Թեժ գիծ +37410 511 211

Ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվող բանկային ծառայությունների փաթեթներ

Ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվող բանկային ծառայությունների փաթեթներ

Փաթեթ1

Neo Light

Neo

Ultra

Elite

Բացման վճար

0 ՀՀ դրամ

Ամսական սպասարկման վճար2

ռեզիդենտների համար

50 ՀՀ դրամ

500 ՀՀ դրամ

2,000 ՀՀ դրամ

5,000 ՀՀ դրամ

ոչ ռեզիդենտների համար

-

15,000 ՀՀ դրամ

Ամսական սպասարկման վճարի չգանձման պայման

Գանձմանը նախորդող ամսվա ընթացքում հաշիվների միջին օրական մնացորդը3 կազմում է

ռեզիդենտների համար

-

2,000,000 ՀՀ դրամ

ոչ ռեզիդենտների համար

-

5,000,000 ՀՀ դրամ

Փաթեթի փոփոխման վճար

Գանձվում է գործող փաթեթի ամսական սպասարկման վճարի չափով գումար` այլ փաթեթի անցման պահին

Փակման վճար

Գանձվում է մեկ ամսվա սպասարկման վճարի չափով` փաթեթը մինչև առաջին սպասարկման վճարը փակելու դեպքում

Տրամադրվող ծառայություններ

1.              

Հաշվարկային4 և Կուտակային հաշիվներ

Արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի

Բացման վճար

0 ՀՀ դրամ

Վարման վճար

0 ՀՀ դրամ

2.              

Հիմնական վճարային քարտ

Քարտատեսակ

ArCa Classic

Visa Classic / Mastercard Standard

Visa Gold / Mastercard Gold

Visa Platinum5

կարող է տրամադրվել այլ համարժեք կամ նախորդող դասերի քարտ

Արժույթ

ՀՀ դրամ

Գործողության ժամկետ

36 ամիս

60 ամիս

քարտի գործողության ժամկետը լրանալիս՝ այն ենթակա է ավտոմատ վերաթողարկման Փաթեթի գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում

Տարեկան սպասարկման վճար

0 ՀՀ դրամ

Բանկի և ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներից կանխիկի տրամադրման միջնորդավճար6

Ամսական հանրագումարային

մինչև 500,000 ՀՀ դրամ ներառյալ գումարի կանխիկացման դեպքում՝ 0%

մինչև 1,500,000 ՀՀ դրամ ներառյալ գումարի կանխիկացման դեպքում՝ 0%

մինչև 3,000,000 ՀՀ դրամ ներառյալ գումարի կանխիկացման դեպքում՝ 0%

մինչև 5,000,000 ՀՀ դրամ ներառյալ գումարի կանխիկացման դեպքում՝ 0%

500,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի կանխիկացման դեպքում՝ 0.5%

1,500,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի կանխիկացման դեպքում՝ 0.5%

3,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի կանխիկացման դեպքում՝ 0.5%

5,000,000 ՀՀ դրամը գերազանցող գումարի կանխիկացման դեպքում՝ 0.5%

Բանկի և ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի կանխիկացման կետերից (դրամարկղ/POS տերմինալ) կանխիկի տրամադրման միջնորդավճար (նաև առանց քարտի կիրառման)

0.5%

3.              

Կից քարտ

Տրամադրման միանվագ վճար

1,500 ՀՀ դրամ

1 քարտ՝ 0 ՀՀ դրամ

յուրաքանչյուր հաջորդ քարտի տրամադրման համար միանվագ կգանձվի տվյալ քարտատեսակի համար նախատեսված ստանդարտ տարեկան սպասարկման

վճարի չափով գումար

վճարի 50%-ի չափով գումար

Բանկի և ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի բանկոմատներից կանխիկի տրամադրման միջնորդավճար

Բանկի՝ 0.2%
ՀՀ այլ բանկերի՝ 1%

Համաձայն Հիմնական վճարային քարտի սակագների

4.              

Լրացուցիչ վճարային քարտ

Քարտատեսակ

ArCa Classic

Visa Classic / Mastercard Standard

Visa Gold / Mastercard Gold

Visa Platinum5

կարող է տրամադրվել այլ համարժեք կամ նախորդող դասերի քարտ

Գործողության ժամկետ

36 ամիս

60 ամիս

քարտի գործողության ժամկետը լրանալիս՝ այն ենթակա է ավտոմատ վերաթողարկման Փաթեթի գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում

Արժույթ

հաշվարկային

-

ՀՀ դրամ

դեբետային

ՀՀ դրամ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ Եվրո

Visa Classic և Mastercard Standard քարտատեսակների դեպքում՝ նաև ՌԴ ռուբլի

Տարեկան սպասարկման վճար

0 ՀՀ դրամ

Բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման միջնորդավճար

Համաձայն յուրաքանչյուր քարտատեսակի համար սամանված ստանդարտ սակագների

5.              

Visa Virtual քարտ

Արժույթ

4 քարտ` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո կամ ՌԴ ռուբլի արժույթով

Սպասարկման վճար

0 ՀՀ դրամ

6.              

Վարկային սահմանաչափ

Հիմնական վճարային քարտին տրամադրվող վարկային սահմանաչափի առավելագույն գումար7

-

Ելնելով հաճախորդի վարկունակությունից՝ 200,000 ՀՀ դրամ կամ հաճախորդի միջին ամսական եկամտի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն ՀՀ դրամը

Ելնելով հաճախորդի վարկունակությունից՝ 500,000 ՀՀ դրամ կամ հաճախորդի միջին ամսական եկամտի չափով, բայց ոչ ավելի, քան 2 մլն ՀՀ դրամը

5,000,000 ՀՀ դրամ՝ ելնելով հաճախորդի վարկունակությունից

Վարկային սահմանաչափի տեսակ

Վերականգնվող, առանց վճարման արտոնյալ ժամանակահատվածի

Փաթեթի ներքո այլ քարտին տրամադրվող վարկային սահմանաչափի առավելագույն գումար7

-

Ելնելով հաճախորդի վարկունակությունից

Վարկային սահ­մա­նաչափի տեսակ

-

Վերականգնվող.

-  վճարման արտոնյալ ժամանակահատվածով

-  առանց վճարման արտոնյալ ժամանակահատվածի

-  առանց վճարման արտոնյալ ժամանակահատվածի նվազող սահմանաչափով

Վարկային սահմանաչափի գործողության ժամկետ

-

60 ամիս8

Վարկային սահմանաչափի օգտագործված մասի դիմաց հաշվարկվող տարեկան անվանական տոկոսադրույք7

-

18%

17%

16%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

19.75%

18.57%

17.40%

Սահմանաչափի տրամադրման/ավելացման միանվագ վճար

Տրամադրվող սահմանաչափի / ավելացվող գումարի 0.3%

Կիրառվում է նաև վերաթողարկումների դեպքում

7.              

Քարտային գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրությունների ուղարկում

0 ՀՀ դրամ

գործարքի նվազագույն գումար՝ 1,000 ՀՀ դրամ, 2 ԱՄՆ դոլար կամ Եվրո, 20 ՌԴ ռուբլի

8.              

Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար հաշիվների, ավանդների, վարկերի և պարտատոմսերի վերաբերյալ տեղեկանքների, գրությունների և քաղվածքների տրամադրում

0 ՀՀ դրամ

9.              

Արտասահմանյան ուղևորությունների ընթացքում աջակցության ապահովագրության տրամադրում

-

0 ՀՀ դրամ

(տարեկան առավելագույնը 30 օր տևողությամբ)

10.            

Անհատական դեպոզիտային պահատուփի տրամադրում

-

գործողից 10% զեղչված սակագնով

գործողից 15% զեղչված սակագնով

Ծանոթագրություններ

1 Փաթեթը Բանկի որոշմամբ կարող է տրամադրվել նաև ոչ ռեզիդենտ հաճախորդներին:

2 Վճարը գանձվում է ծառայության տրամադրման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

3 Միջին օրական մնացորդի հաշվարկում հաճախորդի հաշիվների մնացորդները ներառվում են հետևյալ մասնաբաժիններով՝

-  ՀՀ դրամային ցպահանջ հաշիվների մնացորդ՝ 100%,

-  արտարժութային ցպահանջ հաշիվների մնացորդ՝ 30%,

-  ՀՀ դրամային ավանդների/պարտատոմսերի հաշիվների մնացորդ՝ 10%,

-  արտարժութային ավանդներ/պարտատոմսերի հաշիվների մնացորդ՝ 5%:

4 Փաթեթում մեկ ՀՀ դրամային հաշվարկային հաշվի ներառումը պարտադիր է։

5 Visa Platinum քարտերը ենթակա են տրամադրման միայն վարկային սահմանաչափով, բացառությամբ` ոչ ռեզիդենտ հաճախորդների:

6 Բանկի Visa և Mastercard վճարահաշվարկային համակարգերի թվայնացված քարտերով «Ինեկոբանկ» ՓԲԸ բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում միջնորդավճարը կկազմի 2%, նվազագույնը 2,500 ՀՀ դրամ:

7 Բանկի միջոցով աշխատավարձ ստացող անձանց աշխատավարձային առաջարկի շրջանակներում տրամադրվելու դեպքում՝ համաձայն գործատու կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում սահմանված պայմանների կամ Բանկի կողմից առաջարկվող աշխատավարձային վճարային քարտեր պայմանների:

8 Սահմանաչափը համարվում է տրամադրված մեկ տարի ժամկետով և յուրաքանչյուր անգամ ժամկետի ավարտին երկարացված մեկ տարով` կողմերից մեկի` ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ սահմանաչափի դադարեցման մտադրության մասին մյուս կողմին գրավոր ձևով չտեղեկացնելու դեպքում:

 

Հղումներ

Յուրաքանչյուր ծառայության մասով չներկայացված այլ սակագներ և պայմաններ՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության ստանդարտ դրույթների, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներում.

Հաշվարկային և Կուտակային հաշիվներ` https://conversebank.am/hy/open-account/

ArCa Classic` https://conversebank.am/hy/arca-classic/

Visa Virtual` https://conversebank.am/hy/visa-virtual/

Visa Classic` https://conversebank.am/hy/visaclassic/

Visa Gold` https://conversebank.am/hy/visa-gold/         

Visa Platinum` https://conversebank.am/hy/visa-platinum/

Mastercard Standard` https://conversebank.am/hy/mastercard-standard/

Mastercard Gold` https://conversebank.am/hy/mastercard-gold/

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:

Սահմանափակումներ

1. Մեկ անձը կարող է սպասարկվել միայն մեկ Փաթեթի ներքո:
2. Փաթեթի մեջ գործող ծառայության ներառման կամ Փաթեթի փոփոխության դեպքում՝ մինչ այդ կուտակված պարտավորությունները ենթակա են վճարման տվյալ պահին, իսկ գանձված միջնորդավճարները ենթակա չեն վերադարձման:
3. Փաթեթը փոփոխելիս՝
3.1. անցման պահից նույն ծառայությունների համար գործում են նոր Փաթեթով սահմանված սակագները,
3.2. նոր Փաթեթում գործող ծառայությունից առկա չլինելու դեպքում, անցման պահից կիրառվում են դրանց համար սահմանված ստանդարտ սակագներ և պայմանները, կամ կարող են փակվել հաճախորդի դիմումի համաձայն՝ ձևավորված պարտավորությունների ամբողջական մարման դեպքում:
4. Փաթեթի սպասարկումը կարող է դադարեցվել.
4.1. Հաճախորդի դիմումի համաձայն՝ Փաթեթի և դրա ներքո գործող ծառայությունների գծով վճարների և պարտավորությունների ամբողջական մարման դեպքում, ինչից հետո յուրաքանչյուր ծառայության համար կկիրառվեն Բանկի կողմից սահմանված ստանդարտ սակագներ և պայմանները:
4.2. Բանկի նախաձեռնությամբ՝
4.2.1. հաճախորդի կողմից ծառայություններից օգտվելու կանոնների և պայմանների խախտման դեպքում,
4.2.2. 6 ամիս անընդմեջ Փաթեթի ամսական սպասարկման վճարի չվճարման դեպքում:
4.2.3. Բոլոր վերոնշյալ դեպքերում Փաթեթի ներքո տրամադրված ծառայությունները ենթակա են փակման, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դադարեցման պահից կկիրառվեն տվյալ ծառայության համար Բանկի կողմից սահմանված ստանդարտ սակագներ և պայմանները:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ՛՛Կոնվերս Բանկ՛՛ ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:
Բացի այդ, պայմանագրի գործողության ընթացքում, էլեկտրոնային կապի միջոցով կամ Ձեր ընտրությամբ` այլ եղանակով (օրինակ՝ փոստային կապ, Բանկի տարածքում՝ առձեռն, և այլն), Բանկը Ձեզ կտրամադրի ծառայության ընդհանուր պայմանների և այլ վճարների, հաղորդակցման կարգի, պայմանագրից բխող իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության վրա ուղղակի ազդեցություն ունեցող իրավական ակտերի և այլ հանգամանքների փոփոխության, ներառյալ` վարկային բյուրո տվյալների փոխանցման մասին:

