և տեղեկություններ (1)(2022)
Գործադիր տնօրենի, տնօրինության նախագահի փոփոխություն, 2021թ.
"Կոնվերս բանկ" փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի արձանագրություններ`
"Կոնվերս բանկ" ՓԲԸ շահութաբաժնային քաղաքականություն:
Բանկն իրավունք ունի որոշում ընդունել (հայտարարել) իր բաժնետերերին եռամսյակային կամ տարեկան շահութաբաժինների վճարման մասին:
1. Միջանկյալ շահութաբաժինների վճարման կարգը
- Բանկում միջանկյալ շահութաբաժիններ կարող են վճարվել եռամսյակային պարբերությամբ, որոնց վճարման և շահութաբաժինների չափի որոշումն ընդունում է Խորհուրդը:
- Որպես միջանկյալ շահութաբաժինների չափի որոշման կողմնորոշիչ հիմք կարող է ընդունվել տրամադրված վարկերի և ներգրավված ավանդների տվյալ եռամսյակի միջին տոկոսադրույքների տարբերությունը:
2. Տարեկան շահութաբաժինների վճարման կարգը
Տարեկան շահութաբաժինների վճարման և շահութաբաժինների չափի վերաբերյալ առաջարկությունները Բանկի բաժնետերերի ժողով է ներկայացնում Խորհուրդը:
3. Բաժնետերերի շահութաբաժինների վճարման սահմանափակումները
Բանկի բաժնետերերին շահութաբաժիններ (թե միջանկյալ և թե տարեկան) բաշխելն արգելվում է, եթե`
ա) լրիվ չի վճարվել բանկի կանոնադրական կապիտալը;
բ) շահութաբաժիններ բաշխելու պահին բանկի կրած կորուստները /վնասները/ հավասար են կամ գերազանցում են բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը;
գ) Բանկի զուտ ակտիվների արժեքը պակաս է բանկի կանոնադրական կապիտալից կամ կպակասի շահութաբաժինների վճարման հետևանքով;
դ) շահութաբաժին վճարելու դեպքում խախտվի ՀՀ ԿԲ կողմից սահմանված տնտեսական գործունեության թեկուզ մեկ նորմատիվ;
ե) միջանկյալ շահութաբաժինների չափը չի կարող գերազանցել նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով բաշխված շահութաբաժնի 50%-ը, իսկ տարեկան շահութաբաժինների չափը չի կարող պակաս լինել արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից;
զ) մեկ բաժնետիրոջը միջանկյալ եռամսյակային շահութաբաժիններ կարող են վճարվել յուրաքանչյուր եռամսյակի համար տվյալ բաժնետիրոջ կողմից ձեռքբերված սովորական բաժնետոմսերի մինչև 10%-ի չափով;
է) Բանկի բոլոր սովորական բաժնետոմսեր տիրապետող բաժնետերերին յուրաքանչյուր եռամսյակի համար վճարվելիք շահութաբաժինների գումարը չի կարող գերազանցել տվյալ եռամսյակում ձևավորված շահույթի 30%-ը;
ը) եթե տարեկան շահութաբաժինների չափը սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափին հավասար, ապա տարեկան շահութաբաժիններ չեն վճարվում;
թ) եթե տարեկան շահութաբաժինների չափը սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից ավելի, ապա տարեկան շահութաբաժինները վճարվում են սահմանված տարեկան շահութաբաժնի և տվյալ տարում արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների գումարի տարբերության չափով:
Վերջին մեկ տարվա ընթացքում տրամադրված վարկերի և փոխառությունների (այդ թվում նաև մարված) ընդհանուր ծավալը կազմել է 1,973,951 հազ. դրամ, որոնց միջին կշռված տոկոսադրույքը 8.02% է:
"Կոնվերս բանկ" ՓԲԸ յուրաքանչյուր բաժնետեր՝ համաձայն "Բանկերի և բանկային գործունեության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի, իրավունք ունի ստանալ Բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:
Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալ "Բանկերի և բանկային գործունեության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները: Օրենքը կարող եք գտնել` Կարգավորում բաժնում:
Վերոհիշյալ տեղեկությունները Բանկը տրամադրում է ԱՆՎՃԱՐ` մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք բանկային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել առձեռն` բանկի Գլխամասային գրասենյակում, ցանկացած մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, ինչպես նաև էլեկտրոնային հասցեով` [email protected], կամ փոստով` ՀՀ, 0010, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեով: