"Converse SME"
Վարկը տրամադրվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կողմից իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ Հաճախորդ) հետևյալ պայմաններով.
Նպատակ |
Հիմնական միջոցների ձեռքբերում, շրջանառու միջոցների համալրում, ընթացիկ ծախսերի ֆինանսավորում և կրեդիտորական պարտքի մարում |
||||
Գումար |
5,000,001 - 250,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
||||
Տարեկան տոկոսադրույքներն ըստ արժույթների և ժամկետների |
|||||
Ռեսուրս |
Ծրագրային |
Բանկի |
|||
Արժույթ Ժամկետ |
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
Եվրո |
||
6 - 60 ամիս |
10.5% |
Առաջին 12 ամսվա համար՝ սկսած 13%-ից, որից հետո` (ԿԲԼՏ*+4.41)% |
Առաջին 12 ամսվա համար՝ սկսած 8.5%-ից, որից հետո՝ (ԿԲԼՏ+8.17)% |
Առաջին 12 ամսվա համար՝ սկսած 6%-ից, որից հետո՝ (ԿԲԼՏ+6.3)% |
|
61 - 84 ամիս |
Առաջին 60 ամսվա համար՝ 10.5%, որից հետո (սեփական ռեսուրս)՝ (ԿԲԼՏ+3.91)%, բայց ոչ պակաս, քան 12.5% |
Առաջին 12 ամսվա համար՝ սկսած 13%-ից, որից հետո` (ԿԲԼՏ+4.41)% |
Առաջին 12 ամսվա համար՝ սկսած 8.75%-ից, որից հետո՝ (ԿԲԼՏ+8.42)% |
Առաջին 12 ամսվա համար՝ սկսած 6.5%-ից, որից հետո՝ (ԿԲԼՏ+6.8)% |
|
85 - 180 ամիս |
Առաջին 60 ամսվա համար՝ 10.5%, որից հետո (սեփական ռեսուրս)՝ (ԿԲԼՏ+3.91)%, բայց ոչ պակաս, քան 12.5% |
Առաջին 12 ամսվա համար՝ սկսած 13%-ից, որից հետո՝ (ԿԲԼՏ+4.41)% |
Առաջին 12 ամսվա համար՝ սկսած 9%-ից, որից հետո՝ (ԿԲԼՏ+8.67)% |
Առաջին 12 ամսվա համար՝ սկսած 7%-ից, որից հետո՝ (ԿԲԼՏ+7.3)% |
|
Հայտի ուսումնասիրության վճար |
0 |
||||
Տրամադրման միանվագ վճար |
|||||
6 - 36 ամիս |
0 |
0.1% |
0% |
||
37 - 60 ամիս |
0.25% |
0.1% |
|||
61 - 84 ամիս |
0.5% |
0.25% |
|||
85 - 180 ամիս |
1% |
0.5% |
|||
Ծանոթագրություններ |
|||||
*ԿԲԼՏ - "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Լողացող Տոկոսադրույք: Սահմանվում է Բանկի կողմից տարեկան երկու անգամ՝ հիմք ընդունելով հիմնական ցուցանիշները, իսկ վերջիններիս անհասանելիության դեպքում՝ երկրորդային ցուցանիշները: Փոփոխման դեպքում գործող պայմանագրերի անվանական տոկոսադրույքը փոփոխվում է ոչ շուտ, քան վարկառուին այդ մասին տեղեկացնելուց մեկ ամիս հետո: Հիմնական ցուցանիշներ. ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ պետական 180-օրյա զեղչատոկոսային պարտատոմսերի եկամտաբերության կորի տոկոսադրույքը, որը հրապարակվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից https://www.cba.am ինտերնետային կայքում; ԱՄՆ դոլարի կամ եվրոյի դեպքում՝ համապատասխանաբար "ԱՄՆ դոլար 6-ամսյա ICE LIBOR" և "Եվրո 6-ամսյա ICE LIBOR" բենչմարկները, որոնք հրապարակվում են Intercontinental Exchange (ICE) (Ինտերկոնտինենտալ Էքսչենջ (ICE)) կազմակերպության կողմից https://www.theice.com ինտերնետային կայքում: Երկրորդային ցուցանիշներ. ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ ԿԲ կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը; ԱՄՆ դոլարի դեպքում՝ ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվ բանկի կողմից սահմանված Federal funds-ի տոկոսադրույքը կամ միջակայքի վերին շեմը; եվրոյի դեպքում՝ Եվրոպական կենտրոնական բանկի Marginal lending facility-ի տոկոսադրույքը: Ընդ որում՝ հիմնական ցուցանիշների հասանելիության անհնարինության և երկրորդային ցուցանիշների կիրառման դեպքում երկրորդային ցուցանիշների հիման վրա սահմանված ԿԲԼՏ-ներով ֆինանսավորումների անվանական տոկոսադրույքները սահմանվում են այնպես, որ ֆինանսավորման տոկոսադրույքի հաստատուն բաղադրիչի փոփոխության պայմաններում անվանական տոկոսադրույքի մեծությունը մնա անփոփոխ: Սահմանված ԿԲԼՏ տոկոսադրույքները հրապարակվում են Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում https://conversebank.am/hy/kbht/ հասցեով և հասանելի են Բանկի տարածքում: Հաշվարկված անվանական տոկոսադրույքի մեծությունը կլորացվում է մինչև մեկ հարյուրերորդական: Այս վարկի լողացող տոկոսադրույքը Բանկի կողմից կարող է փոփոխվել ոչ ավելի հաճախ, քան տարին երկու անգամ: Ամփոփագրի թարմացման ամսաթվի դրությամբ գործող ԿԲLՏ մեծություններ. ՀՀ դրամ՝ 8.59%, ԱՄՆ դոլար՝ 0.33%, Եվրո՝ -0.3%: |
Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Վարկառուի կողմից իրականացվող վճարների ցանկ Գրավի առարկայի գնահատում Անշարժ գույքի դեպքում՝ 18,000 - 360,000 ՀՀ դրամ Միասնական տեղեկանք Անշարժ գույքի դեպքում՝ 10,000 ՀՀ դրամ Նոտարական վավերացում 20,000 ՀՀ դրամ Գրավի իրավունքի գրանցում Գրավադրվող գույքի ապահովագրություն Բանկի կողմից կարող են կիրառվել հետևյալ տույժերն ու տուգանքները. 1. Ժամկետանց վարկի և/կամ ժամկետանց տոկոսագումարի դեպքում՝ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար: Մայր գումարի և տոկոսագումարների մարման հաճախականություն և եղանակ Կատարվում է հետևյալ եղանակներից մեկով` 1. "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով: Ապահովում Շարժական և անշարժ գույքի, ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած նյութական և ոչ նյութական արժեքների գրավ, անհրաժեշտության դեպքում՝ նաև երաշխավորություն: Վարկ/գրավ հարաբերակցություն Մինչև գրավի գնահատված իրացվելի արժեքի 70%՝ կախված գրավադրվող գույքի տեսակից: Երաշխավորին ներկայացվող պահանջներ Երաշխավորը՝ Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից: Կոնվերս Բանկը՝ Երաշխավորն իրավունք ունի՝ Գրավի գնահատում Գրավադրվող անշարժ և շարժական գույքը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի շուկայական/իրացվելի արժեքի գնահատման հաշվետվությունը վավեր է տրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում: Գնահատող ընկերությունների ցանկ Գրավադրվող գույքի ապահովագրություն Բանկը կարող է պահանջել գրավադրվող գույքի ապահովագրություն` ելնելով ֆինանսավորման նպատակից, գործարքից կամ գրավադրվող գույքի նկարագրից: Ապահովագրական ընկերությունների ցանկ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն: Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ) - Մինչև 1 ամիս վաղեմության ՝ 1,800 ՀՀ դրամ - Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ - Կատարված գործարքների վերաբերյալ - Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ) - Ներհանրապետական և ԱՀ՝ 500 ՀՀ դրամ - Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ 1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց: Վարկերի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ Ուշադրություն Արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված կարող է փոխվել տարեկան փաստացի տոկոսադրույքը և վարկի մարումների մեծությունը: Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը: Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին: Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում: Եթե հայցվող վարկային միջոցները տրամադրվելու են նաև կամ բացառապես Ձեր՝ այլ կազմակերպություններում (բանկեր, վարկային կազմակերպություններ և այլն) գտնվող վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման նպատակով, ապա սույնով զգուշացնում ենք, որ Դուք պարտավոր եք մարել վերաֆինանսավորումից հետո այդ կազմակերպություններում չմարված տոկոսագումարները, տուժանքը, սպասարկման և այլ վճարները ինքնուրույն, որոնց չկատարման դեպքում Բանկը պատասխանատվություն չի կրում: Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը: Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում: Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15 Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝ Viber՝ +374 95 511211 Թարմացվել է 20.04.2022
Շարժական գույքի դեպքում՝ 10,000 - 50,000 ՀՀ դրամ
Շարժական գույքի դեպքում՝ 0
Անշարժ գույքի դեպքում՝ 27,000 ՀՀ դրամ
Շարժական գույքի դեպքում՝ 2,000 ՀՀ դրամ
- Անշարժ գույք՝ 0.12 – 0.16 (պահանջի առկայության դեպքում)
- Մարդատար մեքենա (Կասկո)՝ 2.5% (որպես տաքսի օգտագործվող՝ 6%)
- Հատուկ նշանակության շարժական գույք՝ ըստ ապահովագրական ընկերության գնանշման
Տույժեր և տուգանքներ
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` - տույժ/տուգանք - տոկոսագումար - մայր գումար:
2. Վարկի տրամադրման համար սահմանված նախապայմաններից յուրաքանչյուրի խախտման դեպքում` վարկի գործող տոկոսադրույքի բարձրացում մինչև 4 տոկոսային կետով:
3. Մինչև գործողության ժամկետի կեսը վարկի վաղաժամկետ մարման դեպքում կիրառվում է տուգանք վաղաժամկետ մարվող գումարի 5%-ի չափով:
2. "Զսպանակաձև" (նվազող ամսական մարում), որում մայր գումարը ներառված է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:
3. "Ճկուն", որի դեպքում վարկի մայր գումարի մարումները սահմանվում են ֆինանսական հոսքերի դինամիկայից ելնելով, իսկ տոկոսագումարները` ամսական:
Սկսնակ բիզնեսի դեպքում որպես ապահովվածության միջոց դիտարկվում է անշարժ գույքի գրավ, ընդ որում՝ վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի իրացվելի արժեքի 50 տոկոսը:
Ոսկյա իրերի գրավադրման դեպքում ֆինանսավորումն իրականացվում է մինչև գնահատված արժեքի 100%-ը:
Ոսկու գրավադրման դեպքում գնահատումն իրականացվում է Բանկի աշխատակցի կողմից:
Առաջնային շուկայից ավտոմեքենայի, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկայի ու այլ սարքավորումների ձեռքբերման դեպքում որպես գնահատված շուկայական արժեք կարող է հիմք ընդունվել ձեռք բերման պայմանագրով կամ հաշիվ-ապրանքագրով սահմանված գումարը:
Ավտոտրանսպորտային միջոցների գրավադրման դեպքում կիրառվում է Կասկո ապահովագրություն:
Ապահովագրությունն իրականացվում է գնահատված շուկայական արժեքի չափով` ֆինանսավորման ամբողջ ժամանակահատվածի համար (եթե Բանկի որոշմամբ այլ բան նախատեսված չէ), Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերության կողմից:
Բանկի հետ հաղորդակցման եղանակ
- Երկու ամսից մինչև 1 տարի վաղեմության ՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց մինչև 3 տարի վաղեմության` 12,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)` 24,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
- Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ
- Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով գրավի սկզբնական գնահատված արժեքը:
4 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:
Վարկի գումարը տրամադրվում է վարկառուին՝ հաշվին մուտքագրման եղանակով:
Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21
Կապ Բանկի հետ
Skype՝ conversebank-callcenter