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

1

Դիմում - հայտ

2

Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)

Հաշվարկային քարտի դեպքում՝ նաև

3

Գործատուի ձևաթղթի վրա` տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ պետք է նշված լինի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի ստաժը և զուտ աշխատավարձի չափը: Տեղեկանքի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը (աշխատանքի վայիրց տեղեկանքը չի պահանջվում, եթե հաճախորդը դիմելու պահի դրությամբ առնվազն նախորդ 6 ամսվա ընթացքում աշխատավարձը ստացել է Բանկի միջոցով) կարող է պահանջվել նաև գործատուի կողմից տրամադրվող տարեկան անհատական հաշվետվության պատճենը

4

Այլ եկամուտները հիմնավորող փաստաթղթեր (առկայության դեպքում)

5

Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում`

- Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ),

- Գրանցման վկայական (տեղեկանք պետական ռեգիստրից), կանոնադրություն (առկայության դեպքում),

- Բաժնետերերի և տնօրենի անձը հաստատող փաստաթղթեր,

- Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթեր,

- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ` հաստատված հարկային մարմինների կողմից,

- Վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի գրառումներ (առկայության դեպքում),

- Բանկային հաշիվների շարժ (առկայության դեպքում),

- Տեղեկանք ՊԵԿ-ից պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ,

- Բիզնեսի վերլուծության հաշվետվություն:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր

Ուշադրություն

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, էլ. փոստով ծանուցումն ուղարկելով և/կամ հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է հաճախորդի պատշաճ իրազեկում:

Մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի վարկային գծի (օվերդրաֆտի) էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք Վարկի հիմնական պայմանները, սակագները, Ձեր իրավունքներն ու պարտականությունները և պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:

Անհատական թերթիկում ներկայացված մարման ժամանակացույցի փոփոխությամբ պայմանավորված փաստացի տոկոսադրույքը կարող է տարբերվել կրեդիտավորման պայմանագրից:

Անհատական թերթիկի պայմանները գործում են վարկը տրամադրելու դրական որոշման վերաբերյալ Ձեզ տեղեկացնելուց հետո 10 աշխատանքային օր:

 

Բանկային ծառայությունների փաթեթի տրամադրման վայր

Փաթեթի տրամադրման համար կարող եք դիմել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ և մասնաճյուղեր, բացառությամբ հետևյալների` ''Ավիացիա'' և ''Շիրակ'':

Ձեր ֆինանսական տեղեկատուն

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/vcharayin-qart:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:
 

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15,
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝
• այցելել Բանկի https://www.conversebank.amինտերնետային կայք
• այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
• զանգահարել (+374 10) 511 211 հեռախոսահամարով
WhatsApp՝ +374 95 511 211
Skype՝ conversebank-callcenter
 

Տեղեկատվական ամփոփագիր ուժի մեջ կմտնի՝ 01.11.2024 
Տեղեկատվական ամփոփագիր

 

Թարմացվել է 01․06․2024